Հայերեն


Ադրբեջանը նոր սադրանք է գծում՝ օգտագործելով Արցախում մնացած հայերին

Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են հաղորդում, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, երբ նա ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին։ Ալիևը երեկ եղել է Ստեփանակերտում՝ ներկա գտնվելով համալսարանի ուսումնական մասնաշենքերից մեկի բացմանը և հանդիպել բնակիչների հետ։

Ըստ ադրբեջանական իրավապահների՝ ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել, պատասխան կրակի հետևանքով նա հրազենային վնասվածք է ստացել և ձերբակալվել։ Տարածված տեսանյութում զինված դիմադրության որևէ նշույլ չկա, ընդհակառակը՝ Ավանեսյանը պարզապես քայլում է ուսապարկը ձեռքին, անգամ ինքնաձիգ չի երևում, և ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ադրբեջանական հերթական սադրանքի հետ։ Ընդ որում, Կարեն Ավանեսյանը, ըստ տարածված տեղեկությունների, այն փոքրաթիվ արցախցիներից էր, ով մնացել էր օկուպացված Ստեփանակերտում, և, ըստ ամենայնի, ադրբեջանական իշխանությունները այդ հայերին օգտագործում են հերթական սադրանքներ Հայաստանի դեմ կազմակերպելու և իրականացնելու նպատակով։

Այս դեպքում էլ որևէ այլ տարբերակ գոյություն չունի, քան հենց ադրբեջանական սադրանքը. փորձելու են ներկայացնել իբր «հայազգի բնակիչը» Հայաստանի իշխանությունների պատվերով ցանկացել է մահափորձ իրականացնել Իլհամ Ալիևի դեմ։ Ու վերջինս առանձնապես հակված չէ կատարել Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի դրույթները և պարբերաբար սադրանքներ է կազմակերպելու՝ դրանից հրաժարվելու համար նոր ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծելու նպատակով։ Ի վերջո, ադրբեջանական իշխանությունների այս քայլերը վկայում են, որ Փաշինյանի խաղաղության դարաշրջանը, ինչպես միշտ, ձախողված է, իսկ խաղաղություն ոչ Փաշինյանը, ոչ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետությանը չեն բերել։

Ընդհակառակը, Ադրբեջանին նորանոր հնարավորություններ են ընձեռվում Հայաստանի դեմ պատերազմ լեգիտիմացնելու նպատակով։

Նարե Աբգարյան

Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՄել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա
Ամենադիտված