Հայերեն


Ադրբեջանի ուժգին հարվածը Վրաստանին

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Բաքվի դատարանը կայացրել է Ալիեւի իշխանությանը քննադատող լրագրող Աֆղան Մուխթարլըին 3 ամսով կալանելու որոշում: Այդ պատմության մեջ առավել էական եւ հետաքրքիր է այն, որ Մուխթարլիին Ադրբեջանի հատուկ ծառայությունը փաստացի առեւանգել է Վրաստանում:
Լրագրողը Թբիլիսիում էր, հետո անհետացել է, հետո հայտնի է դարձել, որ նա Ադրբեջանում է: Ինչպես է լրագրողը Թբիլիսիից հայտնվել Ադրբեջանում, հավանաբար կպարզի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, որը սկսել է այդ գործի քննությունը:
Նախնական տվյալով, Վրաստանում լրագրողին առեւանգել է Ադրբեջանի հատուկ ծառայությունն ու տեղափոխել Ադրբեջան: Չի բացառվում, որ դրան օժանդակել է նաեւ Վրաստանի իրավապահ համակարգը, թեեւ դա ենթադրություն է, քանի որ չկա որեւէ ապացույց: Բայց ասվում է, որ Վրաստանում նրան առեւանգել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք խոսել են վրացերեն: Իհարկե, աներեւակայելի չէ, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունում լինեն վրացերենին տիրապետող աշխատակիցներ:
Վրաստանի համար գուցե «չարյաց փոքրագույնը» լինի այն, որ Վրաստանի հատուկ ծառայությունն օժանդակած լինի Ադրբեջանի հատուկ ծառայությանը: Իհարկե, այստեղ անգամ «չարյաց փոքրագույն» արտահայտությունն է շատ մեծ վերապահումով «փոքրագույն», բայց հակառակ դեպքում կստացվի, որ Ադրբեջանը գործնականում «օկուպացրել» է Վրաստանը, եթե կարողանում է այդ երկրում մարդ առեւանգել եւ անարգել անցկացնել սահմանը, առանց Վրաստանի իշխանության գիտության:
Բոլոր դեպքերում, թե մեկ, թե մյուս պարագայում Ադրբեջանն ուժգին հարված է հասցրել Վրաստանի թե միջազգային հեղինակությանը, թե անվտանգությանը՝ լինի առեւանգումը Վրաստանի իրավապահների գիտությամբ, թե առանց դրա:
Ընդ որում, ուշագրավ է, թե ինչ ժամանակահատվածում է Բաքուն հասցնում այդ հարվածը: Վերջին շրջանը բավական աշխույժ էր Վրաստանի ու Եվրատլանտյան հանրության ինտեգրացիայի գործընթացի առումով: Վրաստանի վարչապետը մի քանի շաբաթ առաջ այց կատարեց ԱՄՆ եւ ընդունելության արժանացավ անգամ Սպիտակ տանը, հնչեցին Վրաստանի անվտանգությանն ու եվրատլանտյան ինտեգրացիային աջակցության հայտարարություններ:
Օրերս Վրաստանում տեղի ունեցավ ՆԱՏՕ խորհրդարանական Վեհաժողովի նիստ: Վրաստանի իշխանությունը վերստին հայտնեց իր հավատարմությունը Եվրաինտեգրացիայի կուրսին, պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ Վրաստանը տեխնիկապես պատրաստ է ՆԱՏՕ անդամակցությանը:
Այդ իրադարձություններին զուգահեռ, հանկարծ պարզվում է, որ Ադրբեջանը կարողանում է մարդ առեւանգել Վրաստանում եւ տեղափոխել իր մոտ, անարգել:
Պետությունը, որը հավակնում է դառնալ եվրատլանտյան բեւեռի՝ միջազգային անվտանգության առաջատար բեւեռի մաս, չի կարող իրեն թույլ տալ այդպիսի իրավիճակ:
Այստեղ առկա է թե ինքնիշխանության, թե անվտանգության լրջագույն խնդիր, եւ ստացվում է, որ Ադրբեջանը հարվածում է Վրաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու եվրատլանտյան ինտեգրացիայի հեռանկարին:
Այն, որ այդ հեռանկարը Բաքվի համար խնդրահարույց է եւ անցանկալի, աներկբա է: Այստեղ գործոնները մի քանիսն են: Թուրքիան ու Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ մտադիր են տնտեսական էքսպանսիայի շնորհիվ մեծացնել քաղաքական ազդեցությունը Վրաստանի վրա եւ այդպիսով «միանալ», կազմելով յուրօրինակ կովկասյան թուրք-ադրբեջանական կոր:
Մյուս կողմից, Վրաստանում ՆԱՏՕ ներկայության ընդլայնումն ու ամրապնդումը, Վրաստանի՝ Կովկասում եվրաատլանտյան համակարգի պրովայդերի եւ հենարանի կարգավիճակը էապես փոխում է անվտանգության համակարգի տրամաբանությունը, կամ ավելի շուտ նպաստում արդեն իսկ երկու տասնամյակ առաջ Արցախի պատերազմում հայկական զինուժի հաղթանակով փոխված տրամաբանության ամրապնդմանը, հիմնարար կերպով կոտրելով տարածաշրջանի անվտանգության համակարգում Ադրբեջանի համար բարենպաստ ռուս-թուրքական գերիշխանությունը:
Այստեղ ակնառու է նաեւ Անկարայի ու Մոսկվայի շահը, եւ բացառել պետք չէ նաեւ, որ Վրաստանում Ադրբեջանի հատուկ ծառայության իրականացրած օպերացիային կարող էին նպաստել նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք անկասկած ունեն շատ ավելի մեծ ռեսուրս, քան Ադրբեջանը:
Այդպիսով, չի բացառվում, որ Վրաստանի դեմ եղել է ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ գրոհ:
Թբիլիսին կանգնել է բավական բարդ հարցի պատասխան տալու անհրաժեշտության առաջ:

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված