Հայերեն


Իրական խաղաղությունը կգա միայն այն ժամանակ, երբ մենք թափ տանք մեզ, երբ հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է. Նաիրի Սարգսյան

Քաղաքականություն

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի՝ Հայաստանի «վահանի» դեմ։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Միջազգային հանրությունն այս անգամ էլ սահմանափակվեց միայն դատապարտող հայտարարություններով։ Իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես հետագայում պարզ դարձավ, արդեն վաղուց կայացրել էր Արցախի հարցով իր որոշումը, պարզապես մենք՝ ժողովուրդս, այդ մասին իմացանք ավելի ուշ։


Այս ավերիչ պատերազմը, որ տեղի է ունեցել ընդամենը մի քանի տարի առաջ ու դեռ շատ թարմ ու ցավոտ է մեզ համար, մեզ մեկ կարևոր բան սովորեցրեց՝ մեր ապագայի երաշխավորը միայն մենք ենք։ Մեր երկիրը պահելու համար մեզ անհրաժեշտ է հայրենասեր, իր պետությունն իսկապես սիրող և գնահատող ղեկավարություն, ոչ թե մի իշխանություն, որը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի կամակատարը՝ իր ժողովրդին համոզելով մոռանալ սեփական պատմությունը ու ապրել միայն կուշտ փորով ու հարմարավետությամբ։

Մենք կորցրեցինք 5000 լուսավոր երիտասարդ կյանքեր՝ ապագայի գիտնականներ, զինվորականներ, գյուղատնտեսներ, մշակույթի գործիչներ, իսկապես զարգացած, խելացի, ազնիվ հայերի մի սերունդ, որոնց կորուստն անհավատալի ցավ է մեր ազգի համար։

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո խախտվեցին միջազգային բոլոր ընդունված նորմերն ու իրավունքները, օգտագործվեցին արգելված զինատեսակներ։ Ապա սկսվեցին նոր հարձակումներ արդեն Հայաստանի սուվերեն տարածքների ուղղությամբ՝ Սև լիճ, Ջերմուկ, Գեղարքունիք։ Այս պահին էլ թշնամու զորքերը շարունակում են գտնվել ՀՀ որոշ հատվածներում։

Սակայն սա կարծես դարձավ սովորական լռության թեմա՝ իշխանությունների կողմից։
Բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բոլորս երազում ենք դրա մասին։ Բայց արդյոք պատրա՞ստ ենք ինքներս մեզ հարց տալ՝ իսկ հավատո՞ւմ ենք, որ Ալիևը, որը Հայաստանը բացեիբաց անվանում է «Արևելյան Ադրբեջան», իսկապես խաղաղություն է ցանկանում։ Թե՞ պարզապես ուզում է այդ «խաղաղության» քողի տակ ներխուժել Հայաստան ու իրագործել այն, ինչը դարերի երազանք է։

Եվ արդյո՞ք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը, ով ամեն օր խոսում է խաղաղությունից, իսկ իրականում երկիրը տանում է միակողմանի զիջումների ճանապարհով, ի վիճակի է տարբերելու իրական խաղաղությունը՝ հանձնման քաղաքականությունից։ Կարո՞ղ է արդյոք նա ըմբռնել, որ հայրենասիրությունը ոչ թե լոզունգ է, այլ՝ պատասխանատվություն, ոչ թե զոհաբերություն առանց պայքարի, այլ պայքար՝ հանուն հայի ապագայի։

Մենք ուժեղ, պայքարող, խելացի ժողովուրդ ենք։ Եղել են ժամանակներ, երբ դժվար է եղել։ Դժվար է նաև այսօր։ Բայց անցյալի փորձը մեզ ցույց է տալիս՝ կարողացել ենք հաղթահարել՝ կարող ենք նաև հիմա։

Իսկ իրական խաղաղությունը կգա միայն այն ժամանակ, երբ մենք թափ տանք մեզ, երբ հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, երբ չվախենանք խոսել, պաշտպանել մեր հայրենիքը, երբ հզորանանք՝ ոչ թե հույսը դնելով այլ պետությունների վրա, այլ մեր սեփական ներուժի վրա։ Որովհետև ուրիշները կլինեն մեր կողքին միայն այն դեպքում, երբ նրանց շահերը համընկնեն մեր շահերի հետ։
Մենք կարողացել ենք շատ անգամներ՝ կարող ենք նաև հիմա։

Փառք մեր հերոս տղաներին՝ զոհված, վիրավորված, ինքն իր բաժին հաղթանակով տուն վերադարձած։
Փառք մեր հերոսածին ազգին, մեր դարավոր ժողովրդին, որը՝ անկախ պատմության վայրիվերումներից, շարունակում է քայլել առաջ։

Որովհետև սա մեր երկիրն է և նրա ապագան՝ մեր ձեռքերում»։

Ռուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Ամենադիտված