Հայերեն


Ամփոփվել է ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվող «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը

Հասարակություն

Ավագ դպրոցի աշակերտների համար անցկացվող «Այլագիր» կոդավորման մրցույթը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նախագծերից է, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին։ Այս տարի մրցույթը, որի գլխավոր հովանավորն ԱրարատԲանկն էր, տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Երևանի և մարզերի ավագ դպրոցի աշակերտներն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները ներկայացրել են ավելի քան 150 հայտ, սակայն եզրափակիչ փուլ է անցել ընդամենը 16 հայտ։ Մասնակիցները՝ ուսուցիչների մենթորությամբ, ինտերակտիվ նախագծերի միջոցով վերհանել են զանազան խնդիրներ և առաջարկել լուծումներ։

Տաղանդների հայտնաբերումը, մասնագիտական ուղղորդումն ու Հայաստանում գիտահետազոտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը «Անտրոհուս» կրթական հիմնադրամի նպատակներից են։  

ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը համոզված է, որ կրթական և մշակութային ծրագրերի ապակենտրոնացումը կարևոր դեր ունի մարզերի զարգացման համատեքստում«Այսօր այն բիզնեսները, որոնք գործում են տարբեր համայնքներում, ծառայություններ մատուցելուց զատ պարտավոր են այլ արժեքներ ստեղծել։ Այս տեսանկյունից ԱրարատԲանկը դիրքավորվում է որպես սոցիալապես պատասխանատու կառույց, որի սոցիալական պատասխանության ծրագրերի պորտֆելի շուրջ 50%-ը կազմում են կրթական ծրագրերը, որոնց շուրջ համագործակցում ենք տարբեր հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ»։

«Անտրոհուս» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավագ Սայանը նշել է, որ տարեցտարի ավելի մեծ զարգացում և աճ է տեղի ունենում աշակերտների շրջանում։

«Նրանք փորձում են լուծել հիմնախնդիրներ այսինքն, վերցնում են ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման հիմնախնդիրները կամ մեր երկրում իրենց համայնքի հետ կապված որևիցե հիմնախնդիր և փորձում գտնել այդ հիմնախնդրի լուծումը։ Եվ այստեղ կոդավորումը և ծրագրավորումը հանդես են գալիս ոչ թե որպես նպատակ, այլ միջոց»,- նշեց Ավագ Սայանը։  

Միջոցառումն ավատվեց մրցույթի երեք անվանակարգերի ամփոփմամբ՝ Տվյալների տեսապատկերում և վերլուծություն Snap! ծրագրով, Տվյալների տեսապատկերում և կանխատեսում Snap! ծրագրով և Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python ծրագրավորման լեզվով։

Մրցույթը նպատակ ուներ բացահայտել տաղանդներ, զարգացնել տարբեր հմտություններ և խրախուսել ակտիվ դպրոցներին ու ուսուցիչներին, իսկ ԱրարատԲանկը շարունակելու է աջակցել այն կրթական ծրագրերին, որոնք նպաստում են պատանիների ստեղծագործ մտքի զարգացմանը՝ նպաստելով նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը։ 

ԱրարատԲանկի և «Անտրոհուս» կրթական հիմնադրամի միջև համագործակցությունը մեկնարկել է 2024թ-ին, որի շրջանակում ԱրարատԲանկը աջակցել է «Գիտահեն» ծրագրի իրականացմանը՝ ապահովելով ուսուցիչների վերապատրաստումը և ֆինանսավորելով կոդավորման խմբակների գործունեությունը մեկ ուսումնական տարվա ընթացքում։

«Գիտահեն» խմբակներում ներգրավված ավելի քան 110 աշակերտ իրենց նախագծային ուսուցման ընթացքում լուծել են տվյալների կարևորության գնահատման, կարևոր և երկրորդային տվյալների տարանջատման, աղմկոտ տվյալների հայտնաբերման, առօրյա կյանքում այդ վերլուծությունների ճիշտ կիրառման և այլ խնդիրներ։ ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Գիտահեն» կոդավորման խմբակի ճարտարագետ-ուսուցիչները մասնակցել են խմբակների համար մշակված՝ ուսուցիչների վերապատրաստման հատուկ ծրագրին։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

«Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Ավանում«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ ԿարապետյանՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված