Հայերեն


Գագիկ Խաչատրյանը վախենում է, որ մի օր «գլուխը կուտե՞ն»

Քաղաքականություն

Norlur.am-ը գրում է․

Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, երբ ամեն մի լուման իր ուրույն արժեքն ու գինն ունի. արդեն որերորդ անգամ է, որ երկրի բյուջեն թերակատարվում է: Պարզվում է, սակայն, որ կառավարության որոշ անդամների` նախարարների համար ծովն, ինչպես ասում են, շարունակում է ծնկներից լինել, ու մարդիկ, մոռանալով կամ չցանկանալով հասկանալ, թե ինչպիսի երկրում են գտնվում, շարունակում են պահանջել բաներ, որոնք ոչ մի կերպ տրամաբանական չես համարի:
Այսպես`պարզվում է` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության պահուստային ֆոնդից գումար է պահանջում պետական պահպանության ծառայության զինծառայողների արտասահմանյան գործուղումների համար: Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում է ընդգրկվել կառավարության պահուստային ֆոնդից պետական պահպանության ծառայությանը 2016 թվականին 50 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը: Ընդ որում, ինչպես նախագծում է նշված, այս գումարի անհրաժեշտությունն իբր առաջացել է արտասահմանյան գործուղումների քանակի ավելացման արդյունքում:
Այն, որ մեր հասարակության գլխին տարատեսակ չինովնիկների թիկնապահներն, օգնականները, նազիր-վեզիրները դեռևս անհիշելի ժամանակներից խիստ թանկ են նստում, ամենևին էլ նորություն չէ. այս մասին հաճախ է խոսվել տարբեր մակարդակներում: Բայց, անշուշտ, մի բան է, երբ ասենք համապատասխան չափի գումար է պահանջվում այն ժամանակ, երբ երկրում ֆինանսական դրությունը փոքրիշատե նորմալ է, և բոլորովին այլ բան, երբ երկիրը, փաստացի, կանգնած է ֆինանսական կրախի եզրին: Տեսնես Գագիկ Խաչատրյանն այդ ումի՞ց է մահու չափ վախենում, որ հիմա էլ, «երկու ոտքը մեկ կոշիկում ճխտած», եկել ու կառավարությունից փող է ուզում: Մի՞թե չի հիշում վարչապետի` ամիսներ առաջ կատարած հայտարարությունն այն մասին, որ երկրում հայտարարվում է խնայողական ռեժիմ, իսկ չինովնիկների տարատեսակ քմահաճույքների բավարարմանն ուղղվող ահռելի գումարներն էլ, ազատ մնալով, ուղղորդվելու են շատ ավելի կարևոր ուղղություններով` դարման դառնալու հասարակության սոցիալապես առավել խոցելի խավերի համար: Վերջապես, եթե Խաչատրյանը վստահ է, որ իրեն հետևում են ու կարող է մի օր էլ բոլորովին անսպասելիորեն «գլուխն ուտեն», թող բարի լինի ու իր թիկնապահների ուղևորությունների համար սեփական գրպանից վճարի (նույնը, թերևս, վերաբերում է մյուս չինովնիկներին): Ի՞նչ է, անպայման պետք է թոշակառուն կամ ո՞րբը ստիպած լինեն վարձահատույց լինել որոշ փողկապավորների անձնական կոմֆորտի ու հոգեկան հանգստության համար. որտե՞ղ է այստեղ ռացիոնալի հատիկը…
Ցավոք, այն մտածելակերպն ու արժեհամակարգը, որ բնորոշ են մեր ղեկավարներին, պետական գերատեսչությունների պետերին ու «շիշկեքին», ամենևին էլ չի բխում հայկական ռեալներից: Սրանք իրենք իրենց երևակայել են, թե իբր Բադեն-Բադենի փափկասուն բնակիչներ են, իսկ Հայաստանն էլ աշխարհի ֆինանսական կենտրոնն է, ուր փողը, ինչպես ասում են, գոլ է տվել: Մի ձեր շուրջը նայեք, բացե՛ք հաճույքներից ու օբյեկտների ծխից ընդարմացած ձեր աչքերը, դուք այստեղ թշվառությունից բացի, այլ բան տեսնո՞ւմ եք, միգուցե տեսնո՞ւմ եք, եթե` այո, ապա կխնդրեինք մեզ էլ ցույց տալ` հմայվեինք կառավարման ձեր տաղանդով… Ամոթ է, խելքներդ գլուխներդ հավաքեք…

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված