Հայերեն


«Փաշինյանը պատրաստվում է հաստատել միահեծան քաղաքականություն, որը ներառելու է տոտալ վերահսկողություն բոլոր ոլորտների վրա». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հրապարակ է նետել «չորրորդ հանրապետություն» ստեղծելու մասին քարոզչական թեզը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ սոցիալական իրականությունը սկսում է ձևավորվել ու դառնալ փաստ այն ժամանակվանից, երբ շատ մարդիկ սկսում են խոսել այդ մասին։ «Հիմա Փաշինյանը ջանք է դնում, որպեսզի «չորրորդ հանրապետություն» կոչվածը դառնա սոցիալական փաստ։ Երբ խոսում ենք դրա մասին, քննարկում, դրանով նպաստում ենք, որպեսզի այդ վնասակար ցնդաբանությունը փաստ դառնա։ Նա պարզապես «չորրորդ հանրապետություն» անվանում է այն քաղաքական ռեժիմը, որը հետո է վերջնականապես հաստատվելու։ Այդ ռեժիմը հիմա իր ձևավորման, զարգացման ընթացքի մեջ է, ինչն ընդհանրապես կապ չունի հանրապետության, պետական ավանդույթների և ժողովրդավարության հետ։ Դա լինելու է բռնապետություն, լինելու է հին արևել յան տիպի բացարձակ միապետության նման ռեժիմ, որտեղ քաղաքականության ծանրության կենտրոնում խոսքի, մտքերի, քննարկումների փոխարեն լ ինելու է սուտը, մանիպուլ յացիան և բռնությունը։ Սա է լինելու «չորրորդ հանրապետություն» կոչվածը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Նշում է՝ մեր հանրապետությունների՝ առաջին, երկրորդ և երրորդ դասակարգումը շատ պայմանական մոտեցում է։ «Սա որևէ պաշտոնական ձևակերպումներ չունի, անգամ կրթական փաստաթղթերում, դասագրքերում չկան նման ձևակերպումներ, կա մեկ Հայաստանի Հանրապետություն, որը ստեղծվել է 1918 թվականին։ Այն իր անկախ պետականությունը կորցրել է 1920 թվականի դեկտեմբերին, և անկախ պետականությունը վերականգնել է 1991 թվականին՝ 1990 թվականի Անկախության հռչակագրով սկսած։ Բոլոր այն քիչ թե շատ գործող գործիքները, որոնք ապահովել են իշխանությունների տարանջատում և հակակշռում , փոխզսպումներ և հակակշռումներ, Փաշինյանը պատրաստվում է վերացնել և հաստատել լիարժեք միահեծան քաղաքականություն, որը ներառելու է նաև տոտալ վերահսկողություն կրթության բովանդակության վրա, տոտալ վերահսկողություն կրոնական ոլորտում՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու վրա, տոտալ վերահսկողություն մարդկանց հոգեբանության, մտքերի, մտածողության վրա։ Չորրորդ հանրապետություն կոչվածի առանցքում նա դնում է խաղաղությունը, իսկ իրականում՝ Թուրքիայից և Ադրբեջանից կախվածությունը։ Դա նշանակում է, որ այդ կախվածությունը վիճարկող ցանկացած գաղափար, ելույթ, գործողություն ենթակա է լինելու դաժան հետապնդման և պատիժների՝ խաղաղության գաղափարը պաշտպանելու անվան տակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Փաշինյանը և նրա թիմը Հայաստանի ժողովրդին խոստանում են փաստաթղթային խաղաղություն։ Ասում են՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով մեր տարածաշրջանում խաղաղություն են հաստատել, միջնորդն էլ ԱՄՆ-ն է, իրականության մեջ Ադրբեջանը շարունակում է զինվել, հիշեցնում են մեզ, որ վերջին մեկ տարի և յոթ ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր չի զոհվել։ Իսկ հասարակությանը հնարավո՞ր է համոզել, որ խաղաղությունը հաստատված է։ Պարոն Սողոմոնյանը հարցին անդրադառնում է հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ունեցած իր շփումներից ելնելով։ «Կան մարդիկ, որոնք ոչ թե հավատում են, այլ ցանկանում են հավատալ։ Նրանք սովոր են մտածել՝ ցանկալին իրականության տեղ ընդունելով, այլ ոչ թե իրականությունն օբյեկտիվորեն ճանաչելով։ Բայց իմ շփումների մեծագույն մասը ճիշտ հակառակի մասին է խոսում։ Մարդիկ հասկանում են, որ չի կարող պարտված ղեկավարը, պետությունը շարունակաբար թուլացնողը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատել, երբ միջազգային քաղաքականության մեջ գայլային օրենքներ են գործում, չկան բարոյականության չափանիշներ, չկան հասարակությունների մեջ հանդուրժողականություն կառուցելու միտումներ, այդտեղ երկարաժամկետ խաղաղություն չի լինելու։ Բոլորն էլ հասկանում են, որ ագրեսիայի ու ագրեսիվ գործողությունների միջև այս՝ կարծես ժամանակավոր դադարը թուրք-ադրբեջանական տանդեմն անում է նրա համար, որ նպաստի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որ հետո Փաշինյանը շարունակի կատարել իրենց պահանջները. չկատարելու դեպքում կդիմեն ագրեսիվ գործողությունների, կատարելու դեպքում այնքան կթուլացնեն, մինչև Հայաստանի Հանրապետությունը կհասցնեն կործանման և լուծարման»,-ասում է նա։

Քաղաքական ու հասարակական գործիչները, նախաձեռնությունները, այդ թվում՝ «ՀայաՔվեն», բարձրաձայնում են այն մասին, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող թիմի հնարավոր հաղթանակի դեպքում Հայաստանում հաստատվելու է թուրք-ադրբեջանական բռնատիրություն։ Անկախ պետության քաղաքացու համար թերևս հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս։ Զուգահեռաբար մեր երկրի քաղաքականության, տարբեր ուղղություններով կայացվող որոշումների մեջ շատերն արդեն իսկ տեսնում են դրա նախանշանները։ Հայկական կողմը մեկը մյուսի հետևից, որպես սեփական նախաձեռնություն, բավարարում է ադրբեջանական պահանջները։ «Մինչև 2020 թվականը՝ 44-օրյա պատերազմը, մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում ավելի ամուր, ազդեցիկ էին Ռուսաստանի դիրքերը։ 44-օրյա պատերազմից կամ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի մեկնարկած գործողություններից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սկսեց նվազել, և փոխարենը սկսեց էապես աճել Թուրքիայի ազդեցությունը։ Թուրքիայի ազդեցության աճելու ներկայիս դրսևորումներից մեկը, քաղաքականությունը, որը Թուրքիան անընդհատ առաջ է տանում, «Թուրանական ծրագիրն» է, որը Թուրքիան հարմարեցնում է «Միջին միջանցքի» աշխարհատնտեսական ծրագրի հետ, այսինքն՝ Չինաստանից Արևմուտք և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման տրանսպորտային կոմունիկացիոն հանգույցներից մեկը մեր տարածաշրջանով է անցնում, որը պայմանականորեն անվանվում է «Միջին միջանցք»։ Այդ միջանցքի մեջ թուրքերն առաջ են մղում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության իրավասությունների սահմանափակում Սյունիքի մի հատվածում։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում ունենալու է սահմանափակ իրավունքներ։ Նախատեսված է, որ այդտեղով պետք է անցնի Կարս քաղաքից դեպի Արալըք-Դիլուջու, այնուհետև Նախիջևան երկաթուղի, որը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով»՝ Հայաստանի հարավով ու Մեղրիի տարածքով պետք է հասնի մինչև Բաքու։ Սա քաղաքական ծրագիր է և նպատակ ունի Թուրքիայի քաղաքական ներկայությունը ցեմենտելու կարևոր հանգուցակետում՝ Սյունիքի հարավում, որով նաև կտրվելու է կապը Իրանի հետ։ Այս նախագծի կյանքի կոչումն էապես մեծացնելու է Թուրքիայի ազդեցությունը Հայաստանի վրա, և Թուրքիան Հայաստանի վրա ունենալու է ռազմական, քաղաքական, նաև տնտեսական ճնշումներ գործադրելու շատ մեծ հնարավորություններ, գործիքներ։ Հետևաբար, էլ ավելի է ազդելու Հայաստանում քաղաքական գործընթացների, իշխանության ձևավորման վրա։ Հիմա առանց այն էլ ազդում է, իսկ «Թուրանական ծրագրի» կյանքի կոչումից հետո շատ ավելի է ազդելու։ Հիմա գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հայտարարում են, որ ոչ մի խնդիր չունեն «Թուրանական ծրագրի» հետ, իբրև թե այն չի հակասում Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, այսինքն՝ նրանք համադրում են հայ ժողովրդի շահերը թուրանականության հետ։ Սա թույլ է տալիս հասկանալու, որ իրենք արդեն իսկ ընդունում են Թուրքիայի գերիշխանությունը, ինչը հետագայում վերածվելու է տիրապետության, գուցե ֆորմալ առումով շարունակի մնալ Հայաստանի Հանրապետությունը, բայց դե ֆակտո Թուրքիան այս ընթացքով քաղաքական տիրապետություն է հաստատելու Հայաստանի վրա»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված