Հայերեն


Երկրորդ փորձը Հայաստանում, սկանդալային միջադեպից հետո

Հասարակություն

ԼՐԱԳԻՐ / Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տարածած տեղեկության համաձայն, վարչության պետը մայիսի 30-ին ընդունել է «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շուլցին, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում և ՀՀ-ում առևտրի գլխավոր մենեջեր Ռենե Կոյինզակին և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Ավստրիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչ Նովիկա Մռկովիչին:
Հանդիպման առաջարկը, դատելով հաղորդագրությունից, եղել է հայկական կողմից:
«ՔԱԳՎ պետը կարևոր է համարել Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագիրը, որը կարևոր ազդեցությունը կունենան նաև ՀՀ ավիացիոն շուկայում արդեն երկար տարիներ գործող «Լյուֆթանզա գրուպ» ընկերության «Ավստրիական ավիաուղիներ» և «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունների՝ դեպի Հայաստան չվերթների իրականացման ծրագրի ընդլայնման գործում: Գերմանացի գործընկերները ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ կուսումնասիրեն հայկական շուկան՝ առավել լայն գործունեություն ծավալելու նպատակով, ինչպես նաև՝ կքննարկեն ցերեկային ժամերին ևս թռիչքներ իրականացնելու հնարավորությունը», գրված է հաղորդագրության մեջ:
Տեղեկությունն անկասկած կարեւոր է եւ հետաքրքիր, հաշվի առնելով Հայաստանի ավիաշուկայում ռուսական ավիաընկերությունների գերազանցությունը եւ փաստացի գերիշխող դիրքը հաղթահարելու, այդպիսով Հայաստանի ավիաշուկայի առաջընթաց ապահովելու, սպառողի համար մատչելիությունը բարձրացնելու հրամայականը: Այդ խնդիրն ունի թե տնտեսական, թե քաղաքական-քաղաքակրթական կարեւոր նշանակություն:
«Լյուֆթհանզա գրուպի» պատվիրակության հանդիպումը ՔԱԳՎ-ում ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից:
Բանն այն է, որ, երբ 2016 թվականի հունիսին Հայաստանի քաղաքավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսիսյանն ազատվեց իր պաշտոնից, դրանից մի քանի շաբաթ առաջ մամուլը գրել էր, որ Սերժ Սարգսյանին տեղեկություն է հասել այն մասին, որ նա կաշառք է պահանջել գերմանական Լյուֆթհանզա ընկերությունից՝ հայկական շուկայում գործունեության կանաչ լույս վառելու համար:
Ըստ լուրի, գերմանական ընկերությունը բողոքել է Հայաստանի իշխանությանը:
Այդ տեղեկությունն իհարկե հերքվեց, եղան նույնիսկ հայտարարություններ, թե ինչպե՞ս կարելի է պատկերացնել կաշառք պահանջել այնպիսի հայտնի եւ խոշոր ընկերությունից, ինչպիսին Լյուֆթհանզան է:
Փաստն այն է, որ կարճ ժամանակ անց՝ 2016-ի հունիսին Արտյոմ Մովսիսյանը ազատվեց պաշտոնից, մինչ այդ 12 տարի լինելով քաղաքավիացիայի գլխավոր վարչության պետ: Այդ ընթացքում հայկական երկնքում տեղի են ունեցել իսկապես ուշագրավ իրադարձություններ, սնանկացել են մի քանի հայկական փոխադրողներ, իսկ ավիաշուկան Հայաստանի գործնականում ռազմավարական դարպաս լինելու պայմաններում իր այսպես ասած մատչելիությամբ կատարել է երեւի թե լրիվ հակառակ դեր՝ փակել է Հայաստանը:
Մովսիսյանին փոխարինեց երիտասարդ Սերգեյ Ավետիսյանը, որը մեկ տարի է գլխավորում է վարչությունը: Այդ ընթացքում հայկական ավիաշուկա է մտել Լյուֆթհանզա գրուպի մաս կազմող «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը՝ Երեւան-Բրյուսել ուղիղ չվերթով:
Արտյոմ Մովսիսյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածու էր եւ իր լուման է ներդրել ՀՀԿ խորհրդարանական «կայուն» միանձնյա մեծամասնության, ձայները քերելու գործում: Դրանից առաջ Մովսիսյանը հայտարարել էր թռչնաբուծական ֆաբրիկա գնելու մասին, ասելով, թե գնել է վարկով:
Իհարկե խորհրդանշական է, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 12-ամյա պետը պաշտոնը թողնելուց հետո մտնում է թռչնաբուծական բիզնես: Ավիաշուկան զարգացնել չհաջողվեց, գուցե ինչ որ բան հաջողվի թռչնաշուկայում, նաեւ այսպես ասած ավիաշուկայի փորձից քաղած դասերի շնորհիվ: Ըստ ամենայնի, պատգամավորական մանդատը լրացուցիչ թեւեր կտա Արտյոմ Մովսիսյանին այդ հարցում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված