Հայերեն


Բարեկամավանի դպրոցում սեպտեմբերին առաջին դասարան չի լինի

Հասարակություն

ԱՌԱՎՈՏ / Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 2 շրջանավարտ: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի համայնքապետարանը «Վերջին զանգի» կապակցությամբ Նոյեմբերյան համայնքի մեջ ներառված բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Բարեկամավանի, դպրոցներին 50 հազարական դրամ է նվիրաբերել: Սեպտեմբերին, նոր ուսումնական տարում, Բարեկամավանի դպրոցն, այս ուսումնական տարվա նման, առաջին դասարան չի ունենա: Առաջին դասարան պետք է հաճախեին Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գարիկ Աբազյանի աղջիկը, նրա եղբոր տղան, Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցչի եւ նրա դասվար կնոջ թոռնիկը: Գարիկ Աբազյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Բարեկամավան գյուղը )ղեկավարի ընտրություններում համայնքապետ չընտրվեց: Նա այժմ Երեւանում է բնակվում, վերջինիս աղջիկը սեպտեմբերի 1-ին այնտեղ դպրոց կհաճախի: Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ Գարիկի եղբոր տղան Արտաշատում, իսկ դպրոցի պատմության ուսուցչի եւ դասվարի թոռիկն էլ Իջեւանում առաջին դասարան կհաճախեն: 2011-2012 ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցի առաջին դասարանում սովորում էր 5 աշակերտ: Այժմ կրթօջախի բոլոր՝ 5 դասարանները երկկոմպլեկտ են: 1970-ական թվականների կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ: Հիմա գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը 21 է: Դպրոցի շենքը եւ մարզադահլիճը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող պատ է կառուցվել, պատուհանները փոխվել են,որպեսզի դասասենյակները պաշտպանված լինեն ադրբեջանական զինուժի կրակից : «Հույսի կամուրջ» ՀԿ-ն 2012թ Բարեկամավանի դպրոցում ներառական կրթության դասասենյակ է կահավորել, 3 երեխա ներառական կրթություն է ստանում: Դպրոցը խմելու ջրի խնդիր ունի: Ա. Ազատյանն ասաց, որ երեք օրը մեկ գյուղի խորքային հորից ջուր են ստանում, սակայն այն որակյալ չէ; Դպրոցի ջրահեռացման համակարգը չի գործում: Անձրեւաջրերը լցվում էին շենքի հիմքերը, խոնավացնում դասասենյակները: Տնօրենն ասաց, որ իրենք ջրհորդաններ են տեղադրել, դպրոցի հիմքից թաց հողը հեռացրել, են սակայն շենքի հիմքի կենտրոնական մասը խոնավ է: Բարեկամավանի հողերը ադրբեջանական կրակի տակ են, հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունները քիչ են: Համայնքի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ գյուղում 5 հեկատար հացահատիկ է ցանվել, 1.5 հեկտար՝ ծխախոտ: Գյուղի մի շարք բնակիչներ ջերմոցներ ունեն, որտեղ բանջարեղեն են աճեցնում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված