Հայերեն


Ամերիկյան հուշագրի թաքնված գինը. ինչի՞ դիմաց է վճարում Հայաստանը

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների հետ հուշագրի ստորագրումը ներկայացվում է որպես պատմական շրջադարձ, «խաղաղության օրակարգի» կարևորագույն ձեռքբերում։ Սակայն այդ փաստաթուղթը չի կարող դիտվել առանձնացված այն համատեքստից, որը ձևավորվել է Հայաստանում վերջին ամիսներին․ Հայ Առաքելական եկեղեցու դեմ աննախադեպ ճնշումներ, համայնքապետերի, քաղաքական գործիչների ու բարերարների հանդեպ կիրառվող ռեպրեսիվ գործիքակազմ, հասարակության խորացող բևեռացում։ Այս իրավիճակում ցանկացած արտաքին հուշագիր, թեկուզ ամենագլամուր փաթեթավորմամբ, դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ՝ իշխանության ինքնապահպանման գործիք, որը նախատեսված է արտաքին լեգիտիմություն ապահովելու համար՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում։

Հուշագրի բացասական հետևանքները տեսանելի են արդեն հիմա, նույնիսկ նախքան դրա իրական կիրառման մեկնարկը։ Դրանցից առաջինը Հայաստանի սուբյեկտայնության շարունակական նվազումն է։ Երբ իշխանությունը սեփական ժողովրդից թաքուն, փակ դռների հետևում է բանակցում երկրի ապագայի մասին, արտաքին փաստաթղթերը դառնում են ոչ թե համագործակցության շրջանակ, այլ լծակ՝ ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ կորզելու համար։ Հենց այս ֆոնի վրա է պետք գնահատել այն փաստը, որ Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Երևան այցելելու և «Թրամփի երթուղի» զբոսաշրջային նախագծի շուրջ բանակցելու ծրագիրը չեղարկվեց։ Պաշտոնական պատճառաբանությունները լռության մեջ են, բայց քաղաքական ենթատեքստը չափազանց հստակ է․ որևէ լուրջ ներդրող չի մտնի այն երկիր, որի իշխանությունները պատերազմ են հայտարարել սեփական եկեղեցուն, բռնաճնշում են համայնքային կյանքի կրողներին և սեփական պատմական ինքնությունն են փորձարկում որպես սակարկման նյութ։

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոնի հետ փաստացի դարձավ շրջադարձային պահ՝ ամերիկյան քաղաքական շրջանակների համար։ Այդ հարցազրույցի շնորհիվ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների մի հատված վերջապես հնարավորություն ունեցավ լսելու ոչ թե միայն պաշտոնական Երևանի ներկայացրած «խաղաղարար» պատկերը, այլ իրականությունը՝ կալանավորումների, իրավական կամայականության, հոգևոր ու համայնքային կյանքի ճնշման մասին։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների հետ հուշագիրը չի կարող ընկալվել որպես անվերապահ վստահության վկայական․ այն կարդացվում է նաև որպես գործիք, որով Վաշինգտոնը կարող է առավել ամուր կապել Հայաստանի իշխանություններին իր օրակարգին՝ միաժամանակ պահելով նրանց վերահսկողության տակ։

Հուշագրի ամենավտանգավոր կողմերից մեկը այն է, որ այն ստորագրվում է տարածաշրջանային ուրիշ գործընթացների հետ փոխկապակցված պայմաններում։ Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ քննարկումները ուղեկցվում են մտահոգիչ տեղեկություններով, որոնցից մեկը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանը Հայաստանում տասը մզկիթի կառուցման մասին։ Թեպետ Փաշինյանի մամուլի ծառայությունը շտապում է հերքել այդ տեղեկատվությունը, Ադրբեջանի խորհրդարանից հնչող հայտարարությունները բացահայտ խոսում են վերականգնվող «Երևանի ղազիյաթի» մասին և մուսուլմանների «վերադարձի» մասին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն կրոնական կառույցների կառուցման, այլ շատ ավելի լայն՝ պատմական-քաղաքական վերաշարադրման փորձի մասին է, որտեղ Երևանը ներկայացվում է որպես երբեմնի մուսուլմանական վարչատարածքի կենտրոն։

Այս ֆոնին ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը փաստացի դրվում է նույն փաթեթի մեջ, ինչ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» ծրագրերը։ Երբ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են սահմանների բացում, «տրանսպորտային ուղիների ապաշրջափակում» և իրենց «փախստականների վերադարձ», իսկ Բաքուն բացեիբաց խոսում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, բանակը կրճատելու, անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու մասին, ապա ակնհայտ է, որ արտաքին գործընկերների հետ հուշագրերը կարող են վերածվել ճնշման ճակատների։ Ցանկացած «օգնության փաթեթ» կարող է պայմանավորված լինել այնպիսի «խորհրդատվություններով» և «խոսքերի մակարդակի ակնկալիքներով», որոնք խորքում ենթադրում են նոր քաղաքական ու տարածքային զիջումներ Հայաստանի կողմից։

Բացի արտաքին սպառնալիքներից, հուշագրի ստորագրումն ունի ներպետական չափազանց լուրջ հետևանքներ։ Երբ հասարակությունը տեսնում է, որ պետության ղեկավարությունը պատրաստ է գաղտնի պայմանավորվածությունների, երբ ՀՀ քաղաքացիներին դնում են կատարվածի առաջ՝ առանց բաց քննարկման, առանց հանրային վերահսկողության, դա բերում է վստահության կտրուկ անկման։ Մարդիկ սկսում են վախենալ, որ հերթական «պարտավորությունները» կներառեն ոչ միայն Սահմանադրության փոխում և բանակի թուլացում, այլ նաև ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցում Հայաստանի բնակավայրերում՝ սեփականության, անվտանգության և սոցիալական կայունության լուրջ վտանգներով։ Արդյունքում հասարակությունը ապրում է մշտական սպասողական լարվածության մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր հուշագիր, համաձայնագիր կամ «ճանապարհային քարտեզ» ընկալվում է ոչ թե որպես հնարավորություն, այլ՝ որպես հերթական վտանգ։

Հատկապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ իշխանությունները ներսում զբաղված են սեփական ընդդիմախոսներին ոչնչացնելու քաղաքականությամբ։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները, համայնքների ղեկավարների և քաղաքական գործիչների դեմ հարուցվող քրեական գործերը, բարերարների նկատմամբ կիրառվող խափանման միջոցները ուղարկում են շատ պարզ ազդակ՝ իշխանությունն ի վիճակի չէ երկխոսության և չի պատրաստվում հաշվի նստել հասարակության լայն շերտերի կարծիքի հետ։ Այսպիսի պայմաններում Միացյալ Նահանգների հետ ստորագրված ցանկացած հուշագիր վերածվում է ոչ թե ժողովրդավարական ընտրության, այլ՝ թույլ և մեկուսացված իշխանության բախված փորձի՝ արտաքին հովանավորի հաշվին պահպանել սեփական գոյությունը։

Վտանգը նրանում է, որ արտաքին գործընկերը, այս դեպքում՝ Միացյալ Նահանգները, աշխատում է այն իշխանության հետ, որն իրականում չունի ներքին վստահության մանդատ։ Սա ստեղծում է երկակի իրավիճակ․ մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, մյուս կողմից համագործակցում է իշխանության հետ, որը ներսում ճնշում է սեփական եկեղեցուն, համայնքներին և քաղաքական այլակարծությանը։ Այս հակասությունը վաղ թե ուշ պայթելու է՝ և՛ ներսում, և՛ դրսում, որովհետև հասարակության դժգոհությունն անխուսափելիորեն վերածվելու է նաև հակաամերիկյան տրամադրությունների, որոնք կարող են շահարկվել այլ դերակատարների կողմից։

Միացյալ Նահանգների հետ հուշագիրը ինքնին դատավճիռ չէ, եթե այն հիմնված է լիներ ազգային շահերի հստակ գիտակցության, կարմիր գծերի և հասարակության լայն համաձայնության վրա։ Սակայն ներկա պայմաններում այն ավելի շատ հիշեցնում է ոչ թե հավասար գործընկերության փաստաթուղթ, այլ խոցելի և ներսից թուլացած իշխանության ձեռքում գտնվող փաստաթուղթ, որով նա փորձում է գնել ժամանակ և արտաքին աջակցություն՝ ներքին լեգիտիմության հաշվին։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական «պայմանագրային խաղաղություն», որի գինը կարող են դառնալ Սահմանադրությունը, բանակը, հոգևոր և մշակութային ինքնությունը, այլ լիարժեք ազգային քննարկում՝ պարզ պատկերացման հետ, թե ինչ ենք մենք ստանում և ինչի դիմաց։ Առանց այդ քննարկման, առանց Հայ Առաքելական եկեղեցու, մասնագիտական հանրության և հանրային լայն շերտերի մասնակցության, Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը կմնա վտանգավոր փխրուն ժապավեն, որը ցանկացած պահի կարող է դառնալ նոր ճնշումների և նոր զիջումների գործիք։ Իսկ ժողովուրդը իրավացիորեն կշարունակի հարց տալ՝ արդյո՞ք այս ամենի դիմաց մենք ստանում ենք անվտանգություն, թե պարզապես հերթական անգամ վճարում ենք մեր պետության ու ինքնության հաշվին։

Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին
Ամենադիտված