Հայերեն


Երբ մեկը խնդիր ունի բոլորի հետ, ուրեմն բուն խնդիրն ինքն է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին կանխատեսելի, բայցև ուշագրավ երևույթ է դիտարկվում հայրենի քարոզչաքաղաքական դաշտում: Նիկոլ Փաշինյանը, քպականներն ու իրենց սատելիտները ակտիվորեն «խաղաղություն» են «ծախում» հանրության վրա:

Մյուս կողմից՝ հետևում են փաստարկված հակադարձումներ, որ այն, ինչ Փաշինյանն ու «կոմպանիան» հրամցնում են որպես «խաղաղություն», իրականում նորանոր անվտանգային և էքզիստենցիալ (եթե կուզեք՝ գոյութենական) սպառնալիքներ է բերում: Այսինքն, այն, ինչը Փաշինյանը քարոզում է, գործնականում ոչ մի խաղաղություն էլ չէ: Հընթացս նկատենք, որ ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն անխուսափելիորեն պետք է կարողանան հնարավորություն գտնել՝ իրենց ջանքերը համադրելու և Փաշինյանի հիմնական «թեզը» լայն հանրության առաջ մերկացնելու հարցում, առնվազն:

Բայց այս պարագայում խնդիրը նույնիսկ դա չէ, քանզի նորություն չէ, որ ցանկացած հարցում այս իշխանություններն առաջնորդվում են ստի, կեղծիքի, մնաիպուլ յացիայի ու PR-ի տեսանկյունից: Սա կոնկրետ օրինակ է: Մեր դիտարկման թեմայի առումով էական է այն, որ կոնկրետ այս թեմայի ու ընդհանրապես բոլոր թեմաների հետ կապված բոլոր հակադարձումներին, ճշմարտության բացահայտումներին հաջորդում է իշխանական պաշտոնյաների, պատգամավորների, «ֆեյքերի» ու այլևայլ սատելիտների ագրեսիվ ռեակցիան: Ու ամենակարևորը՝ ի՞նչ են անում Փաշինյանն ու իր քարոզիչները (ֆեյք, չֆեյք, էական չէ): Նրանք բոլորին, ովքեր մերկացնում են իշխանական փուչիկ թեզ(եր)ը, համատարած անվանարկում են: Ըստ փաշինյանական, իշխանական քարոզչության, այդ բոլորը պետության թշնամիներ են, բոլորը ժողովրդի թշնամիներ են, բոլորը պատերազմի հրձիգներ են, բոլորը «ռսաշպիոններ» են, «5րդ շարասյուն» են, երկրի, պետության «լավը չուզողներ» են և այլն: Ավելի կարճ. բոլորը վատն են, բոլորը քըխ են, իսկ միակ ու անկրկնելի պուպուշը, խաղաղասերը, պետության ու ժողովրդի մասին հոգ տանողը ՔՊ-ն է, կառավարությունն է, այսինքն՝ մեն-միայն Փաշինյանը (չէ՞ որ նա և՛ կառավարությունն է, և՛ իշխանությունն է, և՛ ՔՊ-ն, դե՝ մնացածը չասենք): Միով բանիվ, միայն Փաշինյանն է ուզում պետության ու ժողովրդի լավը:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր «թիմը» խնդիր ունեն բոլորի հետ: Եվ խնդիր ունեն գերազանցապես այն պատճառով, որ մարդիկ, քաղաքական ու հասարակական շրջանակները, խմբերը ընդդիմանում են նրա վարած քաղաքականությանը, եթե, իհարկե, կարելի է տասնամյակներով Թուրքիայի ու Բաքվի փայփայած ծրագրերի ու քայլերի հլու-հնազանդ իրականացումը անվանել քաղաքականություն:

Հպանցիկ դիտարկումն էլ բավարար է դրանում համոզվելու համար:

Տեսեք, Փաշինյանը խնդիր ունի բոլոր ընդդիմադիր ուժերի և կուսակցությունների հետ: Անխտիր բոլորի հետ, բացառությամբ իբր ընդդիմադիր դիրքավորվող, իսկ իրականում իշխանական սատելիտ մի քանի խմբակները: Հասկանում ենք՝ առհասարակ, բնական է, որ, վերջին հաշվով, իշխանությունն ու ընդդիմությունը մշտապես խնդիր ունեն մեկը մյուսի հետ, ու ոչ միայն Հայաստանում: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ինչ որակումներ է տալիս փաշինյանական քարոզչամեքենան, ինչպես է բոլորից թշնամի «կերտում»: Ինչպես է Արցախն ուրացած, հանձնած, արցախցիներին տնազուրկ դարձրած, հազարավոր հայորդիների զոհվելու պատճառ դարձած, պատերազմում պարտված, Հայաստանը անվտանգային լուրջ սպառնալիքների տակ դրած ուժը անսխալականության դիրքերից բոլորին «սխալ հանում»: Ի դեպ, այստեղ հատուկ ընդգծենք, որ ինչքան ազգային ու պետականամետ է անձը, ուժը, այնքան թափով է լինում և հարձակումը: Ասեք, որ շատ խոսուն է:

Մյուս կողմից՝ Փաշինյանը խնդիր ունի խոշոր գործարարների, բարերարների հետ, որոնք հանդես են գալիս ազգային արժեքների և ինստիտուտների պահպանության տեսանկյունից: Եթե այլ բան չլիներ էլ, ապա միայն Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումն ու նրա դեմ քաղաքական հետապնդումը այնպիսի անհերքելի ու ցցուն փաստ է, որ այլ օրինակներ բերել չարժի էլ:

Փաշինյանն ու իր իշխանությունը խնդիր ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ, որի դեմ այնպիսի անարգ արշավանք են իրականացնում, որ թշնամիներն անգամ չէին կարող դրա մասին երազել: Ի լրումն, Փաշինյանն ինքզինքը Հայաստանի թիվ 1 ինկվիզիտոր է կարգել, բանուգործ թողած՝ ընկել է հոգևորականների հետևից: Իսկ խնդիր ունի Փաշինյանը ՀԱԵ-ի հետ, որովհետև մեր ազգային ու հոգևոր 1700-ամյա կառույցը բարձրաձայնում է Արցախի հայության անկապտելի իրավունքների մասին, որոնց վերաբերյալ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ծպտուն անգամ չեն հանում:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն խնդիր ունեն իրենց «քաղաքականության» հետևանքով կորսված, աղետի մատնված ու հայաթափված Արցախի՝ սեփական բնօրրանից բռնի տեղահանության ենթարկված հայության հետ: Թերևս այդ է նաև պատճառը, որ փաշինյանական իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախ՝ չհայտնվի ադրբեջանական գերության մեջ, իսկ հետո էլի ոչինչ չի անում, որ նրանց դուրս բերի այդ գերությունից: Ի լրումն, Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի բռնագաղթած հայության նկատմամբ դուրսմղողական է. արցախահայերին անվանարկում են, վիրավորում, նվաստացնում, սոցիալական աջակցությունը ցուցաբերում են չուզելով, գործնականում մղում են երկրից արտագաղթելու:

Փաշինյանը, առհասարակ, խնդիր ունի ինքնուրույն մտածողություն, քննական ընկալում ունեցող ցանկացած անձի ու շրջանակի հետ, անգամ եթե նման անձ, ինչ-որ հրաշքով, դեռևս գտնվում է իրեն ծափահարող իշխանական կամ քպական միջավայրում: Փաշինյանը խնդիր ունի երկրի պաշտպանության գործում վաստակ ունեցած զինվորականների հետ: Նա խնդիր ունի բոլոր նրանց հետ, ովքեր դերակատարում են ունեցել մեր հաղթանակներում:

Փաշինյանը խնդիր ունի անգամ մարզական հաջողությունների հասած ու երկրի մարզական պատիվը բարձր պահած անվանի մարզիկների հետ: Փաշինյանը խնդիր ունի բոլոր այն խոշոր համայնքների հետ, որտեղ ՔՊ-ին (այսինքն՝ իրեն) մերժել են:

Փաշինյանը թերևս միայն Էրդողանի ու Ալիևի հետ խնդիրներ չունի, բայց դա այլ հարց է:

Հիմնականը. Փաշինյանը երկրի ներսում խնդիր ունի գրեթե բոլորի հետ: Նա խնդիրներ է ստեղծում երկրի ու ժողովրդի, առհասարակ՝ հայության համար: Ու արդեն քիչ է մնում, որ նա ու իր քարոզիչներն ասեն, թե՝ «այս ժողովուրդը լավը չի, տարեք, ուրիշ ժողովուրդ բերեք»:

Սակայն այստեղ էական է այլ բան. եթե (երբ) դու խնդիր ունես բոլորի հետ, ապա բուն խնդիրը դու ես: Սա «հեծանիվ մոգոնել չէ», սա կարող են հաստատել բոլոր հոգեբանները: Այլ մասնագետներ ևս:

Ու չնայած Փաշինյանն ինքը կոչ է անում իրենից ազատվել հեղափոխական ճանապարհով կամ համաժողովրդական ապստամբությամբ, բայց քաղաքական ուժերն ու շրջանակները դեռևս հույս ունեն, որ դա հնարավոր կլինի անել առանց նման ցնցումների, հերթական կամ արտահերթ ընտրություններով: Այո, Հայաստանին, մեր հասարակությանը իսկապես պետք է խաղաղություն: Առնվազն՝ այս 7 տարվա շնչահեղձությունից, հոգեմտավոր աղետից ու տոքսիկացիայից ուշքի գալու, երկրի խարխլված տնտեսությունը վերականգնելու, բանակն արդիականացնելու համար:

Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում դա բացառված է:

Իսկ առհասարակ, երբ Փաշինյանն ինչ-ինչ խոստումներ է տալիս, չարժե մոռանալ, որ ամբիոնի կամ խոսափողի մոտ պրոֆեսիոնալ մոլորեցնող է ու բազմիցս «բռնվել» է խաբելու մեջ, միշտ խոստացածի, ասածի հակառակն անելու մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված