Հայերեն


«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների. որևէ օղակում, որևէ ՏԻՄ-ում չպետք է լինի ընդդիմադիր ներկայացուցիչ, որ կարողանա ազդեցություն ունենալ ընտրությունների վրա». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2021 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է պատրաստվել 2026 թ. ընտրություններին։ Երբ նայում ենք կեղծ մեղադրանքների մասով անօրինական ձայնագրությունների թվագրությունը, ֆիքսում ենք, որ դրանք տարիներ առաջվա ձայնագրություններ են։ Դա նշանակում է, որ տվյալ անձը, իշխանության ռեսուրսի բոլոր էլեմենտներն օգտագործելով, հետևողականորեն, պլանավորված, գիտակցաբար, ամբողջությամբ կամ մասնակի օգտագործելով պետական կառավարման համակարգը, փորձում է երաշխավորված հաղթանակ ստանալ 2026 թվականի ընտրություններում, որովհետև գիտակցում է այդ ընտրությունների գինն ու կարևորությունն իր համար՝ որպես վարչապետի և անձի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, երբ անդրադառնում ենք վերջին ամիսների ձերբակալություններին և կալանավորումներին, Եկեղեցու դեմ կազմակերպված արշավին։

Շատ են այս համատեքստում հանրության թվացյալ անտարբերության մասին մեղադրանք-զրույցները։ Քաղաքագետը նշում է՝ ցավոք, դա շատ պոպուլ յար թեզ է։ «Իսկ ի՞նչ եք ակնկալում հանրությունից։ Հանրությունը էլիտաներ է ստեղծում, ընտրում, տարբեր մեդիա և հանրային հարթակներում աջակցում, դրական գնահատականներ տալիս առանձին անդամների, հասարակական կազմակերպությունների, շարժումների, քաղաքական կուսակցությունների հենց դրա համար, որ իրենք էլ արձագանք տան գործող իշխանության քաղաքականությանը, պահվածքին, վարքաբանությանը։ Ցավոք, այնպես է ստացվում, որ այդ քաղաքական մանդատն առանձին կուսակցությունների, թիմերի փոխանցելուց հետո էլ հասարակությունը մեղավորի կարգավիճակում է հայտնվում, այդ թվում՝ այն շրջանակների կողմից, որոնք այդ հասարակությանը տասնամյակներ «բուծել» են անարժեք կրթական սննդատեսակներով, անհայրենիք թեզերի շրջանակում, այսինքն՝ հայրենիքի նկատմամբ սերը պաթոսից այն կողմ չի գնացել ու չի նյութականացվել։

Հիմա այդ նույն մարդիկ, սազն առած, հասարակությանը մեղադրում են, ինչը, կարծում եմ, անընդունելի է։ Հասարակությունը, մեծ հաշվով, ամենաշատ տուժածն է այս ամեն ինչից։ 2020 թվականի պատերազմում սովորական մարդկանց զավակները նահատակվեցին։ Հասարակությունը, ունենալով սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, ամենաշատն է տուժում գների բարձրացումից և այլն։ Փողոցում մարդկանց հետ խոսեք, տեսեք՝ ինչ արձագանք են տալիս՝ վատագույն, նաև ցենզուրայից դուրս բառապաշարով։ Դրանից հետո հասարակությունը կարգվում է որպես հիմնական մեղավոր։ Հասարակությունն ինչ կարողանում է իր ռեսուրսի, գիտակցության, ներուժի շրջանակներում, անում է։ Մյուս կողմից՝ ընդդիմությունն ի՞նչ կիրառական այլընտրանքային թեզեր է առաջարկում հասարակությանը, որը սովորական մարդկանցից է կազմված, ովքեր ունեն գիտակցական, կրթության, տրամաբանության ինչ-որ շրջանակներ, երբեմն սահմանափակ։ Չի կարելի այդ մարդկանց մեղադրել, որ, կենցաղային կյանքը թողած, քաղաքականությամբ զբաղվեն։ Այդ դեպքում ո՞վ է իրենց խնդիրները լուծելու։ Այդ բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել։ Ինչ վերաբերում է գործող վարչապետին։ Իշխանության ուժային ամբողջ սեգմենտը օգտագործելով, առանց մի գրամ վախենալու, որ եվրոպական որևէ իրավապաշտպան կազմակերպություն կամ կառույց կամ ինչ-որ պետության համապատասխան չինովնիկ որևէ քննադատության կենթարկի իրեն, ապօրինությունների երկար շարանը սկսել է դեռ վաղուց և շարունակելու է։ Ավելին ասեմ՝ երեկ էլ տեղի ունեցավ, խոսքը Գյումրու քաղաքապետի ձերբակալման գործընթացի մասին է։ Ինքս մտածում էի, որ ընտրությունից մի քանի շաբաթ հետո է այդ գործընթացն սկսելու, բայց ինչ-ինչ հանգամանքների զորու տեղի ունեցավ ուշացում։ Դրա մասին տեղյակ էր ինքը՝ քաղաքապետը։ Տեղի ունեցավ Փարաքար համայնքի վարչական ղեկավարի սպանությունը, որն ուղղորդելի քաղաքական կողմ ուներ, անձնական ատելության սեգմենտը քաղաքական սոուսով մատուցվեց արանքում։ Այդ մարդուն և նրա ընկերներից մեկին, փաստորեն, սպանեցին։ Ասեմ ավելին՝ Մասիս խոշորացված համայնքի ղեկավարը հաջորդն է լինելու։ Ինչո՞ւ է այս շարքը սկսվել, որովհետև Հայաստանի գործող վարչապետը պատրաստվում է ընտրությունների։ Որևէ մի օղակում, որևէ մի տեղական ինքնակառավարման մարմնում չպետք է լինի ընդդիմադիր ներկայացուցիչ, որպեսզի ինչ-որ առումով հույս արթնացնի կամ տեղերում կարողանա որևէ ձև ազդեցություն ունենալ ընտրությունների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը շատ ոչ պոպուլ յար կերպար է դարձել։ «Անգամ պոպուլիստական թեզերը շոուների, տարբեր տիպի համերգների և այլնի հետ անհրաժեշտ արդյունք, իհարկե, չեն տալիս։ Նա ուղղակի ուզում է բացարձակ մակարդակով անցնել, որ անգամ որևէ միտք, որ նա չի կարող այլևս վարչապետ լինել, մարդկանց ուղեղում չծնվի։ Դրա համար, օրինակ՝ առաջիկայում տեղի է ունենալու Մասիս համայնքի ղեկավարի ձերբակալման պրոցեսը, արդեն կա այդ ուղղությամբ ինֆորմացիա, նա էլ գիտի այդ մասին։ Խնդիրն այն է, որ հետագայում այնտեղ նշանակվելու են ընտրություններ, այդ ընտրություններում նոր վարչական ղեկավարը միգուցե փորձելու է հասարակական տրամադրվածությունը փոխել, իսկ հասարակական տրամադրվածությունն, ընդհանուր առմամբ, բավական փոխվել է ոչ հօգուտ գործող վարչապետի, բայց դա չի նշանակում, որ ընտրությունները կարտացոլեն այդ արդյունքը»,-հավելում է նա։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթո՞ւղթն է դառնալու 2026 թվականի ընտրություններում Փաշինյանի կարևոր խաղաթուղթը։ Ղևոնդյանը շեշտում է՝ խաղաղության թեզի թուղթն իր համար շատ կարևոր էր։ «Բայց, կարծես թե, նա գերագնահատեց հասարակության համար այդ թղթի նշանակությունը։ Դա կապված է շատ պարզ իրականության հետ։ Դրանից հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, և պարզ էր, որ այդ թուղթը ոչ մի բան, մեծ հաշվով, չի նշանակում, լինելու է այնպես, ինչպես որոշել են Բաքուն և Անկարան՝ Արևմուտքի քավորությամբ։ Հաջորդեցին Թրամփի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, դրանից հետո Ալիևի որոշակի թեզերը, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Երբ Ալիևը ՄԱԿ-ում, այլ հարթակներում, թուրքախոս երկրների գագաթաժողովի ժամանակ խոսում է «Զանգեզուրի միջանցքից», Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ դա լսում է նաև հայ հասարակությունը, ընդդիմադիր մամուլը մատուցում է դա հանրությանը։ Նա նյարդայնանում է, բայց դա ոչ թե «Զանգեզուրի միջանցք» տալ-չտալու օրակարգի հետ է կապված, իրենք վաղուց են պայմանավորվել, որ «Զանգեզուրի միջանցքն» իրողություն է դառնալու, այլ իր համար կարևոր է, որ մինչև ընտրություններ «Զանգեզուրի միջանցքի» թեման չշրջանառվի։ Ընտրություններից հետո նա անձամբ է կարմիր ժապավենով բացելու «Զանգեզուրի միջանցքը» ու նվիրելու, որովհետև իր գոյության օրակարգը երաշխավորված սպասարկելու է Անկարայի և Բաքվի շահերը։ Նրանք էլ են հասկանում, բայց պարբերաբար որոշակի ճնշման գործիքներով թարմացնում են Հայաստանի գործող վարչապետի հիշողությունը։ Երկրորդ կարևոր՝ Հայաստանի հետ նախապայմաններով խոսելու հանգամանքը սահմանադրական հանրաքվեն է, որը շատ չար կատակ է խաղալու Հայաստան պետության հետ։ Դա ամենևին կապ չի ունենալու Ադրբեջանի հետ, կապ է ունենալու, ընդհանրապես, Հայաստան պետության լինելիության կամ չլինելիության հետ, որովհետև երբ չեղարկվի Անկախության հռչակագիրը, դրա նախորդ իրավական փաստաթուղթը, որը երբևէ կապված է եղել Հայաստանի անկախության և գոյության հետ, եղել է Խորհրդային Միության ստեղծման փաստաթուղթը։ Այսինքն, հետ ենք գնում Խորհրդային Միության միջազգային իրավական տիրույթ։ Սա շատ վտանգավոր թեզ է։ Այստեղ, ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են։ Ինչ վերաբերում է ընտրություններում գործող իշխանությունների խաղաթղթին, ապա այն վաղուց է մշակվել, վաղուց է գործարկվում։ Դրանք վերանորոգված դպրոցներն են, գյուղական համայնքների ճանապարհները։ Որքան էլ դա համարվում է անբարո, որ ասֆալտի և այլնի միջոցով մարդիկ գնում և ընտրում են, բայց այնքան աղքատ է հայ քաղաքացին, այնքան կենցաղային խնդիրներ ունի, որ այդ ասֆալտն իր ամենօրյա խնդիրներից մեկը լուծելու հնարավորություն է դառնում։ Ասենք, մեքենայի անիվները քիչ են մաշվում, երեխան ոտքով գնում է գյուղական դպրոց, կոշիկները քիչ են մաշվում, նա հավել յալ երեք, հինգ կամ տասը հազար դրամ չունի, որ երեխայի համար կոշիկ գնի։ Աղքատության հոգեբանությունն այսպիսի վատագույն պրոյեկտումներ է ունենում։ Խեղճ, անտեր մնացած մարդը պատրաստ է ընտրել ինչ-որ մեկի կամ միգուցե ցանկացած մարդու, ով կարող է այդպիսի խնդիրներ լուծել, որովհետև նա անօգնական է։ Հիմա քաղաքական ուժերը իրականությունից կտրված մեծ-մեծ բաներից են խոսում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի հայ աղքատ քաղաքացուն։ Դրա համար տարբեր տիպի նման նախագծեր է իրականացնում։ Իրականացնում է պետական պարտքի կրկնապատիկ, եռապատիկ ավելացման հաշվին։ Նա դպրոց է վերանորոգում կամ կառուցում, այո՛, պետական պարտքի հաշվին։ Քաղաքացուն հետաքրքիր չէ՝ որտեղի՞ց այդ գումարը։ Կարևորը չջարդված նստարանի վրա է իր երեխան նստելու, կոմունալ հարմարություններից է օգտվելու։ 1000 և ավելի դպրոցից մոտավորապես կեսում զուգարան չի եղել։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է Արցախի թեման շրջանառել այդ իրողության ներքո, որ այդ մարդկանց մոտ դրական ասոցիացիաներ ունենա։ Իհարկե, ոչ։ Երբ մարդն անոթի է, ունի կենցաղային բազմաթիվ խնդիրներ և չունի լուծումներ, մենմենակ է, նա մեծ հաշվով շատ անտարբեր է, հաճախ ցավալիորեն, կարևոր երևույթների նկատմամբ։ Նիկոլն այդ ամեն ինչը հասկանում է։ Ընդդիմությունն այդ ամեն ինչը չի հասկանում ու երբևէ չի էլ հասկացել։ Տարբեր մակարդակների քաղաքական երկխոսություններ են։ Ավելին՝ ընդդիմությունը, եթե հասկանար էլ, մի զգալի մասով ունակություններ կամ լուծումներ չուներ, որովհետև ընդդիմության տարբեր շրջանակների հետ տարբեր հանրային ու մեդիա դիսկուրս կա, ավելին՝ ընդդիմության մի սեգմենտը մյուս սեգմենտի դեմ էր աշխատում»,-ասում է քաղաքագետը։

Մեր զրուցակցի խոսքով, նույն տեսանկյունից բավականին ադեկվատ է «Մեր ձևով» շարժումը։ «Շրջում են գյուղերով, փորձում քաղաքացիների հետ խոսել իրենց դարդ ու ցավից, հասկանալ, թե մարդիկ ինչի կարիք ունեն, և նաև ունեն փորձառություն՝ իրենց սեփական բիզնեսի հաջողված կառավարման տեսանկյունից։ Մի կողմից՝ սա վստահություն է ներարկում մարդկանց մեջ, մյուս կողմից՝ հույսի շող, որ, ասենք, գործարաններ, ֆաբրիկաներ կարող են բացվել։ Եթե տեղի ունենա իշխանափոխություն, դրանց բացվելը բավականին իրատեսական եմ գնահատում։ Չես կարող մարդկանց ստիպել, որ քեզ ընդունեն։ Մարդիկ կա՛մ ընդունում են, կա՛մ չեն ընդունում։ Մնացածը հեքիաթներ և լոլոներ են»,-եզրափակում է Ալեն Ղևոնդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՄել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Բարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում է
Ամենադիտված