Հայերեն


Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը վերաբերում են ոչ միայն քաղաքական դաշտին, այլև հայության ամենահին ու կայուն հոգևոր կառույցին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Վարչապետին մոտ կանգնած շրջանակները փորձում են օգտագործել այն փաստը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, և ներկայացնում են դա որպես հնարավորություն կաթողիկոսին հեռացնելու համար։ Այս մոտեցումը, որն իրականում չի առնչվում եկեղեցու ներքին կառավարմանը, վերածվում է հոգևոր ինքնությանն ուղղված ճնշման նոր միջոցի։

Իշխանությունների նպատակը պարզ է՝ եկեղեցին զրկել ինքնուրույն դիրքից և այն դարձնել կառավարամետ ուղերձների փոխանցող։ Դարերով ազգային ինքնությունը պահպանած կառույցը իշխանական միջամտության թիրախ է դարձել միայն այն պատճառով, որ շարունակում է մնալ անկախ և չի տրվում քաղաքական ճնշումներին։

Փաշինյանի թիմը փորձում է գտնել հոգևորականներ, որոնք կհամաձայնեն աջակցել կաթողիկոսին հեռացնելու ծրագրին։ Սա վտանգում է ոչ միայն եկեղեցական ինքնավարությունը, այլև խորացնում է հասարակական պառակտումները՝ դժգոհության նոր ալիք ստեղծելով երկրի ներսում։

Հատկապես սուր արձագանք է առաջացրել չորս Սրբազանների կալանավորումը։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանը այս գործընթացը գնահատում է որպես բացահայտ քաղաքական ճնշում և նշում է.

«Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու չորս Սրբազաններ ձերբակալված են, և այս իրողությունն ուրիշ բացատրություն չունի, քան քաղաքական վրեժխնդրությունը։ Նրանք երկար ժամանակ բաց ու հրապարակային դիրքորոշում էին հայտնում երկրի ընթացիկ քաղաքականության մասին՝ չվախենալով ճնշումներից։ Սրբազանների կալանավորումը ընդամենը տեսանելի մասն է այն գործընթացի, որը խորացնում է հասարակական հակադրությունները և թուլացնում պետությունը։ Իշխանությունների հետևողական գործողությունների արդյունքում հասարակությունը օրեցօր ավելի է բևեռացվում, իսկ հայը հային հակադրելու վտանգավոր միտումը նկատում են բոլորը՝ թե երկրում, թե դրա սահմաններից դուրս»։

Այս իրադարձությունները հարվածում են պետության վերջին անկախ ինստիտուտներից մեկին։ Եկեղեցին, որը պահպանել է իր ինքնուրույնությունը նույնիսկ ամենաբարդ պատմական փուլերում, այսօր կանգնած է նոր ճնշումների առաջ։ Սա պարզապես ներքին վեճ չէ․ սա վտանգավոր միջամտություն է ազգային ինքնության և հանրային գիտակցության կարևորագույն հիմքերին։

Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները խորացնում են բաժանումները, թուլացնում պետական հիմնասյուները և վտանգում ազգային անվտանգությունը։ Հասարակական առողջ միտքը և հանրային դիմադրությունը մնում են այն սահմանները, որոնք կարող են կանխել այս վտանգավոր ընթացքը՝ չթույլատրելով, որ իշխանական միջամտությունը գերազանցի ազգային ու հոգևոր անվտանգության սահմանները։

Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք Քերոբյան
Ամենադիտված