Հայերեն


Աղջիկը վրեժխնդիր է եղել՝ իրեն «փողոցային» անվանելու համար

Հասարակություն

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Ռուզան Հ.-ի գործի դատական քննությունը:

Ռուզան Հ.-ն 2015 թվականի հուլիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ օրը Կարո Խ.-ն Մուղնի թաղամասում իրեն բռնաբարել է, ապա ծեծի ենթարկելով՝ ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ նաև ընկերոջ հետ:

Որոշ ժամանակ անց Ռուզան Հ.-ն ոստիկանությունում հայտարարել է, թե «բողոքը հետ է վերցնում»՝ ինքը չի բռնաբարվել… Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

29-ամյա Ռուզանը սկզբում իրեն մեղավոր է ճանաչել, հետո փոխել է դիրքորոշումն ու մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ մինչև դեպքը մի քանի օր է ընկերություն արել Կարո Խ.-ի հետ, ով իրեն ներկայացել էր Գարիկ անունով:

Նրա հետ սկզբում խոսել է հեռախոսով, հետո գնացել է հանդիպման: Համաձայնել է նրա հետ սուրճ խմել, բայց նա առանց իրեն նախապես ասելու՝ տարել է «Սասուն» հյուրանոցային համալիր: Այնտեղ երկու շիշ գարեջուր է պատվիրել: Եվ այնտեղ իր կամքով, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել «Գարիկի» հետ:

Հաջորդ անգամ՝ 2015 թվականի հուլիսի 27-ին, «Գարիկի» հետ հանդիպել է փողոցում, նրա ընկերոջ մեքենայով գնացել են Աշտարակի ինչ-որ հյուրանոց: Այնտեղ իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել «Գարիկի» հետ: Նա ինչ-որ տեղ է գնացել,վերադարձել է ու իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ նաև ընկերոջ հետ: Ինքը մերժել է: «Գարիկն» իրեն ապտակել է: Ինքը մտել է բաղնիք, նա լույսն անջատել է: Ընկերն իրեն չի հարվածել, նա ասել է՝ եթե չի ուզում, թող հագնվի, դուրս գանք հյուրանոցից:

Իրեն իջեցրել են իրենց փողոցում, բայց ինքը մինչև լույս տուն չի գնացել, մնացել է փողոցում, կանգնել-լացել է: Ինքը բանալի չուներ, բացի այդ՝ վախենում էր, որ մոր գոռգոռոցից հարևանները կարթնանան:

Երբ առավոտյան տուն է գնացել, մայրն ասել է, թե մի տղա է զանգել ու ասել, որ ինքը գիշերները հյուրանոցներում տղաների հետ սեռական հարաբերություն է ունենում: Ինքը մտածել է՝ «Գարիկն» է խոսել մոր հետ, զայրացել է նրա վրա ու հուլիսի 28-ին գնացել է ոստիկանություն: Հաղորդում է տվել, թե ինչ-որ Գարիկ ստիպել է իրեն սեռական հարաբերություն ունենալ ընկերների հետ: Ինքը ոստիկաններին չի ասել՝ ինձ բռնաբարել են: Ասել է՝ ստիպել է սեռական հարաբերություն ունենալ: Ստիպել ասելով՝ նկատի ունի, որ իրեն ապտակել է, բաղնիքի լույսն է անջատել… Հյուրանոցում ինքը չի աղմկել, օգնություն չի կանչել…

Ոստիկաններն են հաղորդումը գրելիս իրեն թելադրել «բռնաբարություն» բառը, ինքն էլ այդպես է գրել: Բայց հնարավոր է՝ ինքն էլ է այդ բառն օգտագործել, քանի որ ջղայնացած էր, իր հոգեկան վիճակը նորմալ չէր՝ «Գարիկն» իրեն ծեծել էր, գիշերը թողել էր դրսում, զանգել էր իր մորը…

Մեկ ամիս հետո «Գարիկի» բարեկամը՝ Հարութ անունով, իրեն տարել է ռեստորան, ճոխ սեղան է գցել, հյուրասիրել ու խնդրել է, որ ինքը բողոքը հետ վերցնի: Ինքն էլ գնացել ու հետ է վերցրել… Պարզվել է՝ իրեն դատ է հասնում…

Ամբաստանյալ Ռուզանն ասել է, թե ինքը մարմնավաճառ չէ, «Գարիկն» իրեն գումար չի տվել սեռական հարաբերություն ունենալու համար, ինքը գումար չի պահանջել: Ինքը տարբերակում է կամովին սեռական հարաբերություն ունենալն ու բռնաբարությունը, իսկ թե ինչ է «անառակաբարո գործողությունը» ՝ չի կարող բացատրել: Ինքը «Գարիկի» հետ իր կամքով է «հարաբերվել՝ քնել», այդ ժամանակ նա իր նկատմամբ բռնություն չի գործադրել:

Ռուզանը հայտնել է՝ երբ «Գարիկն» իրեն առաջարկել է ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, ինքը մերժել է, իսկ երբ «Գարիկը» երկրորդ անգամ է նույն բանն առաջարկել, ինքը նրան ասել է. «Կարող ա՞ ուռած ես, որ ինձ էդպիսի առաջարկ ես անում»: Նա իր խոսքերից զայրացել ու «ապտակել է իր դեմքին», իրեն հրել-գցել է մահճակալին, ասել է, թե ինքը «փողոցային է», ընկերոջ հետ պիտի քնի: Հետո ննջասենյակ է մտել նրա ընկերն ու ասել է. «Եթե չի ցանկանում, պետք չի համոզել, թող հագնվի, գնանք»: Ինքը հագնվել է, իրենք հյուրանոցից գնացել են:

Ինքը «կատաղած էր» «Գարիկի» վրա, դրա համար էլ ոստիկանություն է գնացել, գրավոր հաղորդում է տվել:

Երբ դատարանում հրապարակվել է Ռուզանի նախաքննական ցուցմունքը, նա նորից փոխել է դիրքորոշումը, ասել է, թե Կարոն իրեն ոչ թե ստիպել, այլ փորձել է համոզել, որ ինքը նրա ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենա:

Ռուզան Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել սուտ մատնության համար, խնդրել է մեղմ վարվել:

Գործով տուժող ճանաչված երիտասարդը՝ Կարո Խ.-ն, նույն ինքը՝ «Գարիկը», հայտնել է, թե աշխատում էր բենզալցակայանում: Մի հաճախորդ է իրեն տվել Ռուզանի հեռախոսի համարը, երբ ինքը խնդրել է որևէ աղջկա հեռախոսի համար տալ: Ինքը ընտանիք կազմելու համար չէր ուզում աղջկա հեռախոսահամար, այլ՝ միայն հանդիպելու…

Ինքը 2015 թվականի հուլիսի 25-ին զանգահարել է այդ աղջկան, ծանոթացել է նրա հետ: Երեկոյան հանդիպել են մարզահամերգային համալիրի մոտ՝ Թումոյի այգում: Քայլել, զրուցել են, հետո գնացել են «Սասուն» հյուրանոցային համալիր՝ սուրճ խմելու:

Մտել են առանձնասենյակ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Հետո ինքը Ռուզանին ճանապարհել է: Նա ասել է՝ երբ ցանկություն ունենաս, կարող ես զանգել…

Երկու օր հետո՝ հուլիսի 27-ին, ինքն ընկերոջ հետ էր, երբ զանգել է Ռուզանը ու առաջարկել է հանդիպել: Ինքն ու ընկերը մեքենայով մոտեցել են կանգառին, վերցրել են Ռուզանին, շարժվել են դեպի Աշտարակ: Գնացել են Մուղնի թաղամասում գտնվող հյուրանոցային համալիր: Ընկերն էլ է մտել սենյակ ու դուրս է եկել: Ինքն ու Ռուզանը սեռական հարաբերություն են ունեցել:

Քանի որ իր մոտ գումար չկար, ինքը պիտի դուրս գար վճարելու, սենյակ է կանչել ընկերոջը, որ Ռուզանը մենակ չմնա:

Ինքը դուրս գալիս ընկերոջն ասել է, որ եթե նա ուզում է՝ կարող է սեռական հարաբերություն ունենալ Ռուզանի հետ:

Երբ ինքը գումարը ճարել ու վերադարձել է, ընկերն ասել է, թե Ռուզանը մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:

Ինքը Ռուզանին հարցրել է՝ ինչո՞ւ է մերժել: Նա պատասխանել է, թե իրեն է սիրում, բայց եթե ընկերը ցանկանում է, կարող է նրան ձեռնաշարժությամբ հանգստացնել:

Նրանք առանձնացել են: Ինքը նստել է միջանցքում: Հետո լսել է Ռուզանի ձայնը: Ներս է մտել՝ Ռուզանը մերկ էր, միայն սրբիչով էր փաթաթված: Ինքը ապտակել է նրան, որովհետև նա իրեն «նարկաման» է անվանել, ասել է. «Հո ուռած չե՞ս, որ էդպիսի բան ես ինձ առաջարկում»:

Հետո դուրս են եկել հյուրանոցից, Ռուզանին հասցրել են Երևան՝ նրա տան մոտ, ու իրենք հեռացել են: Ինքը Ռուզանենց տուն չի զանգել, նրա մոր հետ չի խոսել:

Կարոյի ընկերը հայտնել է, որ Կարոն Ռուզանին առաջարկել է իր հետ նույնպես սեռական հարաբերություն ունենալ, որովհետև Ռուզանն ազատ վարքագիծ ուներ, մեքենայի մեջ հայհոյանքով էր խոսում, ծանոթության հենց առաջին օրը նրա հետ սեռական հարաբերություն էր ունեցել, երկրորդ հանդիպմանն էլ էր սեռական հարաբերություն ունեցել: Հյուրանոցում Ռուզանն իր ներկայությամբ մերկ էր՝ սրբիչով փաթաթված, Ռուզանն է առաջարկել իրեն ձեռնաշարժությամբ հանգստացնել…

Ընդհանուր իրավասության դատարանը Ռուզան Հ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար, նրան դատապարտել է 1 տարի ազատազրկման, կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված