Հայերեն


Հրթիռը հետ շրջեցին Բաքվի վրա. Ալիեւին մերժեցին

Ամենաընթերցված

ԼՐԱԳԻՐ / ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել օրերս արցախ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Ադրբեջանը իսրայելական կառավարվող հրթիռով փորձել էր շարքից հանել հայկական զինուժի ՀՕՊ կայանը: Կայանը վնասվել էր մասնակի: Թեեւ ադրբեջանական մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե իբր եղել է նաեւ հայկական կողմի մարդկային կորուստ, Արցախի պաշտպանական բանակը հերքել է մարդկային կորստի կամ վիրավորների առկայությունը:
Հաջորդ օրը Արցախի պաշտպանական բանակը տարածեց տեսանյութ, որը ցույց էր տալիս հայկական զինուժի պատասխան հարվածը:
Նախօրեին էլ հայտարարություն են տարածել համանախագահները: Հայտարարության մեջ ուշագրավ է այն, որ նրանք հասցեական մատնանշում են, որ սկսողը եղել է Ադրբեջանը, իսկ հայկական զինուժը պատասխանել է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ունի մի քանի ուշագրավ ասպեկտ: Նախ հանգամանքը, որ մատնանշվում է Ադրբեջանը՝ որպես հրադադարը խախտող կողմ: Նաեւ հետաքրքրական է հայտարարությունն ինքնին, ինչը նշանակում է, որ համանախագահները Բաքվի գործողությանը տվել են առանձնահատուկ նշանակություն:
Հետաքրքիր է, որ օրինակ փետրվարին, երբ Ադրբեջանը գրոհ էր նախապատրաստել եւ ստացել կանխարգելիչ հարված ու կորցրել հետախուզական-դիվերսիոն ջոկատի հինգ զինծառայող, նրանց դիերը թողնելով չեզոք գոտում, ԵԱՀԿ Մինսկի խումբը չտարածեց հասցեական հայտարարություն, չմատնանշեց, որ Ադրբեջանը գրոհ է նախապատրաստել ու ստացել պատասխան:
Այժմ, երբ կարծես թե չկա մարդկային կորուստ, երբ խոսքը ՀՕՊ կայանին հասցված հարվածի մասին է, համանախագահները հանդես են գալիս հասցեական հայտարարությամբ, թե Ադրբեջանը սկսել է ու ստացել պատասխան: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Ադրբեջանի քայլը դիտարկվել է ավելի հեռուն տանող վտանգի շրջանակում, ինչն էլ կանխելու համար համանախագահները հանդես են եկել հասցեական հայտարարությամբ:
Այդօրինակ հայտարարություն արել է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն, խոսնակ Մարիա Զախարովայի միջոցով:
Մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հույս է ներշնչում, որ հնարավոր է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի կիրառումը: Մամեդյարովը նաեւ խոսել էր նոր հանդիպման հնարավորության մասին:
Դրանից մի քանի օր անց Բաքուն կիրառում է կառավարվող հրթիռ ու հարվածում ՀՕՊ կայանին: Եթե Ադրբեջանն ուներ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի հույս, ինչու՞ դիմեց սահմանի լարվածությունը մեծացնող քայլի, այդպիսով ինքն իրեն դնելով «նշանառության» տակ:
Դա հուշում է, որ Ադրբեջանն իրականում ամենեւին էլ չունի բանակցային գործընթացի իր համար հուսադրող նշաններ: Միաժամանակ, նա չունի նաեւ վստահություն, թե կարող է դիմել լայնամասշտաբ նոր ռազմական սադրանքի: Ըստ երեւույթին, կառավարվող հրթիռով հայկական ՀՕՊ կայանի խոցման փորձը Բաքվի «հարցումն» էր ռազմական նոր փորձի կամ այսպես կոչված «պատերազմի իրավունքի» մասով, կամ առնվազն տրամադրության շոշափումը: Նվազագույնը, դա Բաքվի շանտաժն էր այսպես կոչված բանակցային գործընթացի համար:
Փաստացի, թե համանախագահները, թե ռազմական իրավիճակի առումով պատասխանատվության առաջնային մանդատ ունեցող Ռուսաստանը մերժեցին եւ սաստեցին Բաքվին:
Սակայն այստեղ կա մեկ այլ հանգամանք՝ Ադրբեջանի ներքին վիճակը: Բաքուն ոչ միայն բանակցային «հույսից» կարճ ժամանակ անց կիրառեց հրթիռը, այլ նաեւ հայտարարեց, թե հայկական կողմը ծրագրել է խոցել պաշտպանության նախարարի ուղղաթիռը:
