Հայերեն


Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

Հասարակություն

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը hպարտությամբ հայտնում է, որ Լուսինե Եղիազարյանը պաշտոնապես միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։ Այս որոշումը նոր փուլ է հիմնադրամի ռազմավարական զարգացման ճանապարհին, որի նպատակը Հայաստանի տաղանդավոր պատանիներին աջակցելն է՝ երաժշտական կրթության և մշակութային զարգացման ոլորտներում։

Լուսինե Եղիազարյանը  փորձառու ղեկավար է, խորհրդի անդամ, ռազմավարության մշակման և ֆինանսների մասնագետ։ Նա SADA Systems ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրենն է և նպաստում է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ որպես սահմանափակ վենչուրային գործընկեր և մի շարք նորարարական ստարտափների հրեշտակ ներդրող։

Լուսինե Եղիազարյանը հանդիսանում է Ամերիկյան համալսարանի (AUA) Հոգաբարձուների խորհրդի անդամ և ընդգրկված է խորհրդի զարգացման հանձնաժողովում։ Վերջին 15 տարիների ընթացքում նա եղել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի (AIWA SF) համահիմնադիր, փոխնախագահ և գործադիր հանձնաժողովի անդամ։ 2022թ. փետրվարից մինչև 2025թ. հոկտեմբեր՝ Լուսինե Եղիազարյանը եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի խորհրդի անդամ՝ նշանակալի ներդրում ունենալով նվագախմբի ինստիտուցիոնալ գործունեության և միջազգային նախաձեռնությունների զարգացման գործում։ Նա շարունակում է աջակցել նվագախմբին՝ որպես խորհրդատու և կապող օղակ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ:

Հիմնադրամի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանը նշում  է․ «Ինձ համար մեծ ուրախություն է, որ Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի գործունեությանը: Սա հատկապես նշանակալի է ինձ համար, քանի որ խորապես համոզված եմ՝ նրա գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են տաղանդավոր հայ երեխաների կրթության և երաժշտական զարգացման առաջմղմանը։ Նրա մասնակցությունը կարևոր քայլ է մեր ամենամեծ նպատակներին հասնելու ճանապարհին»։

 

Լուսինե Եղիազարյանը նշում է․ «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։ Խորապես հավատում եմ, որ միայն համակարգված աջակցությունը, կրթությունը և բաց հնարավորությունները կարող են լիովին բացահայտել մեր երիտասարդ երաժիշտների ներուժը։ Ես իմ բոլոր ջանքերն ուղղելու եմ այս տաղանդների առաջխաղացմանը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում»։

 

Հիմնադրամի մասին

 «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ. մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:

Հիմնադրամի ռազմավարական առաքելությունն է ստեղծել կայուն կրթական և մշակութային էկոհամակարգ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ տաղանդների համար՝ ապահովելով նրանց համար մասնագիտական աճի և միջազգային ճանաչման անհրաժեշտ պայմանները։

Հիմնական ուղղություններն ու արդյունքները՝

  • 500+ վարպետության դասեր աշխարհահռչակ երաժիշտների հետ
  • 13+ կրթական ուղևորություններ և միջազգային ակադեմիաներ
  • 250+ օտար լեզուների դասեր
  • 40+ թանգարանների և մշակութային կենտրոնների այցելություններ
  • 200+ համերգների և փառատոների այցելություններ
  • 400+ բեմական ելույթներ
  • 90+ տաղանդավոր երեխաներին ամսական կրթաթոշակներ

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որը նախագահում է Մաեստրո Սերգեյ Սմբատյանը, միավորում է մշակույթի, բիզնեսի և բարեգործության առաջատար ներկայացուցիչներին։ Խորհրդի անդամներն են՝

  • Մհեր Աբրահամյան - «ԱյԴի Բանկ»-ի Վարչության նախագահ
  • Անդրանիկ Գրիգորյան - «Կոնվերս Բանկ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
  • Նարեկ Վարդանյան - The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն
  • Լուսինե Եղիազարյան - SADA ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրեն և Խորհրդի անդամ

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված