Հայերեն


Դատավորների ապստամբությունն ու իշխանության խուճապը

Քաղաքականություն

ՀԱՅԵԼԻ / Վերջին ժամանակները լրատվական կայքերում հաճախակի կարելի է տեսնել այս կամ այն տարեց դատավորի աշխատանքից ազատման դիմումների մասին հրապարակումներ: Խնդիրն այն չէ, որ դատավորները ինքնաքննադատական սկզբունքով որոշել են ճանապարհ բացել երիտասարդների համար, կամ հասկանալով, որ հոգնել են,չեն սպասում թոշակի տարիքին, հրաժարվում են ծանր աշխատանքից, իրականում պատճառները բոլորովին այլ են:
Դատավորները բարձր թոշակ ստանալու պատճառով են թոշակային տարիքից շուտ դիմումներ գրում, ազատվում աշխատանքից, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող դատախազները եւ դատավորները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով։
Այսօր Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց այդ եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Կառավարությունը:
Ըստ նախագծի հեղինակների՝ փոփոխությամբ հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 եւ 2017 թվականների հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաեւ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը:
«Կանգնել ենք խնդրի առաջ՝ քսանից ավելի բազմամյա փորձ ունեցող լավ դատախազներ, որոնց 65 տարին չի լրացել ու ուզում են շարունակել աշխատանքը ստիպված պետք է դիմում գրեն, ազատվեն աշխատանքից, որ հետագայում չզրկվեն բարձր թոշակից»,- նախագծի հիմնավորումը էլ ավելի ամրապնդեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Եթե 65 տարին չլրացած դատախազները հուլիսի մեկից հետո դիմեն կենսաթոշակի գնալու համար, ապա առանց այս օրենսդրական փոփոխությունների, նրանց կենսաթոշակը 200.000 դրամի կարգի կլինի, իսկ եթե մինչեւ հուլիսի մեկը դիմեն նրանց թոշակը կլինի ավելի քան 400.000 դրամ, այդ է պատճառը, որ այս պահին միանգամից քսանից ավելի դատախազ է դիմումը պատրաստել: Ըստ փոխնախարարի, միանգամից քսանից ավելի դատախազի՝ աշխատանքից հեռանալը պետբյուջեի վրա լրացուցիչ բեռ է առաջացնում, որովհետեւ վերջնահաշվարկի արդյունքում ահռելի գումարներ են ստացվում: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց՝ այդ հարցին քաղաքական լուծում է տրվել. «Պետությունը գտնում է, որ դատավորներին ու դատախազներին, քննիչներին բարձր աշխատավարձ վճարի, որ իրենց ծառայողական պարտականություններում լինեն բարեխիղճ, հետեւաբար նաեւ նրանց կենսաթոշակներն են բարձր»: Իհարկե բարձր աշխատավարձը դեռեւս երաշխիք չէ այն բանի, որ Հայաստանում դատախազներն ու առհասարակ դատական ատյանի աշխատակիցները իրենց ծառայողական պարտականությունները լավ են կատարում, վերջին շրջանում մի քանի դատավոր ձերբակալեցին կաշառք ստանալու մեղադրանքով, նրանք թերեւս ամենաանպաշտպաններն են ու համակարգում կոռումպացված դատավորների պակաս հաստատ չի զգացվում:Իսկ հիմա էլ նույն ախորժակով շատերը ցանկանում են բարձր թոշակ ստանալ ու ակամայից կազմակերպված ապստամբություն, սաբոտաժ կազմակերպեցին իշխող ռեժիմի դեմ իրենց ազատման դիմումներով, հատկապես, որ դրա հիմքերն ունեին, քանի որ իշխանությունը վերջերս առանձնապես բարյացակամ վերաբերմունք չի դրսեւորում դատավորների, դատախազների հանդեպ ու մեկը մյուսին հետեւում են ձերբակալություններ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված