Հայերեն


Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին 

- Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը:

-Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, եւ էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլեւս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որեւէ առանձին բաղադրիչի առումով։

Օրինակ՝ եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը եւ վերամշակումը ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարեւոր է ոչ միայն տնտեսական, այլեւ բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաեւ արտանետումների ծավալները, ինչը կարեւոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության եւ բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները եւ՛ շահութաբեր են, եւ՛ կարեւոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում դարձնելու ավելի գիտակցված ու խնայող։

- Եթե խոսենք զուտ ԶՊՄԿ-ի մասին, ապա էներգաարդյունավետության բարձրացմանն ի՞նչ քայլեր են կատարվել ձեռնարկությունում վերջին տարիներին եւ ինչ է նախատեսվում ապագայի համար:

- Բնականաբար, ինչպես արդեն նշեցի, հանքարդյունաբերության մեջ՝ գոնե մեր ընկերության օրինակով խոսելով, կարող եմ ասել, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվում կիրառվող տեխնոլոգիաները ավելի էներգաարդյունավետ տարբերակներով աստիճանաբար փոխարինելու ուղղությամբ։ Մեր կայուն զարգացման ռազմավարության մաս է կազմում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը եւ դրա համար մշակվել են մի քանի ուղղություններով ռազմավարական քայլեր։ Դրանք երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր են, օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցման ծրագրերը, ապագայում՝ ավտոպարկի էլեկտրաֆիկացիան, էներգաարդյունավետ այլ տեխնոլոգիաների կիրառումը։ Կարեւոր եմ համարում նման ծրագրերը նաեւ մեր համայնքներում։ Մեր ազդակիր համայնքներից Սյունիք համայնքում ԶՊՄԿ միջոցներով արդեն տեղադրել ենք արեւային ֆոտովոլտային համակարգեր եւ ջրատաքացուցիչներ մոտ 200 ընտանիքի համար, ինչը հսկայական ծավալ է։ 

 Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Սրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ընդգծել, որ հանքարդյունաբերությունը կանաչ էներգետիկայի անցման հիմքն է, եւ կայուն զարգացման համատեքստում աշխարհում ավելի ու ավելի շատ են կարեւորում ոլորտը։ Շատ երկրներ հանքարդյունաբերությունը եւ մետաղների մատակարարման շղթան ընդգրկում են իրենց կայուն զարգացման եւ էներգետիկ անցման ռազմավարություններում, քանի որ չի կարող լինել էներգետիկա եւ կանաչ անցում առանց մետաղների։ Այդ առումով Հայաստանը ունի չօգտագործված հսկայական պոտենցիալ եւ՛ հանքարդյունաբերության եւ՛ էներգետիկայի բնագավառում։ 

- Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է ասել, որ մեր հասարակությունը եւ գործարար համայնքը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կայուն զարգացման խնդիրներին, «կանաչ տնտեսությանը»:

- Կարծում եմ աստիճանաբար գալիս է գիտակցումը, որ սա եւ՛ անհրաժեշտություն է, եւ՛ անխուսափելիություն, եւ երկարաժամկետ կտրվածքում նաեւ տնտեսական շահավետություն։ Իհարկե, սա համատարած չէ եւ շատ անելիք կա։ Խոշոր ընկերությունները, նրանք, որոնք աշխատում են դրսի շուկաների հետ ավելի արագ են ադապտացվում, քանի որ անհնար է պահպանել մրցունակությունը եւ տեղ գրավել շուկայում առանց որոշակի չափանիշներ ներդնելու։ Սակայն ճնշումը պետք է գա նաեւ երկրի ներսից, կարգավորումներով, օրենսդրական փոփոխություններով։ Ոչ թե բիզնեսի վրա լրացուցիչ բեռ դնելու միտումով, այլ հենց՝ հայկական բիզնեսի մրցունակությունը ապահովելու նպատակով։ Այսօր շատերը դա կարող են դեռ չգիտակցել, բայց կարգավորումները եվրոպական շուկաներում, նույնիսկ Չինաստանում շատ արագ են տարածվում եւ շատ բիզնեսներ պարզապես չեն հասցնում ներդնել համապատասխան համակարգեր, կայուն զարգացման հաշվետվողականություն, կառավարման համակարգեր եւ պարզապես դուրս են մղվում շուկայից։ Հայկական բիզնեսին եւս պետք է օգնել ադապտացվել։ 

- Ս.թ. հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում ԶՊՄԿ-ն վերահաստատել էր նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը՝ ներկայացնելով 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Ինչպիսի՞ կիրառական նշանակություն ունեն այս հաշվետվությունները ձեռնարկության ամենօրյա աշխատանքի վրա: Ավելի պարզ ասած, ի՞նչ են դրանք տալիս կոմբինատի աշխատակիցներին, համայնքին եւ երկրին:

- Նախ, ինչպես ասացի, կայուն զարգացման հաշվետվողականությունը մրցունակ մնալու համար անհրաժեշտություն է։ Սա այն մինիմումն է, որը վաղ թե ուշ պահանջվելու է ցանկացած ընկերությունից, որը որեւէ կերպ կապված է դրսում որեւէ շուկայի հետ՝ անկախ նրանից արտահանող է, կամ մատակարարման շղթայի որ օղակում է։ Կիրառական առումով սա հենց այն ամենամյա աշխատանքն է, որը հնարավորություն է տալիս հաշվառել, գնահատել եւ համեմատել բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ոլորտներում ընկերության առաջընթացը եւ բացթողումները, հաջորդ տարվա համար շտկումները նախանշելու համար։ 

- Ներկայացնելով հաշվետվությունը՝ Դուք ասել էիք, որ այն «ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին»: Որո՞նք են այդ բացթողումները եւ ինչպես դրանք կարող են շտկվել:

- Շտկելու կարիք միշտ կա։ Հատկապես, երբ խոսում ենք ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող ԶՊՄԿ-ի մասին։ Նոր են ներդրվում բազմաթիվ բնապահպանական, կառավարչական եւ սոցիալական համակարգեր, շատ ժամանակ կպահանջվի դեռեւս նախկինում կուտակված խնդիրները լուծելու համար։ Բայց դա հնարավոր է, եւ տարեցտարի իրականացվում է արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարի ընդունվեցին ընկերության քաղաքականությունները, այդ թվում՝ բնապահպանական եւ սոցիալական քաղաքականությունները եւ դրանց  լիարժեք ներդրումը եւ կիրառումը դեռեւս աշխատանք է պահանջելու։ Ածխածնային հետքի կրճատման ծավալների եւ ժամկետների առումով հստակ թիրախներ դեռեւս չունենք, եւ ուզում ենք այս տարի շտկել այդ բացը։ Դեռեւս դժգոհ եմ առողջության եւ անվտանգության մշակույթի ներդրումից, ինչը դեռեւս հանգեցնում է միջադեպերի։ Անելիքներ շատ կան։ Նույնիսկ զարգացած երկրների խոշոր ընկերությունները ամեն տարի նոր նշաձողեր են դնում եւ լրացնում բացթողումները։ Կայուն զարգացումը մշտական ադապտացիայի, փոփոխության եւ շտկումների կարիք ունի։ Չկա ընկերություն, որ կարող է ասել, որ շտկելու ոչինչ չունի եւ դա լավ է, քանի որ ապահովում է շարունակական բարելավման համար ջանքերի կենտրոնացում։ 

««Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» կոնֆերանսը կայանալու է 2025թ. նոյեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:30-ից 13:00-ը: Հավելյալ տեղեկատվության եւ համագործակցության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով:

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված