Հայերեն


«Աթենք»-ի հովանավորությամբ Ագրարային համալսարանում բացվեց ամբողջությամբ վերանորոգված և կահավորված նոր լսարան

Հասարակություն

Ուսանողների միջազգային օրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց բրենդավորված նոր լսարան, որն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է մսամթերքի ոլորտում բացարձակ առաջատար «Աթենք» ընկերության հովանավորությամբ։ Լսարանը համալրվել է նաև ժամանակակից կրթական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։

«Ուզում եմ արձանագրել, որ համալսարանի գործընկերների թիվը ավելացավ ևս մեկով: Շնորհակալություն ենք հայտնում «Աթենք»-ին այս համագործակցության համար: Այն կարևոր քայլ է, ուսանողների համար ստեղծվել է ավելի գրավիչ, հարմար և գործնական միջավայր: Ուսանողը համոզվում է, որ ագրարային համալսարանի դերակատարումը կարևորում են ոչ միայն համալսարանի աշխատակիցները, այլև բազմաթիվ գործընկերներ, որոնց համար մեր բուհը հուսալի կադրերի մատակարար է»,- լսարանի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը:

«Աթենք» ընկերությունում վստահ են, որ որակյալ արտադրանքի հիմքում բարձրորակ կրթությունն է։ Ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ավելին է, քան բարեգործությունը. «Սա ոչ միայն բարեգործական քայլ է, այլ ռազմավարական ներդրում կրթության և ապագա մասնագետների զարգացման գործում։ Լսարանը նաև հնարավորություն կտա մեր ընկերության արժեքները ներկայացնել ուսանողներին և ցույց տալ «Աթենք»֊ի աշխատանքային միջավայրը»։


Նոր լսարանի բացումը հաստատում է կրթության և արտադրության միջև համագործակցության խորացմանն ուղղված «Աթենք»-ի երկարաժամկետ տեսալականը: «Աթենք»-ի՝ գործատուի բրենդավորման պատասխանատու Լենա Աբրահամյանն ընդգծեց, որ համագործակցությունը չի սահմանափակվելու միայն լսարանի վերանորոգմամբ.«2025 թվականին պայմանագիր ունենք համալսարանի հետ, որի շրջանակում պատրաստակամ ենք ընդունել պրակտիկանտներ մեր արտադրական համալիրում, կազմակերպել շրջայցեր։ Հընթացս կձևավորենք համագործակցության այլ ձևաչափեր ևս, որոնք առավել արդյունավետ կլինեն բուհի համար»։

«Աթենք»-ում տարիներ շարունակ աշխատող, այժմ  ընկերության երշիկի արտադրության տնօրեն Նարինե Երիցյանը, որը նույնպես Ագրարային համալսարանի նախկին ուսանող է, շեշտեց. «Գիտելիքն այն հիմքն է, որի վրա ստեղծվում է որակյալ արտադրանքը։ Արտադրական պրոցեսում այն նույնքան կարևոր է, որքան հումքն ու տեխնոլոգիաները»։

«Աթենք»-ի ներդրումները պարզապես բիզնես նախաձեռնություններ չեն։ Գետամեջի նոր գործարանը, կրթական նախագծերը և մյուս ծրագրերը հաստատում են բրենդի հավատը, որ Հայաստանում ստեղծվող արտադրանքը կարող է լինել մրցունակ, որակյալ ու միջազգային չափանիշներին համապատասխան։ Իսկ նոր լսարանը ոչ միայն սիմվոլիկ, այլ ռազմավարական նշանակություն ունի․ այն դառնում է կրթության ու արտադրության նոր հանգրվան, որտեղ կձևավորվեն ոլորտի ապագա մասնագետները։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված