Հայերեն


«Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու փորձերում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կիրառում է իր սիրելի «Օվերտոնի պատուհան» մոդելը։ «Օվերտոնի պատուհան» հասկացությունը՝ ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջոզեֆ Օվերտոնի կողմից առաջարկված, նկարագրում է, թե ինչպես հասարակական գիտակցության մեջ ներմուծել սկզբնապես արգելված կարծիք։ Դրա միջոցով, օրինակ՝ հնարավոր է համոզել հասարակությանը, որ մարդակերությունը նորմալ է։

Պետք է պարզապես գործել հետևողականորեն։ Նախ՝ անընդունելի գաղափարը բերվում է քննարկման դաշտ («Մեզ մոտ խոսքի ազատություն է, ինչո՞ւ չխոսենք մարդակերության մասին»), ապա կատարվում է հասկացությունների փոխարինում («Ոչ թե մարդակերություն, այլ անտրոպոֆագիա»), և ապա՝ ապաքրեականացում (ստեղծվում են նախադեպեր, երբ մարդակերությունը չի պատժվում)։ Հետո ստեղծվում է հասարակական քննարկման պատրանք (ներկայացվում են «մարդակերության կողմնակիցներ», որոնք վիճում են ընդդիմախոսների հետ, և հայտարարվում է, որ հասարակությունը բաժանվել է այս հարցում)։ Այնուհետև իրականացվում է PR-արշավ՝ մարդակերության դրական կերպարի ձևավորման ուղղությամբ, և վերջապես՝ հասարակական գիտակցության մեջ ներմուծվում է նոր դոգմա՝ «մարդակերությունը արգելելն արգելված է»։ Ծանոթ երևույթ է, չէ՞։

Ո՞վ էր դեռ գարնանը հավատալու նրան, ինչ տեղի է ունենում Եկեղեցու հետ այսօր։ Հոգևորականների զանգվածային ձերբակալություններ, ուժայինների կողմից տաճարների գրավում, Էջմիածնի գրոհ, անպատկերացնելի, անպարկեշտ հայհոյանքներ Եկեղեցու հասցեին՝ պետության ղեկավարների և իշխանական լրատվամիջոցների կողմից, ֆանտասմագորիկ ներկայացում՝ Ասատրյանի մատուցած «պատարագը»՝ ոստիկանությամբ լցված տաճարում, «Քաղաքացիական պայմանագրի» անդամներով՝ որպես սպասավորներ, և պաշտոնյաներով՝ որպես հավատացյալներ։ Պատարագ, որի ժամանակ սրբապղծությունից դժգոհներին անմիջապես դուրս են բերում՝ բերանը փակելով։ Ո՞վ կհավատար, որ Ասատրյանը կփոխի Հովհաննավանքի դռների փականները, իսկ ոստիկանությունը կհսկի, որ տաճարի հավատացյալները նրան չխանգարեն։ Այսօր մենք սարսափով տեսնում ենք, որ պատրաստ ենք նման լուրերին։ Ստացվում է՝ պատրաստ ենք նաև սրացմա՞նը։ Մեր Եկեղեցու քրեականացմա՞նը։ Հոգևորականների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի՞ն։ Ամենասուրբի ոչնչացմա՞նը։

Այո, հասարակությունը դեռ դիմադրում է։ Ժողովուրդը մնում է իր Եկեղեցու կողքին և չի աջակցում սրբապղծությանը, հոգևորականները չեն գնում Ասատրյանի ճանապարհով։ Բայց Փաշինյանի կողմից Եկեղեցին քանդելու ուղղությամբ արդեն շատ բան է արվել։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ հարձակումներն արդեն ապաքրեականացված են։ Ոչ միայն վիրավորանքներն ու զրպարտությունները, այլև Եկեղեցու նկատմամբ ֆիզիկական հարձակումներն այլևս չեն պատժվում օրենքով, այլ հակառակը՝ աջակցվում են պետական մարմինների կողմից։ Օրինակ՝ տաճարի շենքի գրավումը կարգալույծի կողմից՝ ուժայինների օգնությամբ։

Եվ ամենակարևորը՝ արդեն թույլատրելի է դարձել քննարկում Եկեղեցու լեգիտիմության և այն նոր կառույցով՝ կառավարությանը ենթակա մարմնով փոխարինելու հնարավորության շուրջ։ Իսկ այնտեղ, որտեղ քննարկում կա, ենթադրվում է երկու ճամբար։ Պարզվեց՝ կարգալույծ Ասատրյանն «այլ ճամբարի» անձնավորումն է։ Թեև այդ «ճամբարում» նա մենակ է և այլևս հոգևորական չէ, Փաշինյանի PR ծառայությունն ամեն դեպքում արդեն կառչելու բան ունի։

Բայց նույնիսկ «Օվերտոնի պատուհանի» միջոցով հասարակության վրա ազդեցության դեպքում հնարավոր է դիմակայել մանիպուլյացիաներին։ Պետք է պարզապես խուսափել սադրիչների հետ քննարկումներից (քանի որ նրանց նպատակը հենց ձեզ քննարկման մեջ ներքաշելն է՝ հասարակական քննարկման պատրանք ստեղծելով), արգելափակել նրանց հետ շփումը։ Գործել այնպես, ինչպես Եկեղեցին վարվեց Ասատրյանի դեպքում՝ առանց բանավեճի, պարզապես անտեսել, եթե մարդն ինքն է որոշել, որ Եկեղեցու հետ այլևս ճանապարհ չունի։ Թող վիճի ինքն իր հետ։

Բացի այդ, կարևոր է մնալ Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ։ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցին» հավատացյալներ չունի, նա հազիվ կարողացավ հավաքել մի խումբ՝ մեկ գրավված տաճարը լցնելու համար, եթե գրավի ևս մի քանիսը, ստիպված կլինի այդ խմբին հերթով տեղափոխել բոլոր տաճարներով։

Օվերտոնը՝ Օվերտոն, բայց Փաշինյանը ո՛չ հիպնոզացնող է, ո՛չ էլ խարիզմատիկ և չի կարող կախարդել հայ ժողովրդին ու ներշնչել իր գաղափարները, եթե ժողովուրդը հասկանա, թե ինչ են փորձում անել իր հետ։ Իսկ փորձում են անել հայտնի բան՝ խլել հայերի ազգային ինքնությունը, որպեսզի չհակառակվեն թյուրքական ազդեցության աճին։

Չի կարելի մոռանալ՝ մարդակերությունն անընդունելի է, արյունապղծությունն անընդունելի է, մանկապղծությունն անընդունելի է, սրբապղծությունն անընդունելի է, Եկեղեցու պղծումն անընդունելի է։ Եվ եթե ձեզ առաջարկեն այսպես կամ այնպես քննարկել այս թեմաները, պարզապես շրջվեք։ Թող այդ թեմաները քննարկեն միայն Փաշինյանի ֆեյքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»
Ամենադիտված