Հայերեն


«Պետք է պատասխանատվություն ստանձնենք, այլ ոչ թե հինը կրկնելով՝ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։ «Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։ Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։ Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։ Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։ Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։ Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Շատ մանիպուլ յացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Սա ենթադրում է նաև անկեղծ զրույց մարդկանց հետ։ «Զրույցը միշտ պետք է անկեղծ լինի, եթե այսօր չսկսեն այդ զրույցը, վաղն ավելի ուշ է լինելու։ Բոլորը, ովքեր մասնակցելու են ընտրություններին, մարդիկ են, որոնք այս երկրում ինչ-որ ժամանակահատված ապրել են։ Խոսքը միայն օրենքի պահանջի մասին չէ։ Այստեղ են ծնվել, մեծացել և այլն։ Եթե կան բացթողումներ կամ արդեն իսկ սովորած դասեր, չպետք է ամաչել, պետք է խոսել դրանց մասին, ասել՝ այստեղ սխալ ենք արել, բացթողում ենք արել և այլն։ Անկեղծությունը պետք է սկսվի դրանից։ Դրա հետ մեկտեղ պետք է ասեն, թե ինչպես են գործելու, որ նմանատիպ բացթողումներ այլևս չլինեն։ Բայց ասողին լսող է պետք։ Ավելին, եթե ազնվորեն նայենք, չկա մի բան, որը չի ասվել։ Ամեն ինչ ասվել է և ներկայացվել։ Հարցն այն է, որ հանրությունը կամ անհատը դեռ չի ցանկանում լսել դա։ Ընտրությունը մի կողմից հանրային գործընթաց է, բայց իրականության մեջ մարդը միայնակ հայտնվում է քվեարկության խցիկում, ի վերջո, դա նրա անձնական որոշումն է, բայց քաղաքացին կատարում է պետության հանդեպ իր պարտավորությունը։ Եթե նայում ենք նախկին փորձերը, ապա հարց է ծագում՝ 2021 թվականին չքվեարկած մարդիկ հասկացե՞լ են իրենց գործողությունների հետևանքը։ Եթե հասկացել են, ապա պետք է հիմա առնվազն մի բան գիտակցեն՝ այս անգամ պետք է գնալ ընտրության։ Շատ է լինում այնպես, որ ընտրության ժամանակ չկա առաջարկ, որը կբավարարի քո ցանկությունը։ Խոսում են էլիտաների մասին, այդ մարդիկ լուսնից չեն իջնելու։ Բոլոր առաջնորդությունները կամ բոլոր էլիտային երևույթները ծնվում են ժողովրդից։ Ուրեմն, էլիտաներ չենք ստեղծել, բայց հիմա պետք է ընտրենք, պետք է պատասխանատվություն ստանձնենք, գնանք առաջ, այլ ոչ թե հինը կրկնելով՝ միշտ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին է խոսում։ «Հաճախ ասում են՝ ժամանակն ո՞ւմ համար է աշխատում։ Աշխատում է նրա համար, ով օգտագործում է։ Հիմա որքան մի կողմն է օգտագործելու, կրկնապատիկ անգամ էլ կարող է մյուս կողմն օգտագործել։ Գործող իշխանությունները միշտ ունեն ստարտային ավելի լավ պայմաններ, չզարմանաք, որ մի քիչ էլ այսպես գնա, ու ավելի թույլ վիճակում հայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Կան նաև արտաքին աշխարհի ազդեցությունները։ Չգիտես ինչու՝ Թուրքիան ասում է՝ տարվա առաջին կեսին պետք է ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Դա նշանակո՞ւմ է, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն պետք է տեղի ունենան։ Դա ինչպե՞ս են անելու։ Մեր օրենսդրական գործընթացներն այդպես չեն աշխատում։ Նշանակում է, որ կարող են ինչ-որ արտառոց կամ արտահերթ երևույթներ տեղի ունենալ։ Դրա հետ միասին ասում են՝ պետք է ապրիլին այցեր լինեն Հայաստան, յուրահատուկ միջոցառումներ։ Այդ մարդիկ այցելելու են պայմանագիրը չստորագրա՞ծ, թե՞ ստորագրած երկիր և այլն։ Այս տեսակի գաղափարներով միշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվ ամենագլխավորը՝ գործողների համար ավելի հարմար է գնալ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների։ Բերենք Թուրքիայի օրինակը։ Այնտեղ վերջին բոլոր ընտրությունները եղել են արտահերթ։ Հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամենաշատն իրականացնում են թուրք-ադրբեջանական մոտեցումները, ապա ումի՞ց պետք է սովորեն։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում ընտրական վերջին բոլոր գործընթացները եղել են արտահերթ»,հավելում է նա։

Գործող իշխանության ներկայացուցիչները հանրությանն անընդհատ ինչ-որ թեմաներ են հրամցնում՝ չորրորդ իշխանություն, Եկեղեցու դեմ պայքար, բանակի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։ Կարծես չթողնեն, որ մարդիկ մտածելու, քննարկելու այլ թեմաներ ունենան։ «Նա ուղղակի օրակարգ է ձևավորում։ Ով լցնում է դատարկ տեղը, առաջնորդության հայտ է ներկայացնում։ Զբաղեցնում է մարդկանց, որովհետև գիտի՝ մյուս կողմը ստիպված է լինելու պատասխանել, իսկ պատասխանելը քեզ միշտ ավելի հետ է գցում, քան թե առաջ տանում։ Տեխնոլոգիական մանիպուլ յացիաներն են գործի դնում։ Որ օրը գործողներն ասում են՝ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, իմացեք, որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմ իրականացնողներն են, մեկը՝ ներքին, մյուսն՝ արտաքին աշխարհում։ Ապրելով արդի ժամանակներում՝ գտնվում ենք մշտական տեղեկատվական պատերազմի գործընթացի մեջ, և՛ թշնամիների, և՛, ցավոք, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանական օղակների կողմից»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան
Ամենադիտված