Հայերեն


«Ես սկի քաղաքապետ չեմ ուզում, ուր մնաց փոխքաղաքապետ»․ Ռուստամ Գասպարյան

Քաղաքականություն
«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին ԲՀԿ–ական պատգամավոր, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանը խորհրդարանի վերջին ընտրություններում չէր առաջադրվել ու սատարում էր ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մարզի ՀՀԿ թեկնածուներին, բացի Նահապետ Գևորգյանից՝ Նովոյից: Իսկ ամենաշատը Ռուստամ Գասպարյանը սատարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին՝ ՄԱՊ–ի Ալիկին, որը չանցավ խորհրդարան:

«Սև հովազ» ազատամարտիկների միության նախագահը, ով ոչ վաղ անցյալում Ազատամարտիկների դաշինքի անդամ էր, այլևս չի հավատում ընդդիմությանն ու պայքարին:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը նրա հետ:

– Պարոն Գասպարյան, մամուլում տեղեկություն կար, որ ՀՀԿ–ականներին սատարելու դիմաց Ձեզ հնարավոր է Արմավիրի քաղաքապետի կամ փոխքաղաքապետի պաշտոն տան ընտրություններից հետո:

– Փոխքաղաքապե՞տ, ես սկի քաղաքապետ չեմ ուզում, ուր մնաց՝ փոխքաղաքապետ ուզեմ: Քանի որ Ալիկը մշտապես աջակցել է մեր ազատամարտիկներին, օգնել եմ, նաև Սեյրանին, Շմայսին եմ օգնել, ում ինչքան կարացել եմ: Ես հիմա զբաղվում եմ իմ «Սև հովազ» հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպությունով, ստեղծել եմ, ինչպես գիտեք, կամավորներից պայմանագրային գումարտակ, ծառայություն եմ կատարում Ղարաբաղի սահմաններում, ես էլ իրանց հետ գնում եմ, գալիս եմ:

– Ձեզ Արմավիրի քաղաքապետի պաշտո՞ն է առաջարկվել, և Դուք հրաժարվե՞լ եք:

– Ինձ չեն առաջարկել ոչ մի բան, ոչ էլ ես հրաժարվել եմ կամ էլ ցանկություն եմ հայտնել: Եթե կզգան ինչ–որ տեղ, ինչ–որ ձևով ես կարամ օգտակար լինեմ, մեր ժողովրդին, մեր երկրին, պատրաստ եմ օգտակար լինել:

– Ձեր պաշտպանած Ալիկ Պետրոսյանը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել: Նշանակո՞ւմ է, որ Դուք այնքան էլ լավ չեք պաշտպանել իրեն:

– Ես ինչքան կարողացել եմ՝ օգնել եմ, ու ոչ միայն իրան, իսկ որ անցավ, թե չանցավ, դա արդեն իմ խնդիրը չի: Օգնել եմ մեր տղաներին իր արած բարեգործությունների համար, ես էլ փորձել եմ ձայներով հատուցել:

– Պարոն Գասպարյան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը երեկ դուրս եկավ բանտից ու անցավ ակտիվ պայքարի, նստացույց է անում կառավարության դիմաց: Չե՞ք կարծում, որ մյուս ազատամարտիկները՝ նաև Ձեր ջոկատի, ևս պետք է ավելի ակտիվ լինեն ու դուրս գան պայքարի:

– Ինչի՞ համար: Իմ ազատամարտիկները հիմա դիրքերում են, պահում են երկրի սահմանները, ավելի կարևոր հարցերով են զբաղված, քան թե ստեղ սութի– մութի դրոշակ ծեծելով, կուրծք ծեծելով կամ էլ պլակատ պահելով:

– Ասել է թե՝ կարծում եք, Վոլոդյա Ավետիսյանի ակցիան դա «սուտի–մուտի դրոշակ ծեծե՞լ է»:

– Ես լուրջ բան որևիցե մեկի կողմից որևիցե մի տեղ չեմ տեսնում:

– Այսինքն՝ Ձեր ջոկատը չի միանա, չի մասնակցի իր ակցիային:

– Իմ ջոկատը էսօր պայմանագրային ծառայության ա անցել, քաղաքական ոչ մի առումներով ոչ մի տեղ չի մասնակցում:

– Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ երկիրը դատարկվում է հենց քաղաքական գործունեության արդյունքում, ոչ միայն՝ պատերազմի վտանգի: Այդտեղ Դուք և Ձեր ազատամարտիկները անելիք չունե՞ք:

– Իմ ազատամարտիկների անելիքը քաղաքական ոչ մի բան է: Իրենք պահում են մեր երկրի սահմանները: Որևիցե ձևով քաղաքական ընդվզումներին չեմ միանա, քանի որ բազմիցս, տարիներ շարունակ եղել եմ էդտեղ ու զգացել եմ, որ սուտ է ամեն ինչ:

– Քաղաքական պայքա՞րն է սուտ:

– Իհարկե: Բոլորն էլ իրանց շահերն են հետապնդում, ու վերջում էն ներքևի տղաները մնում են կոտրած տաշտակի առջև:

– Բոլորը ասելով ո՞ւմ նկատի ունեք:

– Բոլորը, ովքեր էսօր սուտի ընդդիմություն են խաղում:

– Դա՞ էր պատճառը, որ Դուք գերադասեցիք անցնել իշխանության կողմը:

– Ես պետության կողքին եմ, մեր երկրի կողքին եմ, մեր սահմանների կողքին եմ:

– Դուք կարող էիք սահմանների պաշտպանությամբ զբաղվել նաև ընդդիմության շարքերում, ինչպես մյուսները: Պայմանագրային ծառայության բոլորն էլ կարող են գնալ:

– Չէի կարող: Իսկ պայմանագրային ծառայության, ցավոք, չեն գնում, էսօր սահմանները դատարկվում են, քանի որ զինակոչի թիվը շատ քիչ է, կամավոր տղաներ են պետք ու ցավոք, չկան:

– Պարոն Գասպարյան, Դուք Սեյրան Օհանյանի հետ ուզում էիք ազատամարտիկների միություն ստեղծել, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չստեղծեցիք:

– Նման բան չի եղել, ոչ էլ ուզել եմ միություն ստեղծել, ուղղակի ապրիլի դեպքերից հետո առաջարկեցինք Օհանյանին, որ ստեղծվի մի կառույց, որ ազատամարտիկները համախմբված լինեին և նման դեպքերի ժամանակ նախարարության հրամանով ու կոորդինացմամբ միանգամից դուրս գային ճակատ: Դրանից հետո Օհանյանին հանեցին պաշտոնից:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված