Հայերեն


Եվս մեկ «ազգի դավաճան». ո՞ւմ վրա է հույսը դրել Հայաստանի ազգային հավաքականը

Սպորտ

Առաջին լրատվական / Երեկ հայտնի դարձավ, որ Մախաչկալայի «Անժիի» հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի Մոնտենեգրոյի հետ հանդիպմանը:

News.am-ի թղթակցի հետ զրույցում Յուրչենկոն մասնավորապես նշել է. «Իրավիճակն այսպիսին է: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ հավաքականում խաղալու իմ մեծ ցանկության մասին: Ես գիտակցում եմ, թե ինչ մեծ պատիվ է ֆուտբոլիստի համար ներկայացնել երկիրը: Շատ ուրախացա, երբ կարդացի, որ ինձ ցանկանում են հրավիրել: Հետո եղավ հրավերը: Բայց ինձ անձամբ չեն զանգահարել և չեն խոսել: Ռուսաստանում մենք սպասում էինք լեգեոներների քանակի մասին օրենքի փոփոխմանը: Ասում էին՝ երբ այն փոխվի, հայկական անձնագրով ֆուտբոլիստները այլևս լեգեոներ չեն համարվի: Բայց օրենքը չփոխեցին: Ասում են՝ չեն էլ փոխի: Ամեն իրավիճակում լուծում կա, պարզապես պետք է նստել ու քննարկել: Ինձ հետ դեռ կապ չեն հաստատել: Ես ինքս այստեղ փորձում եմ ամեն բան իմանալ այդ օրենքի մասին: Չգիտեմ՝ ինչպես կարելի է լուծել խնդիրը, բայց ցանկության դեպքում մի լուծում կարելի է գտնել: Ինձ ճիշտ հասկացեք: Ի՞նչ կպատահի, եթե ես գամ Հայաստան, և այստեղ ինձ նստեցնեն պահեստայինների նստարանին, կամ թիմս կորցնեմ: Ինչպե՞ս պետք է հետո ապրեմ»:

Մեր տեղեկություններով՝ ԵՏՄ անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներ չհամարվելու օրենքը ուժի մեջ է մտնելու հուլիսին՝ կանոնակարգի հաստատումից հետ: Չենք կասկածում, որ առաջիկա օրերին ՀՖՖ-ի ներկայացուցիչները Յուրչենկոյին որպես ազգի դավաճան ներկայացնելով՝ կհայտարարեն, որ իրենք ամեն ինչ արեցին, որ «Անժիի» դարպասապահը խաղա Հայաստանի հավաքականում: Նույն պատկերն էր ժամանակին Ռուսաստանում հանդես եկող պաշտպան Դենիս Թումասյանի դեպքում:

Կարծում ենք՝ եթե ՀՖՖ ներկայացուցիչը կամ ազգային թիմի մարզիչներից մեկը ծանոթանար ԵՏՄ երկրների ներկայացուցիչների լեգեոներների վերաբերյալ խնդրին և զրուցեր Յուրչենկոյի հետ, պատկերը բոլորովին այլ կլիներ: Այսօր Հայաստանի ազգային հավաքականին օդ ու ջրի պես անհրաժեշտ է բարձրակարգ դարպասապահ: Մեր հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու իրական հնարավորություն ունի: Համաձայնվեք, սակայն, որ խնդիրը գործնականում անհնար կլինի լուծել, և առաջին հանդիպումներում հավաքականի դարպասը պաշտպանի Արսեն Բեգլարյանը կամ հայկական թիմերում հանդես եկող այլ դարպասապահներ:

Ի տարբերություն Հայաստանի՝ Մոնտենեգրոն լրջորեն է նախապատրաստվում առաջիկա հանդիպմանը: Հունիսի 4-ին բալկանյան հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Իրանի հավաքականի հետ: Մոնտենեգրոն պատասխանատու հանդիպումից առաջ ընտրել է այնպիսի մրցակից, որը խաղամակարդակով մոտ է Հայաստանի ընտրանուն: Մեր նախորդ մրցակիցը՝ Ղազախստանը, ևս մերոնց հետ խաղից առաջ ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հետ: Այս հավաքականը խաղաոճով ևս մոտ է Հայաստանի հավաքականին:

Իսկ ո՞ւմ հետ մրցեց Հայաստանի հավաքականը Ղազախստանի հետ հանդիպումից առաջ և ո՞ւմ հետ է ընկերական հանդիպում անցկացնելու Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ: Ղազախստանի հետ մրցավեճից առաջ մերոնք ուղղակի ընկերական հանդիպում չանցկացրին, և եթե փայլուն խաղով Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը աչքի չընկներ, դժվար թե հաղթեինք: Մոնտենեգոյի հետ հավաքականի հետ հանդիպումից առաջ Հայաստանը հունիսի 4-ին մրցելու է Սետ Քիթս և Նևիսի ընտրանու հետ: Հավաքական, որի խաղաոճը երևի թե հայտնի է միայն ՀՖՖ-ի մասնագետներին:

Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը նշել էր, որ Մոնտենեգրոյի հետ հանդիպումից առաջ ընկերական հանդիպում անցկացնելու նպատակով իրենք բանակցել են Հյուսիսային Իռլանդիայի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ, բայց ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն եկել:

Նշենք, որ թե Հյուսիսային Իռլանդիան և թե Նոր Զելանդիան խաղում են անգլիական ֆուտբոլ և խաղաոճով ամենևին նման չեն Մոնտենեգրոյին: Հունիսի 10-ին Հյուսիսային Իռլանդիան Բաքվում ընտրական հանդիպում է անցկացնելու Ադրբեջանի հետ: Այստեղից պարզ է դառնում, որ իրականում ոչ թե Հայաստանն է բանակցել Հյուսիսային Իռլանդիայի հետ, այլ վերջինս՝ Հայաստանի հետ:

Բրիտանական հավաքականը ցանկացել է մրցել խաղաոճով Ադրբեջանին մոտ հավաքականին, որը նաև մոտ է մրցավայրին: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Եթե մերոնց չի հաջողվում զրուցել Յուրչենկոյի հետ, էլ ուր մնաց կապ հաստատեն Հյուսիսային Իռլանդիայի հետ: Իսկ թե աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղում ո՞ւմ վրա է հույսը դրել Հայաստանի հավաքականը՝ դժվար է ասել:

Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Ամենադիտված