Հայերեն


«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից

Հասարակություն

Արդեն տեղեկացրել ենք, որ  IDBank-ի և Իդրամի Սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2025թ․ նոյեմբեր ամսվա շահառուն օրերս տեղի ունեցած «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնն է, որի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը: 

««Մի դրամի ուժի» կարևոր ուղղություններից մեկը բնապահպանությունն է ու այս տեսանկյունից հեքըթոնը շատ հետաքրիր էր մեզ, որովհետև փաստացի տեխնոլոգիական առաջընթացը տվյալ դեպքում ծառայեցվելու է կենսաբազմազանության ապահովմանը, ինչը, կարծում ենք, կենսական է Հայաստանի բնության համար։ Առհասարակ, IDBank-ն ու Իդրամը մշտապես աջակցում են հենց այնպիսի ծրագրերի, որոնք միտված են ապագային,  և այս նախաձեռնությունը դրանցից մեկն է»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։ 

Նշենք, որ AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն անցկացվել է 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում: Միջոցառումն իրականացվել է «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։  

Մեկ ամբողջ օր Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց  գաղափարները, ստացել խորհրդատվություն ոլորտային փորձագետներից։ Մենթորների շարքում, որպես ֆինանսական հարցերով խորհրդատու, ներգրավված է եղել նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրինության վարկավորման վարչության ՓՄՁ վարկավորման համակարգող Մերինե Ռևազյանը։ 

Միջոցառման ձևաչափի, մասնակիցների և առաջիկա նպատակների մասին խոսելիս, հեքըթոնի համակազմակերպիչ, ֆոնդահայթայթման պատասխանատու Մերի Մամիկոնյանը նշեց․ «Մենք փորձել ենք երկու նորարար ոլորտներ միացնել և կանաչ ծրագրերի լուծումները ստանալ 21-դ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ և, իհարկե, ներառել ենք երիտասարդների, որոնք ցանկություն ունեն այդ ոլորտում զարգանալ։ Խոսքը հիմնականում երիտասարդ IT ոլորտի ներկայացուցիչների և կենսաբազմազանության ապագա մասնագետների մասին է։ Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում ենք COP17-ի շրջանակում կազմակերպել միջազգային հեքըթոն, որն արդեն համաշխարհային մասշտաբով կմիավորի տարբեր երկրների մասնագետների և նորարարների»։

Հեքըթոնի մրցանակային՝ 3,500,000 ՀՀ դրամ ֆոնդը, տրամադրել են IDBank և Իդրամ ընկերությունները՝ «Մի դրամի ուժը» նախագծի շրջանակում` հաղթող թիմերին տրանադրելով Idcoin-ներ, որոնք կարող են օգտագործվել նախագծերը կյանքի կոչելու, անհրաժեշտ հումքը գնելու նպատակով: Նշենք, որ idcoin-ներով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:

Ժյուրիի անդամ, IDBank-ի Խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանի համոզմամբ՝ բոլորիս գիտակցության մեջ պիտի ամրագրվի, որ կենսաբազմազանությունը չափազանց կարևոր գործոն է ցանկացած միջավայրի ու նաև մեր երկրի բնության առողջության համար․ «Այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ այսօր քննարկվել են, իրականում ակնհայտ ուղիղ կապ ունեն մեր այսօրվա ապրելակերպի, ու նաև նրա հետ, թե ինչպես են ապրելու մեր երեխաները։ IDBank-ի ԿՍՊ քաղաքականությունը ամրագրում է սկզբունքներ, որոնք կարևորում են բոլորի բարեկեցիկ ապագան և հավասար տնտեսական զարգացումը, հետևաբար՝  նաև  կենսաբազմազանությունը։ Եթե այսօրվա ներկայացված նախագծերի  նույնիսկ մի մասը իրագործվի և հետագայում մեծանան ու դառնան ավելի կայուն և մեծ նախագծեր, էական փոփոխություն տեղի կունենա ոլորտում»,- հավելեց Ելենա Խաչվանքյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Ավանում«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ ԿարապետյանՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԶելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայիՉինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Ամենադիտված