Հայերեն


«Բողոքի ակցիան որն ա, էդ մարդիկ 5 րոպեով կանգնել են, իրանց բացատրել ենք»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով առաջիկայում սահմանադրական պայքարի մեջ է մտնելու ավագանու ընդդիմադիր անդամների հետ, այժմ էլ խնդիր ունի Վանաձորի երթուղայինների վարորդների ու եղանակի հետ: Երկու օր է՝ Վանաձորում երթուղայինների վարորդները բողոքի են դուրս եկել, քանի որ քաղաքի ճանապարհները քանդված են, և հնարավոր չէ այդ ճանապարհներով երթևեկել:
«Բողոքի ակցիան որն ա, էդ մարդիկ 5 րոպեով կանգնել են, իրանց բացատրել ենք, թե անկախ ձեր էսօրվա արտահայտած մտքից Վանաձորի ասֆալտապատումը բնականոն ընթացքի մեջ ա»,– «Փաստի» հետ զրույցում վարորդների բողոքի առիթով ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ շարունակելով. «Խնդիրն այն է, որ մայիս ամսվա մեջ ընդամենը 5 արևային օր ա եղել: Անձրևի տակ էլ չեն կարա աշխատեն: Ուղղակի էս փոսերը որ պատրաստել են, իրոք, ես էլ վարորդ եմ, իրոք դիսկամֆորտ ա, շատ տհաճ երևույթ ա, էսօր արև էր, էլի լցրել են, բայց էլի ամպել ա, ուզում եմ ասել՝ նորմալ ընթացքի մեջ ա: Բնականաբար, ճիշտ դժգոհություն է, բայց երևույթներ կան, որոնց վրա մենք չենք կարողանում ուղղակի ազդենք»:
Քաղաքապետի խոսքով՝ վարորդները դադարեցրել են գործադուլը և անցել աշխատանքի, քանի որ իրենք խոստացել են փոսալցման աշխատանքներ իրականացնել. «Եղանակի փոխարեն պատասխանատվություն մենք չենք կարա կրենք, ոչ թե՝ չենք ուզում կրենք»:
Նշենք, որ առաջիկա օրերին Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ավագանու նիստերի և դրանց որոշումների հակաիրավական լինելը: Այժմ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն աշխատում է ՍԴ դիմումի վրա:
Ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ ապրիլի 10–ից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները օրենքով դադարելու են, քանի որ լրանում է 6 ամիսը, ինչ նիստ չի գումարվել, իսկ օրենքով այդ դեպքում դադարում են լիազորությունները: Ըստ ընդդիմադիր ավագանիների՝ Վանաձորի ավագանու նիստերը չեն կարող իրավազոր լինել, քանի որ օրենքը հստակ սահմանում է, որ ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի նիստին, և չի կարող օրենքի մի կետը մյուս կետին հակասել և չի կարող ավագանու անդամների կեսից պակաս թիվը համարվել բավարար՝ նիստ գումարելու համար:
Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, Սահմանադրական դատարանը չի անդրադառնալու հրաժարականին ու ինքը հրաժարական չի տա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված