Հայերեն


Ինչու Նիկոլը չսիրեց Մարուքյանին

Քաղաքականություն

Shame.am-ը գրում է․

Զարմանալի բան է սերը: Կարող ես մեկին խելահեղորեն սիրել, բայց հետո վրա է հասնում հիասթափությունը, և նույնիսկ դժվար է բացատրել, թե ինչպես է հնարավոր այդ ծայրահեղ անցումը: Զգացմունքների ոլորտն իր առեղծվածներն ունի, ինչը չես ասի քաղաքականության մասին: Այդ պատճառով էլ քաղաքական սիրահետումներում յուրաքանչյուր բաժանում իր դրդապատճառներն է ունենում:

Հենց այդպիսի ճակատագրի էլ արժանացավ Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան սիրավեպը: Այս երկու պատգամավորներն ու քաղաքական գործիչները մի ժամանակ այնքան ամուր միությամբ էին ագուցված, որ նույնիսկ պատրաստվում էին համատեղ կուսակցություն ստեղծել: Գոնե Նիկոլն այդպիսի մտադրություն ուներ, երբ Մարուքյանին առաջարկեց կյանքի կոչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սակայն վերջինս չհամաձայնեց, հիմնադրեց սեփականը և այդպիսով վերածվեց Նիկոլի աչքի գրողի: Հիմա Փաշինյանն ամեն քայլափոխի առիթը բաց չի թողնում փնովել կոնկուրենտին ու վարկաբեկել նրան: Երեկ էլ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից Նիկոլն ասաց. «Էդմոն Մարուքյանը 2012 թվականից պատգամավոր է, պետական բոլոր բյուջեներին կողմ է քվեարկել, իսկ պետական բյուջեն ֆինանսաքաղաքական ամենակարևոր փաստաթուղթն է: Թե՛ Տիգրան Սարգսյանի կառավարությանը և թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը Էդմոն Մարուքյանը վստահության քվե է տվել՝ կողմ քվեարկելով նրանց կառավարության ներկայացրած ծրագրերին… Կառավարությանը վստահության քվե տված մարդը ընդդիմադի՞ր է, դուք գտնում եք, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը երկու նախագահական ընտրություններում պաշտպանած քաղաքական ուժն ու քաղաքական գործիչը ընդդիմադի՞ր է»:

Ընդդիմադիր կոչվելու մասին Նիկոլի պատկերացումները, մեղմ ասած, մանկամտական են: Ուրեմն ստացվում է, որ եթե ԱԺ-ում իշխանության որևէ նախաձեռնության դեմ քվեարկես, արդեն ընդդիմություն ես, այդքանը լիովին բավարար է հակաիշխանականի տիտղոս վաստակելու համար: Բայց եթե հարցին մոտենանք հենց Նիկոլի նախանշած տարբերակով, ապա նույն Փաշինյանը ՀՀԿ խմբակցության կողմից ներկայացված օմբուդսմենի թեկնածուին կողմ է քվեարկել: Հիմա ի՞նչ, Փաշինյանը կե՞ղծ ընդդիմություն է:

Մարուքյանի ու Փաշինյանի խորացող հակասություններին կարելի էր նայել վերլուծողի հայացքով, եթե դրանք իսկապես խորություն և բովանդակություն ունենային: Մինչդեռ երկուսի անհաշտության միակ պատճառը մակերեսի վրա է և ունի ամենապարզ բացատրությունը: Թե՛ Փաշինյանը և թե՛ Մարուքյանը սնուցվում են միևնույն աղբյուրից: Քանի դեռ Մարուքյանը չէր բացել իր կուսակցությունը, Նիկոլն այդ կտորը ճաշակում էր միայնակ: Հիմա նրա բաժինը պակասել է, և դրա մեղավորը պարոն Էդմոնն է: Դրա համար էլ սերն անմիջապես ավարտվեց, ու ասպարեզ եկավ ատելությունը:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված