Հայերեն


Ի՞նչ կատակ է արել Մկոն` շտապ օգնության բժիշկների հետ, և ինչպե՞ս են սցենարիստները շփոթության մեջ ընկել

Հասարակություն
«Ժողովուրդ»-ը հումորային դաշտում առկա լճացման, գերբնական ուժերով լիցքավորվելու, կատակերգու լինելու հաճույքի եւ դժվարության մասին զրուցել է դերասան, հումորիստ, շոումեն Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ:

-Մկրտի՛չ, Ձեզ բավարարո՞ւմ են հումորային այն նախագծերը, որոնք այսօր ունենք, թե՞ կցանկանայիք այլ` նոր ռակուրսից դրսեւորվել:

-Բնական է, որ դեռ շատ անելիքներ կան: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում մեր ասպարեզում ստեղծագործական առումով լճացում է տիրում: Ժամանակ է պետք, որպեսզի իրավիճակ փոխվի: Երկար ժամանակ է` մեր ասպարեզում նույն մարդիկ են` նույն իրավիճակներում, բոլորս աշխատում ենք նույն թեմաների շուրջ, եւ որքան էլ փորձում ես այդ թեմաներն այլ կերպ ներկայացնել, միեւնույն է` դրանք նույնական են: Ուստի պարտադիր չէ անընդհատ գործել ու հանդիսատեսին մատուցել այդ որակի պրոդուկտ:

Հարկավոր է սպասել եւ այդ ընթացքում կատարելագործվել, պատրաստ լինել ավելի բարդ աշխատանքի, որպեսզի հանդիսատեսին չհոգնեցնես: Առհասարակ, Հայաստանում լայն մտածելակերպի պակաս կա: Յուրաքանչյուրս փորձում ենք տեղավորվել տվյալ իրավիճակում, մինիմալ ենք մտածում, բայց, օրինակ, մեր հարեւան Վրաստանում այդպես չէ: Այնտեղ ավելի լայն են մտածում, մարդիկ ավելի համարձակ են. արդյունքում ծնվում են թե՛ թատերական, թե՛ հեռուստատեսային բարձր որակի նախագծեր: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Հայաստանի պես փոքր, սուղ պայմաններով երկրում դժվար է ստեղծել, օրինակ, ֆիլմ, եւ բրավո նրանց, ովքեր դա կարողանում են անել:

-Կատակերգուն, որը չի վախենում իրեն ծիծաղելի իրավիճակների մեջ դնել, ըստ Ձեզ` կարո՞ղ է նաեւ, ասենք, սեքսուալ լինել:

-Իհարկե, կարող է: Յուրահատուկ կատակերգուներ կան, որոնք շատ մարդկանց կարծիքով նաեւ բավական սեքսուալ են:

-Օրինակ` ֆուտբոլիստի, բալետի պարողի մասնագիտական կյանքը կարճ է տեւում, իսկ հումորիստի դեպքո՞ւմ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք անելու տասը տարի անց: Սպառվելու մտավախություն չունե՞ք:

-Ես հիմա զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով եւ կարծում եմ, որ կապ չունի` որ տարիքում ես, հարկավոր է անընդհատ աշխատել: Հանկարծ քեզ չթվա, թե բարձունքին ես: Որովհետեւ տասը տարի հետո մարդիկ հումորիստից բոլորովին այլ պահանջներ են ունենալու: Պետք է պատրաստ լինել դրան: Հարկավոր է նաեւ վատ մտքերով չծանրաբեռնվել: Մեր դեպքում երբ վատ տրամադրություն ես ունենում, դա անմիջապես արտահայտվում է աշխատանքիդ վրա: Արդյունքում այդ նեգատիվը փոխանցվում է նաեւ հանդիսատեսին: Գերբնական ուժ է պետք, որը կկարողանաս «բաժանել» բոլորին:

-Դուք որտեղի՞ց եք ստանում այդ ուժը, ովքե՞ր կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Մարդկանց հետ շփումից: Պարզ, մարդկային հարաբերություններից լիցքեր ստանալու առիթը բաց չեմ թողնում: Երբ գործով լինում եմ գյուղում կամ, օրինակ, երբ մտնում եմ խանութ, օգտվում եմ այդ իրավիճակներից:

-Վստահ եմ, որ նմանատիպ շփումների ընթացքում հաճախ զվարճալի դրվագներ են գրանցվում: Կհիշե՞ք մեկը:

-Այո՛, օրինակ` երբ խաղում էի «Տնփեսա» սիթքոմում, մարմնավորում էի միաժամանակ ե՛ւ պապիկի` Անուշավանի, ե՛ւ որդու` Կորյունի դերը: Հիշում եմ, որ մի օր դերասաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք: Երբ բժիշկները եկան, օգնություն ցուցաբերեցին, մի քիչ սպասեցինք, որ այդ մարդու առողջական վիճակը վերականգնվի: Այդ ընթացքում ես բժիշկներին ասացի. «Գիտե՞ք` մեր պապիկն էլ լավ չի զգում, լավ կլիներ` ճնշումը չափեիք»: Մտածեցի, որ բժիշկները կհասկանան կատակս, կծիծաղեն, բայց նրանք շատ լուրջ ընդունեցին խոսքերս, ասացին. «Վա՜յ, բա հիմա ինքն ո՞ւր է»: Մտածեցի, որ սկսածս շոուն կարելի է շարունակել, ասացի. «Այնքան պրոբլեմատիկ մարդ է, էլ չենք դիմանում»: Բժիշկներն էլ թե. «Մենք ինչքան պետք է` կսպասենք»: Հետո տեսանք, որ նրանք տեղից չեն շարժվում, ասացինք, որ այդ պապիկը ես եմ (ծիծաղում է): Ի դեպ, այդ առումով նույնիսկ սցենարիաստներն էին շփոթության մեջ ընկնում: Գրում էին. «Կորյուրը պետք է գնա, պապիկի թեւից բռնի, բարձրացնի»: Հետո ասում էին` վա՜յ, ու գնում էին ձեւափոխելու գրածը (ծիծաղում է):

-Երեւի Ձեր գործի մեջ հենց այդ դրական լիցքերն են, որ չեն թողնում դժվարին պահերին հուսահատվեք, հոգնեք ֆիզիկական եւ հոգեւոր առումներով:

-Այո՛, անշուշտ: Քո հոգնածությունը ոչ ոք չպետք է տեսնի` ո՛չ հանդիսատեսը, ո՛չ էլ նույնիսկ հարազատները: Դու իրավունք չունես մարդկանց հետ հարաբերություններում արտահայտել դա: Երբ քեզ տեսնում են, ուզում են, որ դու կատակես. դա քո աշխատանքի արձագանքն է: Դու իրավունք չունես մերժելու մարդկանց խնդրանքն ու չլուսանկարվելու նրանց հետ կամ ինքնագիր չտալ: Պետք է ժպտաս ու դրական լիցքերով վարակես դիմացինիդ: Իսկ երբ կհասնես քո ամրոցը` տուն, կարող ես լիցքաթափվել, որպեսզի հաջորդ օրն էլի գնաս քո գործին:

Աննա Բաբաջանյան

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված