Հայերեն


Սերիալի հերոսները մտան գոմ

Հասարակություն

ՀՐԱՊԱՐԱԿ / Հայաստանի հեռուստատեսությունը գրավել են հնդկական սերիալները, որոնց մեջ է, ըստ բազմաթիվ դիտողների կարծիքի, աշխարհի ամենաձանձրալի եւ անկապ հեռուստասերիալը՝ «Մերժվածը» անունով: Այս ֆիլմը կարծես ստեղծված է մարդկանց նյարդերի վրա ազդելու համար: Երկար ու ձանձրացնող սյուժեն, որը կարելի էր մի 20 սերիայի մեջ ամփոփել, ռեժիսորի երեւակայությունը հասցրել է 1500 սերիայի: Բայց արի ու տես, որ հարյուր հազարավոր մարդիկ «ջիգյարով» նայում են ֆիլմը: Նայում են ու «անմահացնում» հերոսներին:

Հայաստանի գյուղերի մեծ մասում կով, ոչխար ու ձի ունեցողները կենդանիներին կնքել են «Մերժվածը» ֆիլմի հերոսների անուններով:
Արմավիրի գյուղերից մեկում, օրինակ, ինչպես իրենք են ասում, անունները հենց այնպես չեն դրել, այլ՝ «բնավորության գծերի նմանությունը» հաշվի առնելով:
Կովերի մի մասի անունը Տապասիա է: Ընդ որում՝ անասնատերերը Տապասիայի վրա շատ են բարկանում.

- Ոնց կինոյի մեջ ես անպետք, էնպես էլ էստեղ,- բարկանում է Սոնա տատին:

- Ի՞նչ է արել, կով է, էլի, կովի չարությունը ո՞րն է:

- Խեղճ Չային նեղում ա, շատ աֆերիստ ա, խոտը թափում ա, բայց չի տալիս, որ Իչան ուտի:

Իչան էլ Տապասիայի կողքին կապված հորթն է:

- Տապասիա, արեւդ թաղեմ, ի՞նչ ես մտել ուրիշի բոստանը, էնի հելավ՝ քեզ կմորթի:
Սա էլ մյուս գյուղացին է, որը փայտով շատ է հարվածում կովին, մանավանդ, իր ասելով, երբ նյարդայնանում է սերիալից:

Քանի որ գրեթե բոլոր տներում կով կա, ուրեմն բոլորն էլ ունեն Իչակի:
«Էյ, Քսմուկ,- ասում է պապին ու ճիպոտում,- սրա նման դանդալոշը չկա: Էն անտեր կինոյի մեջ էլ բերանը ջուր առնում-կանգնում ա»:

Կովին Տապասիա անվանակոչածներից Նունիկն ունի ուշագրավ բացատրություն. «Ցլիկի մոտ չենք տարել, բայց հորթի ա սպասում: Տապուի էրեխու հերն էլ չգիտեն ով ա, սրանն էլ: Երեւի նախրի մեջ ա իրան տեսել: Իրար շատ են նման էդ տեսակետից»:
Գյուղացի Սամվելը, որ յոթ կով ունի ու մեկ ցուլ, բոլոր իգական հերոսների անունով անվանակոչել է կովերին, ցլի անունն էլ դրել է Պուշկար: Օրերս էլ ծնված նոր հորթին անվանակոչել է Դադաջի:

- Ինչո՞ւ եք Դադաջի դրել, դա, կարծեմ, անուն չէ, այլ՝ դիմելաձեւ:

- Դե, իրեն էլ ենք դիմում, էլի:
Ընդ որում, հաճախ խառնում են կովերին ու ցլիկներին եւ կովին անվանում են տղա հերոսի անունով: Բաշ կովը, որ այգում արածելիս «մի երկու բերան» կանեփ էր կերել, անունը դրել էին «պլանքյաշ Վանշ»:

- Է՞լ որ սերիալների հերոսներին եք կով դարձրել:

- Դարձրել ենք, բա ո՞նց, Չակուրին էլ ենք դարձրել:
Համբարձումն է, ունի 21 ոչխար ու բոլորին հիշում է անուններով.

- Տապասիան է, Իչան, էս իրանց անուղեղ-անտեր մորքուրն ա, Դիվյան ա, պաղուկ Դամինին ա, Վանշն ա, Վիրն ա, Սիդն ա, Սաչին ա, թաղած Գունվանտին ա: Սրան աշունը մորթելու ենք, Վանշին էլ ծախենք: Էս էլ ա մորքուրը, սրան էլ արդեն ծախսել ենք, բայց պահում ենք, մինչեւ տանեն:

- Մորքուրից ոնց որ երկու հատ եղան:

- Հա ի՞նչ անենք, վատից շատ ա:

- Ինչո՞ւ եք միայն հնդկական սերիալների հերոսներին հիշել:

- Բա որի՞նը դնենք: Հայկականի մեջ կովերն առանց էն էլ շատ են։

Զարմանալի կյանքով են ապրում գյուղում, բոլոր սերիալներն ու դրանց կրկնությունները տեսնելը դեռ բավական չէ, նաեւ մյուս ազատ ժամերն են ծախսում «սերիալների հերոսների վրա»: Գուցե նրա համար, որ, ինչպես ասաց Ռոզա տատին, կյանքն էլ սերիալի նման է․ «Ջանջալ, տխուր, քեզ չեն հասկանում կամ հասկանում են ամենավերջում, բայց արդեն մեռել ես»:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված