Հայերեն


Սեդրակ Զատիկյանի պատվիրված սպանության գործով անհանգիստ են

Հասարակություն

1in.am / Որքան մոտենում է Ս. Զատիկյանի սպանության գործի 4-րդ դատավարության ավարտը, այնքան անհանգիստ և ագրեսիվ պահվածք են դրսևորում ամբաստանյալն ու դատարան եկող նրա շրջապատի որոշ անձինք… տողերիս հեղինակի լրագրողական դիտարկումների, հրապարակումների առնչությամբ:

ԵԿՄ Մալաթիա տարածքային կառույցի նախագահ, 2006թ-ին հենց համայնքի կենտրոնում ինքնաձիգի կրակոցներից սպանված Սեդրակ Զատիկյանի գործով մեղադրվող՝ սպանության 2-րդ «պատվիրատու» Նարեկ Խաչատրյանի մասով դատաքննությունն այսօր վերջապես ավարտվեց:

Մինչ այդ դատարանն անդրադարձավ մեղադրողի՝ հանրապետությունից բացակայող վկա Ահարոն Հակոբյանի վերաբերյալ միջնորդությանը, որով խնդրել էր պարզել՝ վկան վերադարձե՞լ է Հայաստան, թե ոչ:

Դատարանը հրապարակեց համապատասխան մարմնից ստացված գրությունը. ըստ այդմ՝ վկան Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է 07.01.2015թ.-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանից և մինչ օրս չի վերադարձել:

Հրապարակվեց նաև նախորդ նիստի հետաձգման պատճառի գրավոր հիմքը՝ պաշտպան Վարդուհի Էլբակյանի վիրահատության մասին: Իսկ թե որտեղից էր այն ստացվել՝ հայտնի չէր:

Այնուհետև պաշտպանն ասաց, որ չի հրաժարվում վկային հարցաքննելու իր միջնորդությունից, ուզում է լրացնել այն, սակայն դատարանի ճշտող հարցին ի պատասխան՝ այն որակեց որպես հայտարարություն:

Պաշտպանը հիշատակեց ՄԻԵԴ-ի, Վճռաբեկ դատարանի ևս 2 նախադեպային որոշում վկային չհարցաքննելու հետևանքների մասին, որոնց մեկ անգամ ևս հակադարձեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը. Նշեց, որ Ահարոն Հակոբյանը միակ առանցքային վկան չէ, և որ նրա ցուցմունքները հիմնավորվել են նաև այլ ապացույցներով:

Մեղադրողը ոչինչ չասաց՝ գուցե այն պատճառով, որ վերջին նիստում պաշտպանի փոխարեն ինքն էր միջնորդել գտնել վկային:

Պաշտպանը դատարանին ներկայացրեց ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ խնդրագիրն ու բնութագիրը՝ ստացված «Բարեգործ» ՀԿ-ից և ամբաստանյալի 6 հարևաններից: Նրանց ձևակերպմամբ՝ Նարեկը խելոք, մեծերին, փոքրերին հարգող, ծնողների կողմից սիրված երիտասարդ է, օգնել է հաշմանդամներին, սոցիալապես անապահով ընտանիքների:

Դատարանն ավարտեց դատաքննության փուլը և անցավ դատական վիճաբանությունների փուլ՝ լսելու կողմերի ճառերը և ամբաստանյալի վերջին խոսքը:

Սակայն, չգիտես ինչու՝ մեղադրող Վահագն Պողոսյանը պատրաստ չէր պաշտպանական ճառին և մեկ շաբաթ ժամանակ խնդրեց:

Պաշտպանն էլ հավելեց, որ իրեն 20 օր ժամանակ անհրաժեշտ կլինի 20 հատորանոց գործով պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատավոր Ռոբերտ Պապոյանն էլ ուղղեց՝ 20 հատոր չէ, այլ 14:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին՝ ժամը 12,30-ին: Այդ օրը մեղադրողի պահանջած պատժաչափից ու այլ հանգամանքներից պարզ կդառնա պետության վերաբերմունքն ու տրամադրությունները՝ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ձգտման առումով:

Հ. Գ. Հարկ ենք համարում արձանագրել, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը անհրաժեշտ խստություն չի ցուցաբերում ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին զսպելու համար, դատարան է բերում առանց ձեռնաշղթաների, դատական կարգադրիչներն էլ հատուկ միջոցներ չունեին՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու և դատարանի դահլիճում կարգուկանոն հաստատելու համար:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված