Հայերեն


«Էդ արյունը ո՞նց ա էկել տղիս գլխից….». բենզալցակայանի աշխատակցի սպանության գործով վկաները մանրամասներ են հայտնել

Հասարակություն

1in.am / Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Մելքոնյանի և Մկրտիչ Բաբայանի գործով դատավարությունը:

Երկու երիտասարդները մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ ծանրացուցիչ հանգամանքներում, նախնական համաձայնությամբ կատարված սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7,8 և 175 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 50-ի սահմաններում:

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մելքոնյանը ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ զինծառայող, սպա, կոչումով՝ ավագ լեյտենանտ Մկրտիչ Բաբայանի հետ:

Հանցագործությունը կատարելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել դիմակ, հակագազ, ծալովի դանակ, երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու ատրճանակի տեսքով կրակայրիչ:

Որոշված օրը՝ դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ, ապա հարձակվել են բենզալցակայանի աշխատող Ավետիք Մարտիրոսյանի վրա:

Գումար են պահանջել, սակայն հանդիպել են Մարտիրոսյանի ակտիվ դիմադրությանը:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ըստ առաջադրված մեղադրանքի, Մելքոնյանն ու Բաբայանը կատարել են շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն:

Համաձայն առաջադրված մեղադրանքին՝ ամբաստանյալները ատրճանակ-կրակայրիչի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժողին: Իսկ Լևոն Մելքոնյանը, դրան զուգահեռ, նաև դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ տուժողին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ ծանր վնասվածքներ:

Այնուհետև Մելքոնյանն ու Բաբայանը, նկատելով, որ մոտենում են հարևան «Իբիցա» հյուրանոցի աշխատողները, դիմել են փախուստի:

Տուժող Ավետիք Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վնասվածքներից:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Բաբայանը գործով չպարզված աղբյուրից ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք՝ փամփուշտներ, որոնք խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

Կատարված հանցագործությունը ֆիքսվել է տեսանկարահանող սարքերով, այնպես որ՝ ամբաստանյալները չեն ժխտում իրենց կողմից արարքի կատարումը:

Բայց, ըստ ամբաստանյալների շահերի պաշտպանների, Լևոն Մելքոնյանը նախաքննության ավարտին հայտնել է, թե ինքը տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, այդ դիտավորությամբ չէ, որ հարվածներ է հասցրել դանակով:

Իսկ Մկրտիչ Բաբայանը սպանության մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ տուժողի մահը իր գործողությունների արդյունքում չէ, որ վրա է հասել, ինքը դանակով տուժողին ընդհանրապես հարվածներ չի հասցրել…

Երկու ամբաստանյալն էլ նախկինում երկու անգամ դատվել են, նրանց դատվածությունը մարված է:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց «Արաքս» բենզալցակայանի գանձապահ Արտաշես Հ.-ն: Նա ասաց, որ 2015 թվականի դեկտեմբերի 21-ի առավոտյան սովորականի նման աշխատանքի է գնացել, բայց տեսել է, որ բենզալցակայանի մոտ մարդիկ են հավաքված: Իմացել է, որ գիշերը ավազակային հարձակում է եղել, հարձակվողները դանակով հարվածել են բենզալցակայանի աշխատողին: Վերջինիս տարել էին հիվանդանոց, բայց շուտով հայտնի է դարձել, որ նա մահացել է:

Մի քանի օր անց համացանցային լրատվամիջոցներից վկան իմացել է, որ բացահայտվել են երկու կասկածյալներ, որոնցից մեկը՝ Լևոն Մելքոնյանը, նախկինում եղել է իրենց բենզալցակայանի աշխատողը:

Վկան ասաց, որ բենզալցակայանի դրամարկղում օրական հավաքվում է 250-300 հազար դրամ, որը ժամը 18-19-ի սահմաններում հանձնվում է իրեն: Գիշերային աշխատողի մոտ թողնում են մոտ 30 հազար դրամ: Գիշերվա ընթացքում այդ գումարին կարող է ավելանալ 10-20 հազար դրամ, այսինքն՝ հարձակման պահին բենզալցակայանի աշխատողի մոտ մեծ գումար լինել չէր կարող, նրա մոտ կարող էր լինել 40-50 հազար դրամ: Դեպքը ձմռանն է կատարվել, երբ ավելի քիչ բենզին են իրացնում, հետևաբար՝ աշխատողի մոտ կարող էր ավելի քիչ գումար լինել:

Վկան ասաց, որ ամբաստանյալ Լևոնն իրենց բենզալցակայանում աշխատել է 3-4 ամիս: Ընդհանուր առմամբ՝ նորմալ աշխատող է եղել, բայց երկու-երեք անգամ աշխատանքի է ներկայացել խմած վիճակում, ինչի պատճառով նրան ազատել են աշխատանքից: Լևոնը բենզալցակայանի դրամարկղից գումար էր վերցրել՝ 10-15 հազար դրամ: Աշխատանքից ազատվելուց հետո նա այդ գումարը չի վերականգնել, չնայած նրան զանգել են բենզալցակայանի տնօրենը, հաշվապահը, մի անգամ էլ վկան է զանգել, բայց մինչ օրս այդ գումարը վերականգնված չէ:

Ինչ վերաբերում է տուժող Ավետիք Մարտիրոսյանին, ապա նա բենզալցակայանում նոր էր աշխատանքի ընդունվել, ընդամենը մի քանի օր էր աշխատում… Երբ Ավետիքն աշխատանքի է ընդունվել, Լևոն Մելքոնյանն արդեն ազատված էր աշխատանքից, նրանք իրար հետ բենզալցակայանում չեն աշխատել:

Վկան նշեց, որ դեպքի օրվա առավոտյան բենզալցակայանի տնօրենը իրենց ցուցադրել է տեսախցիկի նկարահանած նյութը: Ինքը տեսել է, որ անցումի կողմից երկու հոգի դիմակներով գալիս են դեպի բենզալցակայան: Նրանց ձեռքերին դանակ, ատրճանակ չի տեսել:

Վկային հիշեցրին, որ նախաքննական ցուցմունքում նա ասել է, թե տեսանյութի մեջ տեսել է նաև՝ ինչպես են հարվածներ հասցրել տուժողին, տեսել է արյուն: Վկան ընդունեց, որ իրոք՝ տեսել է, բայց մոռացել էր…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Ավետիք Մարտիրոսյանի հայրը վրդովվեց վկայի՝ իր կարծիքով՝ մեղմացված ցուցմունքից, ու ասաց. «Զենք չի եղե՞լ, դանակ չի եղե՞լ, խի՞ ա զրպարտում, էդ արյունը ո՞նց ա էկել տղիս գլխից, ձեռքով խփելուց արյուն ա՞ գալիս, ո՞նց չի տեսել…»:

Տուժողի իրավահաջորդին հանգստացրին՝ ասելով, թե դատարանն արդեն հետազոտել է ապացույցները, մասնավորապես՝ բենզալցակայանի տեսախցիկի նկարահանած տեսանյութը, կողմերը տեսել են և՛ տուժողին հասցված հարվածների պահը, և՛ ամբաստանյալների ձեռքին եղած դանակն ու զենքը…

Վկա Ռոբերտ Ս.-ն այն գումարտակի շտաբի պետն է, որտեղ ծառայել էր ամբաստանյալներից՝ ավագ լեյտենանտի կոչում ունեցած Մկրտիչ Բաբայանը:

Վկան ասաց, որ 2015 թվականի դեկտեմբերի 19-20-ը շաբաթ-կիրակի էր, Մկրտիչ Բաբայանը ծառայության է ներկայացել երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան, ստացվում է՝ դեպքից հետո: Ծառայության վայրում ոչ ոք չգիտեր, թե գիշերը ինչ է կատարվել, ինչի մասնակից է եղել ավագ լեյտենանտ Բաբայանը:

Հետո են իմացել և զարմացել են…

Վկան նշեց, որ իրենց գումարտակում դեպքից հետո ստուգում է կատարվել ու փամփուշտների պակասորդ չի արձանագրվել, ինքը չգիտի, թե Մկրտիչ Բաբայանը որտեղից կարող էր փամփուշտներ վերցնել և տուն տանել: Վկան չբացառեց, որ կրակային պատրաստության պարապմունքներից հետո չկրակված մեկ-երկու փամփուշտներ լինեն մի կողմ գցված, ինչ-որ մեկը միգուցե դրանք կարող էր վերցնել ու գրպանում պահել:

Վկան ասաց, որ Մկրտիչ Բաբայանն ընդհանուր առմամբ նորմալ է ծառայել: Նախագահողը վկային հիշեցրեց, որ զորամասի հրամանատարությունը ավագ լեյտենանտ Բաբայանին խիստ բացասական ծառայողական բնութագիր է տվել:

Վկան ասաց. «Չեմ ասում, թե Բաբայանը իդեալնի է ծառայել, թերություններ եղել են, դրանց համար նա տույժ է ստացել… Էս պատմությունն իմանալով՝ շատ եմ զարմացել՝ իրանից չեմ պատկերացրել, որ տենց բան կարող էր լինել… »:

Վկան շատ մեղմ գույներով էր բնութագրում ամբաստանյալ Բաբայանին, և էական հակասություն առաջացավ նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում վկան նշել էր՝ Բաբայանը միջին աստիճանի կրթությամբ, թույլ կազմակերպչական հատկանիշներ ունեցող սպա էր, մշտապես թերանում էր ծառայողական պարտականությունների կատարման մեջ, «այնպես վատ էր ծառայում, որ զորամասի հրամանատարությունը նրան ներկայացրել էր զորացրման, կոչումը մեկ աստիճանով իջեցնելուն… Բաբայանը բազում տույժեր ուներ, ոչ մի խրախուսանք չէր ստացել…»:

Ամբաստանյալ Մկրտիչ Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ նախաքննական ցուցմունքը «որոշակի ուռճացված է գրված»:

Վկա Աղվան Ս.-ն նույնպես Մկրտիչ Բաբայանի զորամասից էր՝ նրա վաշտի հրամանատարն էր եղել: Վկան ասաց, թե Մկրտիչի հետ կարճ ժամանակ է ծառայել՝ մոտ յոթ ամիս. «Չեմ ասի՝ օրինակելի ծառայող էր, բայց շատ կոպիտ խախտումներ էլ նրա կողմից չեն եղել իմ օրոք…»:

Բաբայանի տանը ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու մասով վկան պատասխանեց, թե չի կարող ասել՝ Բաբայանը որտեղից է տուն տարել այդ փամփուշտները: Կրակային պատրաստության պարապմունքից առաջ յուրաքանչյուրին տրվում են որոշակի քանակությամբ փամփուշտներ, հետո հսկվում է՝ քանի փամփուշտ է կրակվել, բայց կրակողներին չեն խուզարկում՝ այդ աստիճանի չեն կասկածում, որ նրանք կարող են չկրակված փամփուշտներ վերցնել ու տանել. «Թե իրա հնարամտությունն ու ճարպկությունը ինչքան թույլ կտար նման բան անելու՝ չեմ կարա ասեմ»:

Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Այս գործով դատարան չներկայացող մի քանի վկաների վերաբերյալ կկայացվի բերման ենթարկելու որոշում:

Սպանված Ավետիք Մարտիրոսյանի վշտահար հայրը դատական նիստից հետո մեր զրույցի ժամանակ ասաց, որ որդին 47 տարեկան էր, ընտանիք ուներ, երկու երեխա: Նա «Արաքս» բենզալցակայանում դեպքից ընդամենը մի քանի օր առաջ էր աշխատանքի ընդունվել: Ավետիքը լավ որդի էր, լավ հայր, աշխատող, ուժեղ երիտասարդ տղամարդ էր, որ դիմադրություն է ցույց տվել իր վրա հարձակված դիմակավորներին…

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված