Հայերեն


«Հայ տղա ա մահացել, ցավակցում եմ, բայց տունս էին մտել». ինչու է յոնջլախցի Նորոն սպանել թթուջուրցի Վահեին

Ամենաընթերցված

Առաջին լրատվական / Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ դատական նիստ տեղի ունեցավ Նորայր Ղազարյանի ու Արտակ Հայրապետյանի գործով:

Դատարանին անհայտ պատճառներով նիստին այդպես էլ չներկայացավ մեղադրող դատախազը: Նախագահողը նույնիսկ ընդմիջում հայտարարեց, դատավորի աշխատակազմը փորձեց պարզել մեղադրողի չներկայանալու պատճառը, բայց պարզել չհաջողվեց:

Գործով ամբաստանյալներից՝ 45-ամյա Նորայր Ղազարյանին, ով հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականունով, ով, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ամբաստանյալ Արտակ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Նորայր Ղազարյանի խափանման միջոցը կալանավորումն է, իսկ Արտակ Հայրապետյանինը՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում Անդրանիկի փողոցում գտնվող իր կիսակառույց տան առաջին հարկում Նորայր Ղազարյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ ատրճանակով մեկ անգամ կրակել ու կրծքավանդակի աջ մասում մահացու վնասվածք է պատճառել Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի 29-ամյա բնակիչ Վահե Գևորգյանին:

Դեպքից հետո հրազենային վնասվածք ստացած տուժողին «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել «Կայզեր» սուպերմարկետի մոտից: Վիրահատության ժամանակ երիտասարդ տուժողը, ում առաջնեկը ամիսներ առաջ էր ծնվել, մահացել է:

Դեպքից հետո կալանավորվել էր միայն Ավան թաղամասի բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով տվել էր կցկտուր խոստովանական ցուցմունք, նաև՝ ցույց էր տվել սպանության գործիք ատրճանակի տեղը: Իրավապահները նրա ցույց տված տեղում հայտնաբերել ու առգրավել էին ամերիկյան արտադրության ատրճանակը, որից արձակված կրակոցից սպանվել էր Վ. Գևորգյանը:

Արտակ Հայրապետյանին ծանր մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանություն, և նա մեղադրանքն ընդունել էր:

Սակայն ամիսներ անց կատարվել է նոր բացահայտում՝ պարզվել է, որ Արտակ Հայրապետյանը… սպանության հետ կապ չունի:

2016 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է Արտակի բարեկամը՝ Յոնջլախցի Նորոն, ում սկզբում մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ավարտին մեղադրանքը փոքր-ինչ թեթևացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Մեր զրույցի ընթացքում Արտակ Հայրապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Սարգիս Ասլանյանն ընդհանուր գծերով անդրադարձավ սպանությամբ ավարտված միջադեպի պատճառներին ու ընթացքին:

Գումարային վեճի արմատները դեպքից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած վթարի հետ են առնչվում: Վթարի կողմերը ԱՊՊԱ չէին կանչել, մեղավոր կողմը պայմանավորվել էր, որ վնասված մեքենան կնորոգի: Եվ խնդիրը վերաբերել է ընդամենը 300 դոլարի:

Վթարի մեղավոր ու տուժող կողմերն ընդհանուր ծանոթ են ունեցել: Մեղավոր կողմը, ի դեմս Արտակ Հայրապետյանի, այդ ընդհանուր ծանոթին` գործով որպես վկա անցնող Սենիկին է տվել 300 դոլար, որ նա փոխանցի տուժողին: Բայց գումարը չի փոխանցվել:

Արտակը այդ մասին իմանալով՝ դեպքի օրը՝ դեպքից մի քանի ժամ առաջ, մտել է Սենիկի օբյեկտն ու «բարոյական ապտակ» է հասցրել նրան:

Վիրավորված Սենիկը, ըստ պաշտպանի, հավաքել է իր ծանոթ՝ մոտ 2 տասնյակ երիտասարդների, նրանք 5-6 մեքենայով գնացել են Յոնջլախցի Նորոյի տուն, որի առաջին հարկում տեղի է ունեցել «խայտառակ ծեծկռտուք»:

Ըստ պաշտպանի՝ Նորոյի տանը եղել են Արտակ Հայրապետյանն ու ևս մի Արտակ, երեքով կռվել են հարձակվողների դեմ:

Ահա այդ կռվի ընթացքում Յոնջլախցի Նորոն ատրճանակով կրակել է տուժող կրծքավանդակին…

Ընդ որում՝ տուժող երիտասարդը բուն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չի ունեցել, որպես ծանոթ՝ միացել է Նորոյի տուն գնացածներին և, ինչպես հաճախ պատահում է խմբակային կռիվների ժամանակ, տուժել է պարզաբանվող խնդրի հետ առնչություն չունեցող երիտասարդը…

Նիստի ավարտից հետո Յոնջլախցի Նորոն, դիմելով տուժողի իրավահաջորդին՝ հայրիկին, ու հարազատներին, հայտարարեց. «Դիտավորյալ սպանության մասին ա խոսքը, բայց դիտավորյալ սպանություն չի կատարվել… Նախ՝ հայ տղայա մահացել, իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ծնողներին ու հարազատներին… Բայց ես էն տղեն չէի, որ իմ տանից գնայի… Նրանք ի՛մ տուն էին մտել, որտեղ իմ կինն ու իմ երեխան էին… Ծիտը որ ծիտ ա՝ իրա բունը չի թողնում…»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված