Հայերեն


Մխիթարյանի հուժկու հարվածը

Սպորտ

Լրագիր / Մայիսի 24-ին Եվրոպայի Լիգայի եզրափակչում Մանչեսթեր Յունայթեդի հաղթանակի եւ մասնավորապես դրանում Հենրիկ Մխիթարյանի մասնակցության, նաեւ գոլի առիթով հայաստանյան մեծ ոգեւորությունը շարունակեց մայիսի 28-ի Ավրորա մրցանակաբաշխությունը, որի արարողությանը նաեւ Մխիթարյանն էր ներկա:
Մխիթարյանն ու Ավրորան տարբեր հարթությունների իրադարձություններ են, բայց դրանք հատվում են Հայաստանի ու Հայաստանի հասարակության համար կարեւոր մի կետում: Երկու իրադարձությունները հանդիսանում են Հայաստանի մեծ աշխարհի մաս լինելու վկայություն, միաժամանակ դրանք առաջացնում են ներհայաստանյան մեծ ոգեւորություն:
Հայաստանի հանրության տարբեր սոցիալական շերտեր, տարբեր քաղաքական հայացքի, գաղափարախոսությունների կրող խմբեր փաստացի արձանագրում են աշխարհի մաս լինելու, համաշխարհային կյանքի որեւէ բնագավառում, որեւէ դրվագում դեր ունենալու, մասնակից լինելու հաճույքը, ոգեւորությունը, էներգետիկան:
Դրան զուգահեռ, Ավրորան ու Հենրիկ Մխիթարյանն ունեն, կամ կարող են ունենալ, կամ «սպառնում» են ունենալ նաեւ հակադարձ էֆեկտ: Սնապարծությունը Հայաստանի հանրության արատներից մեկն է: Այդ իմաստով, բավական նուրբ է սահմանը՝ թե Ավրորայով, թե Մխիթարյանով իրապես խորը եւ «ուսանելի» ոգեւորության, որը բերում է հետեւությունների, եզրակացությունների, նոր մտածողության եւ արժեհամակարգային նոր ուղենիշների, եւ նույն Ավրորայով եւ Մխիթարյանով պարզապես աղմկոտ սնապարծության:
Իսկ գոնե առայժմ պարզ չէ, ոգեւորությունը սահմանի ո՞ր կողմում է, կամ դեպի ո՞ր կողմ է թեքվելու ի վերջո՝ արժեհամակարգային եւ մտածողության, աշխարհայացքային նոր ուղենիշների, աշխարհի մաս լինելու, աշխարհի առաջ բացվելու ընկալման էֆեկտի՞, թե սնապարծության, որը պարզապես կսնուցվի նոր իրողություններով ու երեւույթներով, բայց ընդամենը հին ու քարացած մտածողությունն ու աշխարհընկալումը պահպանելով:
Համընդհանուր ոգեւորությունը ծածկում է սահմանը, ծածկում է հնարավոր ռիսկերը:
Ի վերջո, թե Ավրորան, թե Մխիթարյանը հնարավորություն են՝ որպես երեւույթ. հնարավորություն են հասարակական մտածողությունն ու աշխարհընկալումը փոխելու, աշխարհի առաջ բացվելու եւ դրա էֆեկտը հայկական պետականության կենսագրության վրա տարածելու, նաեւ հնարավորություն են հայկական պետականության քառորդ դարի զարգացումը արգելակող արատների մակաբուծության նոր դաշտ հանդիսանալու տեսանկյունից, որպես ազգային սնապարծության սնուցման նոր աղբյուր:
Իսկ ոգեւորությունը կանցնի, շատ ավելի կարեւոր է, թե ինչ է լինելու ոգեւորության արանքներում:
Վերջին հաշվով, օրինակ, մենք ունենք Հենրիկ Մխիթարյան, իսկ լիբերիացիները ժամանակին ունեին Ջորջ Վեա: Վեան համաշխարհային ֆուտբոլի աստղերից էր, խաղացել է ոչ պակաս լեգենդար ակումբներում, քան Մնաչեսթեր Յունայթեդը: Ունեցել է բազմաթիվ տիտղոսներ:
Լիբերիացիները անկասկած ավելի քիչ չեն հպարտացել ու ոգեւորվել Վեայի հաջողությամբ, քան հայաստանցիները Մխիթարյանի:
Վեան թողել է մեծ ֆուտբոլը եւ մտել նույնիսկ մեծ քաղաքականություն: Նա առաջադրվեց նույնիսկ Լիբերիայի նախագահի թեկնածու, թեեւ անհաջող:
Լիբերիան ներկայում իր պետական որակներով, իր կենսամակարդակով, իր սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներով գտնվում է չափազանց վատ վիճակում: Տասնամյակներ շարունակ այդ երկրում եղել է քաղաքացիական պատերազմ: Պատերազմը կարծես թե դադարել է, բայց արդեն մոտ 15 տարի այդ երկիրը չի կարողանում դուրս գալ որակական նոր հարթություն:
Համեմատությունը գուցե իդեալական չէ: Բայց մենք ունենք Մխիթարյան, լիբերիացիները ունեին նրան գործնականում չզիջող Վեա:
Բայց նրանք այդպես էլ չունեն պետականության առաջընթաց, պետականության վերելք:
Դա նշանակում է, որ Մխիթարյան ունենալը դեռեւս չի նշանակում ոչինչ: Մխիթարյանը հիանալի օրինակ է, միեւնույն ժամանակ նաեւ դատարկ սնապարծությունը սնուցելու թարմ աղբյուր, հասարակական արատների մակաբուծման նոր դաշտ, ուր իշխող «էլիտան» մեծ հաճույքով կտանի այդ արատները «արածելու», քանի որ այդ «էլիտայի» գոյության գրավականը հենց այդ արատներն են:
Ըստ այդմ, ոգեւորության ներքո կա առօրյայի լուրջ խնդիր, կա Ավրորայի եւ Հենրիկ Մխիթարյանի իսկապես կարեւոր օրինակների հետ աշխատելու կարեւոր անհրաժեշտություն, որպեսզի այդ օրինակները սնուցեն ապագան՝ ինչի համար որ դրանք հույժ կարեւոր են, ոչ թե այդ օրինակները իրենք մաշվեն սնապարծությունից:

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ
Ամենադիտված