Հայերեն


Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Ադրբեջանը գնալով ավելի է մեծացնում Հայաստանի նկատմամբ պահանջները։ Սա են ցույց տալիս Բաքվից հնչող հայտարարությունները, որոնցից առաջնայիններից մեկը ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձն» է։ Հերթական անգամ դրա մասին է հայտարարել Իլհամ Ալիևը։ Ու նա այնքան առաջ է գնացել, որ նշել է, թե իբր «այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճ»։ Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ապացուցել «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական, կեղծ թեզերը։

Ուշագրավ է, որ դրա հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ հերքում կամ լուրջ հակադարձում չկա։ Նիկոլ Փաշինյանը փորձեց ինչ-որ թեթև անդրադարձ կատարել, բայց ստացվեց... «ինչպես միշտ»: Ավելին, կարելի է նույնիսկ ասել, որ իշխանավորներից ոմանք նույնիսկ փորձում էին արդարացնել. օրինակ՝ որ Ալիևի ասածը ներքին լսարանի համար հայտարարություն էր, դրանում ագրեսիա չկա, քանի որ «ադրբեջանցիները հո տանկերով չեն վերադառնալու, մեքենաներն են նստելու և գան»։ Իսկ իրականում Բաքվից նման հայտարարությունները հնչում են ոչ թե ներքին լսարանի համար, այլ որպես ուղերձ՝ ուղղված հենց Հայաստանին ու Հայաստանի ժողովրդին։

Չափազանց անգրագետ է պետք լինել կամ պարզապես իրականությունը չտեսնելու մեծ ցանկություն է պետք ունենալ՝ չհասկանալու, որ ադրբեջանցիների ներկայությունը մեր երկրում առարկայական, շատ լուրջ վտանգներ է ներկայացնում։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, թե իրենք Երևան են վերադառնալու, սակայն ոչ տանկերով։ Հիմա նա արդեն քիչ-քիչ անցնում է այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը։

Ու դրա համար նախ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ու պատահական չէ, որ պահանջ է առաջ քաշվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու առումով: Ավելի խորքային իմաստով Ադրբեջանին ոչ միայն ՀՀ Անկախության հռչակագրի դրույթների մասին սահմանադրական հղումն է մտահոգում (իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի ու Ցեղասպանության մասին հիշատակումը), այլև Բաքվից շահագրգռված են այնպիսի դրույթներ ներմուծել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության մեջ, որ ադրբեջանցիները Հայաստան գան ու ինտեգրվեն հասարակության մեջ ու կարևոր գործոն դառնան Հայաստանի ներսում։ Եթե ադրբեջանցիների իրավունքները լիովին պաշտպանված են լինում, ապա դժվար չէ պատկերացնել հետագա զարգացումները: Սա, ըստ էության, ագրեսիայի շարունակություն է, ուղղակի այլ ուղղությամբ։ Իսկ դրա համար, քանի դեռ Թրամփն է ԱՄՆ նախագահն, ու նա անձամբ է փորձում միջնորդական դերակատարություն ստանձնել՝ փորձելով բարձրացնել խաղաղարարի իր իմիջը, թուրք-ադրբեջանական կողմը փորձելու է իր ագրեսիան շարունակել ոչ ռազմական ճանապարհով, մինչև որ հարմար միջազգային իրադրություն ստեղծվի Հայաստանի հետ կապված իր ծրագրերն իրականացնելու համար, այդ թվում՝ չի բացառվում, որ նաև ռազմական ագրեսիայի միջոցով։ Իսկ ռազմական երանգներից զուրկ ագրեսիան կարող է լինել ինչպես Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու, այնպես էլ տնտեսական ներխուժման, Հայաստանը որոշակի ապրանքների ներմուծման հետ կապված կախվածության մեջ գցելու, Հայաստանի արտադրությունը՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ոչ մրցունակ դարձնելու միջոցով։ Իսկ եթե, օրինակ՝ այդ պայմաններում սահմանները կրկին փակվեն, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակի կաթվածահար լինել։ Այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է իշխանավորների ու սատելիտների հրճվանքը Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծման առումով: Տարօրինակ է, եթե չասենք ավելին: Ի վերջո, այստեղ առկա է ոչ միայն կախվածության մեջ գցելու մեծ վտանգ, այլև պարենային անվտանգության խնդիր: Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է:

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ հարևան երկու երկրներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից քաղաքացիներ կամ գործարարներ կարող են հայտնվել ու մեծ քանակությամբ անշարժ գույք, հող ու այլ կապիտալ ձեռք բերել՝ այդպիսով մեծ դերակատարություն ձեռք բերելով տնտեսության ու, ըստ այդմ, նաև տարվող քաղաքականության վրա։

Իսկ ինչո՞ւ է կոնկրետ Հայաստանը այսպիսի նշանառության տակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչո՞ւ են ուզում կուլ տալ։ Պատասխանը շատ պարզ է. մեր երկիրն, իրենց պատկերացմամբ, այն «թույլ օղակն» է, որի միջոցով կարող են իրականություն դառնալ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերը։ Իսկ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ Հարավային Կովկասը, որը ավանդականորեն եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, այսօր ավելի շատ թուրքական ազդեցությունն է կրում, քանի որ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Իսկ այն, որ հապաղելու դեպքում Մոսկվան իսկապես կարող է կորցնել Հարավային Կովկասը, ուղղակի կասկած չկա։ Պատահական չէ, որ Բաքվի խոսափողները հայտարարում են Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից ազատագրելու մասին: Դա կոնկրետ ուղերձ է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հետ կապված։ Չէ՞ որ հենց Պետրոս Առաջինն է, որ առաջին անգամ ռուսական պետությունը դարձրել է գործոն Հարավային Կովկասում։

Միգուցե ուկրաինական հարցի կարգավորումից հետո Ռուսաստանը փորձի իր ուշադրությունն ուղղել Հարավային Կովկասի ուղղությամբ։ Բայց եթե էթնիկ առումով փոփոխություններ տեղի ունեցան մեր տարածաշրջանում, ու թուրքական և ադրբեջանական տարրերի ազդեցության տարածքն ավելի ընդլայնվեց, ապա ռուսների համար առավել դժվար է լինելու վերադառնալը տարածաշրջան՝ հաշվի առնելով, որ ժամանակի հետ այստեղ ներկայացված ժողովուրդների կազմը կարող է փոփոխություն կրել, իսկ իրենք պատմականորեն հենվել են հենց Հարավային Կովկասի քրիստոնեական ժողովուրդների վրա։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա պարզ է, որ Արևմուտքը ևս շահագրգռված չի լինի Թուրքիայի չափից ավելի հզորացմամբ ու ազդեցության ընդլայնմամբ, քանի որ Անկարան խնդիրներ է ստեղծելու նաև Արևմուտքի՝ հատկապես Եվրոպայի համար, շատ ավելին է պահանջելու, արևմտյան քաղաքական գծից շեղվելու է և այլն։ Բայց երբ խոսքը Ռուսաստանին զսպելու, խանգարելու, վնասելու մասին է, ապա այս հարցում Արևմուտքից միանշանակ դեմ չեն լինի, որ նրա տեղը հենց Թուրքիան զբաղեցնի։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարբեր ուղղություններով ընդլայնել, սակայն դեռևս չունի այն տնտեսական հնարավորությունները, որ իր հարակից տարածաշրջանները երկարաժամկետ իմաստով կարողանա ազդեցության տակ պահել։

Իրանի մասով էլ կարող ենք նշել, որ այդ երկիրը, կքած լինելով պատժամիջոցների ծանրության տակ ու ներքին դժվարություններ ունենալով, ուղղակի չի կարող կանխել, որ ադրբեջանցիներն «առանց տանկերի» գան Հայաստան ու անջատողական ձգտումներ ցուցաբերեն, եթե, իհարկե, այսպես կոչված, «վերադարձը» տեղի ունենա։ Այնպես որ, իսկապես իրադրությունը շատ բարդ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»
Ամենադիտված