Հայերեն


Սեքսը Սովետական միությունում․ լուսանկարներ

Life

 

*Վե՛րջ ամուսնությանը

Ընդունված է համարել, որ սեքսուալ հեղափոխությունը տեղի է ունեցել Արեւմուտքում՝ 1960-ականներին, բայց բանից դուրս է գալիս, որ ինչպես եւ տիեզերքի հարցում, սեքսի ոլորտում եւս Ռուսաստանն ավելի շուտ է քայլեր գրանցել: Սեքսուալ հեղափոխությունն այստեղ է սկսվել բոլշեւիկների օրոք: 1917-ի դեկտեմբերի 19-ին «Աշխարհի մասին» եւ «Երկրի մասին» հայտնի դեկրետներից հետո լույս են տեսնում Լենինի «Ամուսնության կասեցման մասին» եւ «Հոմոսեքսուալության պատժի կասեցման մասին» դեկրետները:

 
 
 

20-ականների Ռուսաստանում սեքսուալ հեղափոխության կարգախոսները բխում էին Մարքսի, Էնգելսի, Բեբելի՝ կոմունիզմի տեսությունից: Վերջինս հավակնում էր քանդել մոնոգամ ընտանիքի մոդելը ու անցում կատարել «ազատ սիրո» գաղափարին: Ընդ որում, դրա պտուղները՝ երեխաները, լիովին հանձնվելու էին պետության հոգածությանը: Հայտնի է, որ Լեւ Տրոցկուն հանձնարարված էր սեռերի միջեւ հարաբերությունների նոր ձեւաչափ մշակել: Իսկ Վ. Լենինը դեռեւս 1904-ին անձամբ գրել էր հետեւյալը.«... Կեղծ ընտանեկան արժեքներին ուղղված էներգիայի ազատականացումը կօգնի օգտագործել այդ գաղջը սոցիալիզմի հաղթանակի համար»: 1911-ին Տրոցկին գրում է Լենինին.«Սեքսուալ հալածանքը, անկասկած, մարդու ստրկացման գլխավոր գործիքն է: Քանի դա կա, իրական ազատության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ընտանիքը՝ որպես բուրժուական ինստիտուտ, լիովին սպառել է իրեն: Այդ ամենը պետք է մանրամասնորեն ներկայացնել աշխատակիցներին…»: Լենինը պատասխանում է. «...Եվ ոչ միայն ընտանիքը: Սեքսուալությանը վերաբերող բոլոր արգելքները պետք է վերացվեն: Մենք սովորելու բաներ ունենք սուֆրաժիստուհիներից. պիտի հանվի նույնիսկ միասեռ սիրո արգելքը»: 

 


*«Ո՛չ ամոթին» 


20-ականների սեքսուալ հեղափոխությունն անցնում էր «Ո՛չ ամոթին» կարգախոսի տակ: «Նոր ձեւաչափի» գաղափարամոլ մարդիկ մերկ շրջում էին փողոցներում՝ հայտարարելով, որ ամոթը բուրժուական անցյալ է: Պետրոգրադում 1918-ի դեկտեմբերի 19-ին լեսբիների շքերթով նշվում էր «Ամուսնության կասեցման մասին» դեկրետի հոբելյանը: Տրոցկին իր հիշողություններում հաստատում է, որ Լենինն այս առիթով ուրախությամբ արձագանքել է.«Շարունակե՛ք այդպես, ընկերնե՛ր»: 


Կարմիր ուսակապերով մերկ ցուցարարներն անցնում էին Մոսկվայի կենտրոնով՝ պահանջելով ռուս հասարակության մյուս անդամներին միանալ իրենց: Նրանց գաղափարական մուսան լենինական կուսակցության հավատարիմ զավակ ու Տրոցկու մոտ ընկեր Կառլ Ռադեկն էր: «…Այո, այս լոգարանային տեսքով երթի պարագլուխը Լենինի սիրելի, փորձառու բոլշեւիկ Ռադեկն էր: Նա, ըստ էության, տանն էլ էր բացարձակապես մերկ պտտվում՝ վախեցնելով իր հետ ապրող հարազատ քրոջ մանկահասակ երեխաներին»: 


Պավել Պրյանիկովի, Օլգա Գրեյգի անդրադարձերում ու, առհասարակ, ռուսական սեքսուալ հեղափոխության պատմության էջերում հաստատվում է այն, որ այս «թեթեւամիտ տեսարանը» կարելի էր ակնդրել ոչ միայն մայրաքաղաքներում, այլեւ խորհրդային երկրի այլ քաղաքներում, մասնավորապես Մայակովսկու ղեկավարությամբ:

 
 
 

*Շվեդական ընտանիք

 


Հետաքրքիր է, բայց «շվեդական ընտանիք» հասկացությունը, այսինքն՝ երկու սեռերի բազմաթիվ անձանց միասին ապրելու մշակույթը, ոչ մի կապ չունի շվեդների հետ: Սա զուտ ռուսական մշակույթ է, որը ցայտուն կերպով կիրառվում էր հոկտեմբերյան մեծ սեքսուալ հեղափոխության ընթացքում: Նման «ընտանիքում» ինքնակամ հիմունքով կարող էր ապրել երկու սեռերի պատկանող 10-12 անձ: Նմանատիպ կոլեկտիվում նրանք վարում էին համատեղ տնտեսություն ու ընդհանուր սեռական կյանք: Ժամանակակից հոգեբան Բ. Բեշտը նշում է.«Չէր թույլատրվում բաժանվել ինտիմ զույգերի. գաղտնալսվող բնակարանների օրինազանց կոմունարները հայտնաբերվում էին ու զրկվում իրենց պատվաբեր կոչումից: Ի տարբերություն շվեդական անալոգի՝ այստեղ երեխաների ծնունդը չէր խրախուսվում, քանզի նրանց դաստիարակությունը կարող էր շեղել երիտասարդ կոմունարներին պայծառ ապագա կառուցելուց: Եթե, այնուամենայնիվ, երեխա ծնվում էր, նրան ինտերնատ էին տանում»:


Շվեդական ընտանիքներին զուգահեռ երկրում ծլում ու ծաղկում էր մի երեւույթ՝ «կանանց սոցիալիզացիա» անվամբ: Դեկրետի համաձայն՝ 16-25 տարեկան աղջիկները ենթակա էին սոցիալիզացիայի: Այս ակցիան ձեռնարկել էր ներքին գործերի կոմիսար Բրոնշտայնը, ով անձամբ էր «կանանց սոցիալիզացիայի» մանդատներ դուրս գրում: Վերջինս ուներ հետեւյալ տեսքը (օրինակ). «ՄԱՆԴԱՏ: Սույն մանդատով ընկեր Կարասեւին իրավունք է տրվում Եկատերինոգրադ քաղաքում սոցիալիզացիայի ենթարկել 16-25 տարեկան 10 շունչ աղջիկների՝ ընկեր Կարասեւի կամայական ընտրությամբ: Կոմ. ղեկ. Իվաշչեւ (կնիք)»: 


Եվ ահա նմանատիպ մանդատների քողի տակ ծավալվում էր սեքսուալ ինքնագործունեություն՝ դիցուք, ընկեր Կարասեւի կողմից: 

 
 
 
 
*Կոմսոմոլային սեքս կոլորիտ

 


1918-ի հոկտեմբերի 29-ին ստեղծվեց Ռուսական Կոմսոմոլը (Կոմունիստական երիտասարդական միություն): Դրա կանոնակարգի առաջին կետում գրված էր «Յուրաքանչյուր կոմսոմոլուհի պարտավոր է առաջին իսկ պահանջով տրվել կամայական կոմսոմոլի, եթե վերջինս մշտապես կատարում է անդամակցման վճարներն ու զբաղվում հասարակական աշխատանքով»: Որոշումը գործում էր մինչեւ 1929-ը, երբ խմբագրվեց կանոնադրությունն ու այս հատվածը հեռացվեց:


Հայտնի էին կոմսոմոլային երեկույթները, որոնց ժամանակ երիտասարդները «համտեսում էին» աղջիկներին: Ընթացքն այսպիսին էր՝ նրանք հավաքվում էին գործարանային տարածքներում՝ ծանոթանալու Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատություններին: Ուսումից հետո առաջնորդն իրավունք էր տալիս երիտասարդներին հավաքույթին եկած աղջիկներից ընտրել որեւէ մեկին. փաստացիորեն օրգիա էր սկսվում:


Այս ամենին տրամաբանորեն հաջորդեց զանգվածային բռնաբարությունների ալիքը: Մեկ տարվա ընթացքում միայն մոսկովյան դատարանում քննվում էր մինչեւ 900 բռնաբարության դեպք: Տարածված էին նաեւ կոլեկտիվ բռնաբարությունները. օրինակ՝ հայտնի է Լյուբա Բելյակովայի գործը, ում միանգամից 26 կոմսոմոլ էր բռնաբարել, որոնցից 6-ը գնդակահարվեց, իսկ մնացածը երկարաժամկետ ազատազրկում ստացան:

 
 
 

*Ազատ սիրո աղետը.

 


1924-ին «Սոցիալական հարցերի հիգիենա» խորագրով կոնֆերանսին կուսաշխատակից Մարկովը ելույթում նշեց. «Զգուշացնում եմ՝ մեզ մեծ աղետ է սպառնում առ այն, որ մենք սխալ ենք հասկացել ազատ սիրո երեւույթը: Ազատ սիրո արդյունքում կոմունարները բազում երեխաներ են «սարքել»… Եթե պատերազմը շատ հաշմանդամներ տվեց, ապա ազատ սիրո սխալ կիրառությունն էլ ավելի շատ տկարներով կպարգեւատրի»: 


Իսկ հանրահայտ գրող Հերբերթ Ուելսը, ով այցելել էր հեղափոխական Մոսկվա, նշել է. «...Որքա՜ն հեշտ էին սեքսի հարցերը սոցիալիզմով հաղթած երկրում, չափազանց հեշտ»:


20-ականների վերջին Ստալինի իշխանության արդյուքում սեքսուալ հեղափոխությունը սկսեց հանգչել: Բարձիթողի բարոյականությունը սկսեց պաշտոնապես քննադատվել: Հասարակական կարծիքը կրկին հակվեց նրան, որ «ընտանիքը հասարակության բջիջն է», իսկ մոնոգամությունը կարգուկանոնի հիմքը: Ստալինյան սահմանադրության ընդունմամբ «Ամուսնության կասեցման մասին» դեկրետը կորցրեց իր ուժը: 1934-ին արգելվեցին աբորտները, Կալինինի կողմից ստորագրվեց օրենք, որն արգելում ու պատժում էր տղամարդկանց միջեւ սեքսուալ հարաբերությունները: Ինչպես հեղինակ Ա. Մելնիչենկոն է նշում, Ռուսաստանն ապրեց իր պատմության ամենազարհուրելի հոգեբանական դրաման, որը համեմատելի չէ ոչ մի պատերազմի հետ:


Լուսի Քոչարյան, BRAVO.am

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված