Հայերեն


«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած իշխանությունները փորձում են ձևացնել, թե մեր երկրում ժողովրդավարության ավանդույթները «ծաղկունք են ապրում», ավելին՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, այնուամենայնիվ, տեղի ունեցող իրադարձությունները հակառակի մասին են վկայում։

Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

Բայց ոչ պակաս էական խնդիրն այն է, որ քաղաքական հետապնդումների դաշտն անընդհատ ընդլայնվում է՝ ներառելով նաև հանրության այլ հատվածներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Եկեղեցու դեմ ուղղված հարվածներին։ Եկեղեցու դեմ արշավը միայն հոգևորականներով չի սահմանափակվում։ Այն տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք իրենց աջակցությունն են հայտնում կամ կանգնում են եկեղեցու կողքին։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կոնկրետ այսպիսի գործելակերպի օրինակ է։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ձերբակալությունները տեղի են ունենում ակնհայտ սարքված գործերով, որոնք որոշ ժամանակ անց ուղղակի փլվելու են, ինչպես քաղաքական բոլոր գործերը։ Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում. եթե այդ գործերը փլվեն, այս անգամ նոր գործեր կարող են «կարվել»։ Իշխանությունների համար ամենակարևորն այն է, որ հնարավորինս պատժեն բոլոր ընդդիմախոսներին։ Ուշագրավ է, որ քաղաքական հետապնդումներն իրենց մեջ մարդու իրավունքների ոտնահարման այնպիսի աղաղակող իրավիճակ են պարունակում, որ այս թեմային սկսել է ինտենսիվորեն անդրադառնալ նաև միջազգային մամուլը։

Խորքային տեսանկունից Հայաստանի իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Եկեղեցին բարձրացնում է Արցախի ժողովրդի վերադարձի ու իրավունքների վերականգնման հարցերը, որոնք չեն բխում իշխանությունների «խաղաղության օրակարգից»։ Եվ այնպիսի տպավորություն է, որ Եկեղեցու ու ընդդիմության նկատմամբ հետապնդումների միջոցով, կարծես, իշխանությունները ուղերձներ են հղում ադրբեջանական կողմին, որ իրենք «հանուն խաղաղության» պատրաստ են հերթական զիջումների։

Խոսքի ազատությունը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է, նույնպես ոտնահարվում է՝ արտահայտվելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով, ինչպես նաև խոսքի ազատությանը վերաբերող իրավաբանական և ինստիտուցիոնալ մարտահրավերներով։ Ժամանակի ընթացքում ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները խախտվում են, և պետությունն էլ սպառնում է մամուլին կոշտ վերահսկողության պահանջներով ու սահմանափակումներով։ Ժուռնալիստների միության դեմ այս օրերի պատերազմը՝ ամենաթարմ վկայությունն է:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ իշխանությունները հենց իրենք հայհոյանքն ու գռեհկաբանությունը ներմուծեցին հանրային դաշտ, իսկ հիմա բողոքում են, որ իրենք հայտնվում են հայհոյանքների թիրախում։ Այսինքն, իշխանություններին ու իրենց հարող շրջանակներին թույլատրելի է հայհոյանքներ տալ, վիրավորել բոլորին, լուտանքներ տարածել, իսկ մյուսների պարագայում միանգամից աշխատում է «իրավական» մահակը։ Ավելին, իշխանականների դեպքում դա խոսքի ազատություն է, իսկ իշխանություններին քննադատողների դեպքում համարվում է, օրինակ՝ խուլիգանություն։

Մի խոսքով, «ժողբաստիոնը» վերածվել է մեկ անձի կամքի արտահայտման թղթե տնակի, որտեղ ցանկացած ընդդիմադիր, ընդդիմախոս կամ պարզապես ճշմարտությունն ասող ցանկացած մարդ վտանգված է հայտնվել ճաղերի հետևում: Դե, որ այդ մեկ անձի «հոգին փառավորվի»...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան
Ամենադիտված