Ստացվում է Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների բավական հակադիր դիրքավորում: Մեկը հայտնում է բանակցային «հույս», փաստացի փորձելով այդպիսով ցույց տալ սեփական արդյունավետությունը, մյուսը սեփական «ահեղությունը» ցույց տալու համար հայտարարում է, թե հայերն ուզում են սպանել իրեն:
Ադրբեջանի այդ երկու նախարարների հակադիր գծերում նշմարվում է Բաքվի իշխանական կուլիսներում առկա բավական խառնաշփոթ վիճակը, եւ առաջանում է հարց, թե արդյոք Ալիեւը տիրապետում է իշխանությանն Ադրբեջանում եւ կարող է պատասխան տալ այդ թվում սահմանի իրադրության համար:
Ադրբեջանում բարդ տնտեսական վիճակ է, իսկ այդօրինակ փակ համակարգերում տնտեսական ճգնաժամը քողարկվում է իշխանության ներսում բավական սուր ինտրիգների հասունացման գնով:
Բացառված չէ, որ հենց այդ հանգամանքն է նաեւ համանախագահներին եւ Ռուսաստանին առանձին ստիպել հանդես գալ Ադրբեջանի առաջինը կրակելու մասին հայտարարությամբ: Բացառելի չէ եւ այն, որ համանախագահները, Ռուսաստանը նկատում են մեկ այլ վտանգ՝ Ալիեւի այսպես ասած «իրավիճակին չտիրապետելու» իմիտացիայի վտանգ, որով Ադրբեջանի նախագահը կփորձի գնալ սադրանքների, միաժամանակ դրանց համար անմիջական պատասխանատվությունը բարդելով հենց ներիշխանական «սադրանքների» կամ «սաբոտաժների» վրա: Այլ կերպ ասած, ի դեմս դրանց «գժի թուղթ» խաղարկելով:
Այդ իմաստով էլ, Մինսկի խմբի եւ Ռուսաստանի հայտարարությունը, պարունակելով Ադրբեջանի պատասխանատվության շեշտադրումը, տողատակում պարունակում է հստակ հաղորդագրություն, որ չի ընդունվի նաեւ որեւէ «գժի թուղթ»:
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ խոսնակի հայտարարության տեսքով միջազգային կնիք ստացավ հայկական զինուժի պատասխան հարվածը: Գործնականում, համանախագահների հայտարարությունը հետ շրջեց Ադրբեջանի արձակած հրթիռը եւ ուղղեց Բաքվի վրա:
Այդ ամենով հանդերձ, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի նախօրեին արած հայտարարությունների շարքում կար թերեւս Ադրբեջանի համար առավել մտահոգիչ մի բան, որ հնչել էր ի պատասխան Ռուսաստանում ադրբեջանական ՀԿ փակման վերաբերյալ հարցին ի պատասխան: Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան չունի ազգամիջյան քաղաքականության վերաբերյալ «կասկածելի խորհուրդների» անհրաժեշտություն Բաքվից: Նա այդպես պատասխանել էր Բաքվի ԱԳՆ խոսնակի ավելի վաղ արած հայտարարությանը:
Մոսկվան այդպիսով Բաքին ակնարկել էր Ադրբեջանում ազգամիջյան քաղաքականության խնդիրների եւ դրանց «պայթուցիկ» ներուժի մասին: Ի դեպ, Զախարովայի հայտարարությունն ուշագրավ է օրերս Lragir.am-ում քաղաքագետ Իգոր Մուրադյանի հոդվածի ֆոնին, որում հեղինակը խոսում է այն մասին, որ Մոսկվան դրել է Ադրբեջանում լեզգիական եւ թալիշական հարցերը աշխուժացնելու խնդիր:
Ռուսաստանը հայտնվել է երկակի վիճակում: Մի կողմից նա շատ հեռուն է գնացել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունում, մյուս կողմից դա ոչ թե սխալ է եղել կամ թյուրըմբռնում, այլ նպատակային եւ մտածված քաղաքականություն:
Ապրիլի պատերազմում հայկական զինուժի դիմադրությունը սակայն փոխել է շատ բան եւ Ռուսաստանին էլ կանգնեցրել փակուղու առաջ: Այդ փակուղին փորձում են իրենց շահին ծառայեցնել թե Երեւանը, թե Բաքուն: Բաքուն Ռուսաստանին ակնհայտորեն շատ բան է հիշեցնում «անցյալից»: Մոսկվան մի կողմից չի ցանկանում Ադրբեջանին վանել, մյուս կողմից զգում է այդ հիշեցումները սառեցնելու եւ հարաբերությունը հետապրիլյան նոր իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված