Հայերեն


Շահեկան վիճակ Հայաստանի համար

Բաց մի թողեք

ARMLUR / Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքը թերեւս ամենից նպաստավորն էր թե՛ Իրանի, թե՛ արեւմուտքի, թե՛ տարածաշրջանի համար: Ռեֆորմիստների թեկնածու Հասան Ռոհանիի հաղթանակը նշանակում է, որ առաջիկա 4 տարիներին Իրանում կշարունակվեն կենսական վերափոխումները` չդանդաղեցնելով երկրի զարգացման տեմպերը: Ռոհանիի հաղթանակն առաջին հերթին մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, եւ Հայաստանն այս առումով շահեկան դիրքերում է: Անշուշտ, ինչպիսին էլ լինի նախագահի պաշտոնի սահմանադրական լիազորությունների շրջանակը, դրա ֆունկցիոնալիզացիան կապված է նախագահի անձնական հատկանիշների ու ունակությունների հետ: Եվ եթե նախորդ նախագահ Ահմադինեժադի օրոք Իրանի եւ արեւմուտքի հարաբերությունները չափազանց լարված էին, եւ նույնիսկ ինչ-որ մի պահի Իրաքի պատերազմից հետո իրական էր թվում ամերիկյան նոր հարձակումն Իրանի նկատմամբ, ապա Հասան Ռոհանիի նախագահության շրջանում իրավիճակը անհամեմատելի է: Նախ՝ 2015թ. արեւմուտքի եւ Իրանի միջեւ կնքվեց Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագիրը, որով լարվածությունը երկու կենտրոնների միջեւ մեծապես թուլացավ: Եվ այդպիսի արդյունքը մասամբ պայմանավորված էր նաեւ Ռոհանիի անձով, որը ասես յուրօրինակ միջնորդ դարձավ արեւմուտքի ու Իրանի իսլամական պահպանողական շրջանակների միջեւ: Ռոհանիին հաջողվեց համոզել արեւմտյան երկրներին եւ իր պետության ներսում իրական իշխանությամբ օժտված Պահապան խորհդին ու Իրանի գերագույն առաջնորդին զիջումների գնալ եւ խուսափել առճակատումից, որը աղետալի հետեւանքներ կունենար բոլոր կողմերի համար: Այս առումով Ռոհանիի թե՛ քաղաքական դերակատարությունը, թե՛ անձնական կարողությունները դեռ կարող են մեծ նշանակություն ունենալ Իրանի զարգացման համար` պահպանելով հանդերձ իսլամի հոգեւոր ներկայությունը եւ այն զուգակցելով արեւմտյան երկրների հետ կայուն, դեպի համագործակցությանը միտված հարաբերություններին: Թեպետ Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականության իրացնողն այլեւս դեմկորատները չեն, իրավիճակը հազիվ թե լուրջ փոփոխություններ կրի այս առումով: Իսրայելում ԱՄՆ նախագահ Թրամփը կոչ էր արել Իրանին զերծ մնալ ահաբեկչությունը հովանավորելուց, սակայն սա վաղուց դասվում է դասականացված հայտարարությունների շարքին եւ գործնական հետեւանք ունենալ չի կարող, առավել եւս, որ այդպիսի ապացույցներ հայտնի էլ չեն: Ի վերջո, Թրամփի վարչակազմը վերջերս էր հայտարարել, որ Իրանը կատարում է Միջուկային համապարփակ համաձայնագրի իր պարտավորությունները: Ինչեւէ, իսլամի նշանակալից ներկայությամբ եւ թելադրող դերով հանդերձ` Իրանը տարածաշրջանում գրեթե միշտ էլ փայլել է հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ: Այս հանգամանքը հատկապես մեծանշանակ է Հայաստանի համար, որը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ էլ գտնվում է կիսապատերազմական վիճակում: Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Իրանը ջանքեր է գործադրում 1990-ական թթ. ի վեր: Հայտնի փաստ է, որ երբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում բանակցում էին Ռաֆսանջանիի միջնորդությամբ, հայկական զինված ուժերը ազատագրում էին Շուշին: Ըստ էության, վերջինս էլ սասանեց Իրանի միջնորդության հաջողությունը, սակայն, բարեբախտաբար, լրջագույն հետք չթողեց ԼՂ հակամարտության նկատմամբ Իրանի մոտեցման վրա: Իրանը շարունակում է պահպանել իր հավասարակշիռ կեցվածքը եւ տեղ-տեղ էլ հանդես է գալիս Ադրբեջանի դիրքորոշմանը հակադրվող վարքով: Օրինակ՝ Իրանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պիտի իրենց խնդիրները լուծեն միասնաբար, առանց երրորդ ուժերի ներգրավման: Սա հստակորեն ադրբեջանամետ կարծիք չէ` հաշվի առնելով Մինսկի խմբի նախագահությունից հրաժարվելու ու հակամարտության լուծումը այլ ատյաններ փոխադրելու Ադրբեջանի ջանքերը: Բնական է, որ Իրանը նման դիրքորոշում ունի բացառապես իր պետական շահերից դրդված, այլ ոչ թե Հայաստանի մասին հոգալու պատճառով: Եվ ահա այստեղ է, որ խելացի քաղաքական վերնախավը պետք է տեսնի փոխշահավետ այն կետերը, որտեղ կարող են հատվել երկու կողմի համագործակցության եզրերը: Իրանին բնավ ձեռնատու չէ Ադրբեջանի ուժեղացումը, քանզի, օրինակ, խնդիրներ կարող են ծագել Իրանի հյուսիսային շրջանների հետ, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում: Եվ ահա չօգտվել նման պատեհությունից, երբ պատկառելի ռեսուրսներ եւ կշիռ ունեցող հարեւանի հետ ունես ռազմավարական շահեր, մեղմ ասած, աններելի է: Ըստ այդմ, Իրանի ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերը շատ հաճախ եւ հատկապես ներկայումս թելադրում են Հայաստանի հետ սերտ գործակցություն: Բավական է հիշել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան աղեղի ու Մերձավոր Արեւելքում իր վճռական ներկայությանը միտված Պուտինի ծրագրերը կիսատ մնացին հենց Իրանի շնորհիվ, որը ձգտում էր Ադրբեջանի փոխարեն աղեղում ունենալ Հայաստանը` պայմանավորված ե՛ւ Ադրբեջանի անվստահելիությամբ, ե՛ւ այդ պետությունը` իր իսկ հաշվին չհզորացնելու միտումով, ե՛ւ Թուրքիայի ճնշիչ գործոնով: Հետեւաբար Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողների հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի Իրանի հետ բարիդրացիական եւ առանձնահատուկ համագործակցության ծավալումը: Եվ ամենեւին ոչ խոսքային ճոռոմաբանություններով, այլ հստակ ճանապարհային քարտեզով ու գործողությունների հետեւողականությամբ: Իրանից եկող ազդակները բազմազան են ու հուսադրող` էստաֆետան հանձնած ՀՀ իշխանություններին, որոնք, սակայն, ամենեւին էլ նախանձախնդիր չեն հարաբերությունների զարգացման ուղղությամբ` թերեւս պայմանավորված ռուսական շրջանակների անհաղթահարելի ազդեցությամբ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված