Հայերեն


Հայաստանը նոր զենք ունի, որը գաղտնի է պահվում

Հասարակություն

168.am / 2018-2019 թվականներին Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից, ինչը ներառում է և 200 մլն դոլար վարկային ծրագիրը, և ընթացիկ համագործակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը մասնավորապես ինչ զինատեսակների մասին է:

Նրա խոսքով՝ միջպետական վարկի շրջանակներում ձեռք բերվող զինատեսակների ցանկն արդեն հրապարակվել է, այլ կարգի զինատեսակների մասին ձեռնպահ կմնա խոսել, դա գաղտնիք է:

«Խոսքը վերաբերում է նրան, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերով նոր զենքի խմբաքանակ է մատակարարվելու Հայաստանին:

Մենք ունենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի ծրագիրն է: Դրանով Հայաստան սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումն իրականացվում է կանոնավոր ձևով, ըստ մեր կողմից հաստաստված ժամանակացույցի: Որևէ ուշացում չի լինում, ընդհակառակը, որոշ զինատեսակների առումով նույնիսկ մատակարարումները ժամկետից շուտ են կատարվում: Երկրորդը, երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկանան համագործակցության շրջանակներում տարբեր սպառազինության տեսակներ ու ռամզամթերք է ներկրվում Հայաստան»,- ասաց նա:

Նա հայտարարեց, թե Հայաստանը հատուկ գներով է Ռուսաստանից ձեռք բերում սպառազինությունը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանն ունի հատուկ համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս ՌԴ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն իրականացնել հատուկ պայմաններով:

«Դա իրենից ենթադրում է այն, որ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի գնումների դեպքում մենք ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով: Այսինքն՝ այն գները, որոնք գործում են ՌԴ բանակի համար, նույն գները գործում են նաև Հայաստանի բանակի համար»,- հավելեց Այվազյանը:

ՊՆ պաշտոնյան անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի տեղեկություններին, թե հայկական կողմն օրերս մարտական անօդաչու սարքեր է գործի դրել: “Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, արդեն բավական երկար տարիներ կիրառում ենք: Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ես ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև դա գաղտնիություն է պարունակում”, ասաց նա:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված