Հայերեն


Մարտուն Գրիգորյանին տրվելիք հավանական պաշտոնը վարչապետը մեկ ուրիշին տվեց. ով է նա

Քաղաքականություն

ARMTIMES / ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրով՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։

Սա հենց այն պաշտոնն է, որը շուրջ երկու ամիս քննարկվում էր, թե բաժին է հասնելու նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Փաստորեն, վերջինիս այդպես էլ այս փոխնախարարի պաշտոնը չտվեցին:

Հիշեցնենք, որ այսօր armtimes.com-ը Մարտուն Գրիգորյանի հետ հարցազրույցի ընթացքում հետաքրքրվել էր, մինչեւ այս պահը թափուր մնացած փոխնախարարի պաշտոնի զբաղեցման՝ իր հավանական թեկնածության մասին: Վերջինս տեղեկացրել էր, որ մամուլից ընդամենը տեղեկացել է, որ փոխնախարար է աշխատանքից ազատվել:

«Էն մարդկանց է ձեռնտու նման խոսակցություններ տարածել, ովքեր իմ ցավով տապակվում են եւ մտածելու կամ կորցնելու բան ունեն`քաղաքական առումով: Վրա-վրա պատվերներ են տալիս կամ արագի մեջ մի գործի են տեղավորում, որ իրենց հաշվին ինչ-որ բան չլինի: Ում ձեռքը 50 հազար դրամ է ընկնում, պաշտոնը չկորցնելու վախից մի անգամից պատվեր է տալիս»,-հարցազրույցի ընթացքում ասել էր Գրիգորյանը:

Ի դեպ, մայիսի 26-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ՀՀԿ վերնախավը Շիրակից պատգամավոր չընտրված Մարտուն Գրիգորյանին եւ Սուքիաս Ավետիսյանին անգործ չի թողնելու: Թե ՀՀԿ-ն նրանց համար ինչ պաշտոններ է նախապատրաստել, բոլորը լռում են:

Անդրադառնալով նորանշանակ փոխնախարարին, նշենք, որ Գագիկ Գրիգորյանը նոր մարդ չէ այս նախարարությունում: 2017 թվականի փետրվարից նա զբաղեցնում է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ այսօրվանից՝ նախարարի առաջին տեղակալի:

Գագիկ Գրիգորյանը 61 տարեկան է, ծնվել է Երեւանում: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Ստորեւ ներկայացնում ենք նրա զբաղեցրած պաշտոնները:

1981-1983 թթ.- «Հայուղևորտրանս» տրեստ` ավագ տնտեսագետ:

1983-1998 թթ.- «Հայավտոկայարան» ՓԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2002 թթ.- ՀՀ տրանսպորտի նախարարություն /2000 թ.-ից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն/` արտաքին կապերի վարչության պետի տեղակալ, վարչության պետ:

2002 - 2012 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ:

2012 - 2013 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:

2013 - 2017 թթ. - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, աշխատակազմի ղեկավար:

2017թ. փետրվարի 4-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար:

2017թ. մայիսի 31-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված