Հայերեն


Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ

Քաղաքականություն

Shame.am-ը գրում է․

Հուլիսյան իրադարձություններից հետո երկրում ուրվագծվող քաղաքական նոր տրամադրություններում առաջին հերթին աչքի զարնեց որոշ գործիչների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն ձևավորելու միտումը: Խոսքը նախ և առաջ մոռացվածներին ու մերժվածներին էր վերաբերում: Պահը շատ նպաստավոր էր պղտոր ալիքի վրա հներին հետ բերելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ շոշափվեց Գագիկ Ծառուկյանի, ավելի ճիշտ՝ նրա վերադարձի թեման: Սկզբում թեթև ակնարկներ հնչեցին, թե ինչ կարող էր լինել, եթե Ծառուկյանն այս պահին քաղաքական դաշտում գտնվեր: Հետո հետզհետե թեման խորացվեց, շեշտը դրվեց այն մտքի վրա, թե նրա հեռանալը որքան բացասական անդրադարձ ունեցավ: Իսկ այսօր արդեն Ծառուկյանի վերադարձը մատուցվում է իբրև հրամայական պահանջ: Միամտություն է կարծելը, թե նման վերաբերմունքն ինքնաբուխ է: Այստեղ հստակ գծագրվում է ուղղորդող ձեռքը, որոշ կայքեր հետևողականորեն առաջ են հրում այդ գաղափարը և հող նախապատրաստում կտրուկ շրջադարձի համար: Սրան զուգահեռ՝ ակտիվ աշխատանք են տանում ֆեյսբուքյան «ֆեյքերը»: Եվ սակայն բոլոր դեպքերի համար գլխավոր դժվարությունը շարունակում է մնալ հիմնավորումը: Ինչո՞ւ պիտի Գագիկ Ծառուկյանը վերադառնա: Ո՞ր անհրաժեշտության կամ ո՞ր առավելության համար: Եվ հենց այս կետում էլ հարցը մտնում է փակուղի: Բայց այնուամենայնիվ, ներկա պահին առավել լայն տարածում գտած վարկածը հետևյալն է: Ասվում է, որ, այո, Ծառուկյանը քաղաքական երևույթ չէ, նա գործարար է ու բարեգործ: Իսկ այնուհետև գալիս է փաստարկման հատվածը. «Բայց կյանքը ցույց տվեց, որ սին էին այն հույսերը, թե Ծառուկյանի տեղը համալրվելու է երկրի մասին հոգացող քաղաքական տարրերով: Տեսնում ենք, թե վերջերս քաղաքական ասպարեզ հայտնված նորակոչիկները կամ «ավանդական» քաղաքական ուժերը որքանով են առավել Ծառուկյանի գծած նշաձողից... Համեմատելն անգամ ամոթ է... Դրանց ֆոնին Ծառուկյանի վերադարձը ոչ թե ցանկալի կամ նախընտրելի է, այլ ուղղակի անհրաժեշտ»:
Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ: Սա ակնհայտ է: Նրա այդ բուռն ցանկության համար կա երկու նպաստավոր պայման: Նախ, իշխանությունների վերաբերմունքն իր հանդեպ այժմ շատ ավելի լոյալ է, մյուս կողմից էլ Ծառուկյանը չի կարող մնալ եզրային խաղացող, այլապես կորուստները մեծ կլինեն:
Նաև հարկ է նկատել, որ հիմա իշխանություններին շատ ավելի հաճելի է գործ ունենալ վերահսկելի ու հնազանդ Ծառուկյանի, քան գլուխ դնել անկանխատեսելի ջահելների հետ: Այնպես որ, գործարքը կարող է փոխշահավետ համարվել:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված