Հայերեն


Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը

Դիվանագիտական թաքուն ակնարկների դարն  այլևս ավարտվել է։ Եվրոպացի գործընկերները առաջին անգամ բաց տեքստով հնչեցնում են իրենց, այսպես ասած, «բարեկամության» գինը։
 ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է՝  ԵՄ-ի հետ մերձեցման պարտադիր պայմանը հակառուսական  պատժամիջոցներին միանալն է։

Այն, ինչ տարիներ շարունակ փաթեթավորվում էր որպես  «արժեհամակարգային մոտեցումների» ու «ժողովրդավարական ընտրության» լեզվով, այսօր հնչում է բաց ու անկեղծ տեքստով։ 

Այս ուղերձը,  ԵՄ–Հայաստան հարաբերությունների նոր  ռազմավարության հրապարակման փուլում, այսպես ասած, մերկացնում է եվրոպական ինտեգրման իրական տրամաբանությունը։ Գեղեցիկ ձևակերպումները ժողովրդավարության արժեքների և անվտանգության մասին մնացին երկրորդ պլանում, երբ Բրյուսելը առաջին անգամ բացեց իր քաղաքական իրական հաշվարկները։ Արեւմուտքը առաջարկում է ոչ այնքան գործընկերություն, որքան աշխարհաքաղաքական պայմանագիր, որի մեջ Հայաստանը դիտարկվում է որպես գործիք մեծ հակամարտության մանրապատկերում։

Սակայն խնդրի էությունը շատ ավելի խորն է։ Հայաստանի տնտեսությունը՝ վերջին տարիներին գրանցելով աննախադեպ աճ, ամրապնդել է իր դիրքերը հենց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի, դեպի  եվրասիական շուկայի հասանելիության , ներդրումային հոսքերի ու գործարար միջավայրի  ակտիվության շնորհիվ։ Եվ հիմա փաստացի Երևանին առաջարկվում է սեփական ձեռքբերումները փոխանակել քաղաքական հավանության թղթի հետ։

Փաստացի պահանջվում է հրաժարվել այն համակարգից, որը հարստացնում է երկրի բյուջեն և քաղաքացիների գրպանը՝ հանուն հեռանկարների, որոնք դեռևս թղթի վրա են։ Պատժամիջոցների կիրառումը, ըստ ամենայնի, կնշանակի արտահանման անկում, ներդրումային ծրագրերի սառեցում, բիզնես միջավայրի անորոշություն՝ իր հետևանքներով, որոնք առաջին հերթին զգալու են շարքային քաղաքացիները։

Եվ հիմա, երբ երկու հակադիր մոդելներն ամբողջությամբ բացվել են, տարբերությունը դարձել է առավել քան տեսանելի։ Մինչ Ռուսաստանը խոսում է զարգացման, արդյունքների և եկամուտների մասին, Եվրոպան պահանջում է զոհաբերել այդ ամենը՝ միանալով ուրիշների հակամարտությանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այս հայտարարություններին, նշում է՝ ԵՄ բյուրեոկրատիայից այլ բան պետք չի սպասել.

«Բրյուսելի բյուրեոկրատիայի կենսունակության միակ մոտիվը հակառուսականությունն է, այլ բան, «Կալլասներից » կամ ԵՄ այլ պաշտոնյաներից չեմ էլ սպասում, իսկ նրանց առաջարկած մոդելներն իսկական փորձանք են հետսովետական փոքր երկրների համար։ Նրանք շատ կոշտ դնում են՝ կամ Ռուսաստանի դեմ ես ու մեզ հետ ես, կամ էլ  մեզ հետ չես։ Ես հույս ունեմ՝ ՀՀ իշխանությունը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու արկածախնդրությանը չի գնա»:

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն  էլ նկատում է՝ ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ հակառուսական գլոբալիստական պայքար մղելու շրջանակներում մանրադրամ դարձնել այն երկրներին, որոնք ՌԴ-ին բարեկամ  երկրներ են.

«Հիմա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է մանրադրամի այդ դերին՝ իր իշխանությունը պահելու համար։ Նրա դրսի տերերը պահանջում են, որպեսզի գործողություններ ձեռնարկի գլոբալ-ֆաշիզմի շրջանակներում, Փաշինյանը հիմա շուստրիաբար փորձում է խուսանավել, քանի որ հասկանում ՝ ԵԱՏՄ-ից հսկայական տնտեսական օգուտներ է ստանում, իր շրջապատն էլ գերշահույթներ է ստանում այդ հարաբերություններից, մի կողմից էլ հասկանում է՝ իր իշխանությունը պահելու համար պարտական է արևմտաթուրքական շրջանակներին, դրա համար էլ հիմա կամուկացի մեջ է»։

Այսպիսով, այս փուլում ընտրությունն իսկապես վճռորոշ է։ Խոսքը ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշման, այլև՝ տնտեսական ինքնիշխանության, զարգացման շարունակականության և ազգային շահերով առաջնորդվելու մասին է։ Եվ արդեն դժվար կլինի այս ընտրության հնարավոր հետևանքները վերագրել թյուրիմացություններին կամ քաղաքական անտեղյակությանը։

Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըՓաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը. ուղիղ եթեր
Ամենադիտված