««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակել
LifeԴերասան, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում «Ֆուլ Հաուս» գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել ու կիսվել էմոցիաներով:
«Սեր, հիասթափություն, ընկերություն, Էմոցիաներ, որոնք վստահաբար կվերապրեք հարազատ դարձած կերպարների հետ։
«Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն: Սպասեք մեզ հունվարի 29-ին Երևանի բոլոր կինոթատրոններում»:


