Հայերեն


«Հայերի գաղափարախոսությունը տուն պահելն է: Տուն պահելով կորցրեցինք պետությունը»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը


– Պարոն Խզմալյան, ընտրությունները եղան–ավարտվեցին: Փակեցինք ընտրությունների այս փուլը: Մենք ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու առաջիկա հինգ տարիներին:
– Ինչպիսին էին ընտրությունները, այնպիսի Հայաստան էլ կլինի: Իսկ ընտրությունները չընտրություններ էին:
Հայաստան պետություն չկա, այլ կա Ռուսաստանի գուբերնիա: Մենք օկուպացված տարածք ենք: Ադմինիստրացիան նշանակվում է Ռուսաստանի կողմից: Ներքին քաղաքականությունը, տնտեսությունը, հիմա արդեն նաև` բանակի գործունեությունը, վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Էլ չեմ ասում հատուկ ծառայությունների մասին, որոնք ուղղակի Ռուսաստանի ԿԳԲ–ի ստորաբաժանումն են:
Պետք է գիտակցենք, որ մենք աշխարհի կողմից անիծված, մեկուսացված և մերժված Ռուսաստանի գավառն ենք: Եվ մեր երկրում ոչ մի լավ բան տեղի չի ունենա, մինչև չփլուզվի այդ կայսրությունը:
Վերջին հարյուր տարվա մեջ այդպես էլ եղել է. Հայաստանը անկախացավ, երբ 1917–18 թթ. փլուզվեց ռուսական կայսրությունը: Ապա կրկին անկախություն ձեռք բերեց 1991 թվականին, երբ արդեն սովետական կայսրությունը փլուզվեց:
Ռուսաստանի Դաշնության մոտալուտ և անխուսափելի փլուզումը դեռևս չի երևում: Ուստի մեր և՛ քաղաքական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մոտ ևս անկախությանը տանող երազանք, ցանկություն և գաղափարներ չկան:
– Կարո՞ղ ենք ասել, որ մենք դատապարտված ենք: Եվ որևէ բան չենք ձեռնարկում, եթե ամեն ինչ կախված է մեծ կայսրությունից, նրա փլուզվել–չփլուզվելուց:
– Ամեն ինչ բոլորովին այլ մեխանիզմներով է տեղի ունենում: Մենք դատապարտված չենք, ինչպես դատապարտված չէին վրացիները, որոնք 10–15 տարի առաջ մեզանից շատ ավելի խայտառակ վիճակում էին գտնվում: Ինչպես դատապարտված չէին ուկրաինացիները: Ընդհանրապես, ոչ ոք դատապարտված չէ, եթե պայքարում է և եթե երազանք ունի:
Պարզապես մեր ազգային գաղափարախոսությունը տուն պահելն է: Մարդիկ ընդամենը տուն են պահում: Իսկ տուն պահելով մենք կորցրեցինք մեր պետությունը:
Տունը և ընտանիքները պահպանվում են այնտեղ, որտեղ մարդիկ ոչ թե տուն են պահում, այլ պետություն են պահում: Երբ հասկանանք այս ամենը և սկսենք պետություն պահել, այն ժամանակ արդեն տուն էլ կունենանք: Մենք երեխաներ կունենանք, թոռներ կունենանք այնտեղ, այն հողի վրա, որտեղ ծնվել են մեր ծնողները: Դա է պետություն ունենալու ու այն պահպանելու գրավականը:
Մինչդեռ մենք վաճառում ենք մեր տները, հանձնում ենք ու փախչում ենք: Դա է պատճառը, որ այդպես էլ չենք ունենում պետություն:
Մենք պետություն պահելու գաղափարախոսությունը չդարձրեցինք ազգային գաղափարախոսություն: Մերը կրկին ողորմելի, գավառական գաղափարն է` տուն պահելը: Բայց դրանով մենք ո՛չ տուն կպահենք և ո՛չ պետություն:
– Ընդունում եմ Ձեր ամեն ասածները: Բայց դրանք իրենց հիմքերն ունեն` և՛ այն, որ տուն ենք պահում, և՛ այն, որ մենք Վրաստան ու Ուկրաինա չենք: Գուցե պատճառն այն է, որ մենք ունենք այնպիսի հարևաններ, ինչպիսին ունե՞նք:
– Նույն հարևաններն ունի և՛ Վրաստանը, նույն հարևաններն ունի և՛ Ուկրաինան: Ուկրաինան դարերով կռվում էր թուրքերի հետ, և բավականին հաջող էր կռվում: Հենց հիմա էլ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: Վրաստանը` նույնպես:
Այնպես որ, պետք չէ մտածել, թե մենք ամենավատ վիճակում ենք: Ո՛չ, համեմատաբար լավ վիճակում ենք: Բացի դա, ունենք նաև այլ առավելություններ: Ունենք հարուստ և առաջադեմ սփյուռք, ունենք կայուն ավանդույթներ, ունենք բարձրարժեք մշակույթ: Ամեն ինչ չպետք է պայմանավորել հարևաններով. բոլորն էլ բարդություններ ունեն հարևանների հետ:
Մեր խնդիրը մեր անմիջական հարևանների հետ չէ, մեր խնդիրը ռուսական կայսրության հետ է, որը հարյուր տարի համոզում ու հավատացնում է մեզ, թե ինքն է մեր փրկիչը: Եվ մենք նրան թույլ ենք տալիս նվիրել, վաճառել մեր հողերը, օգտագործել մեզ որպես ստրուկների և օրհնել իր սապոգը:
– Ստրկամտությունը մեր մեջ որտեղի՞ց է մտել, որտեղի՞ց է գալիս այն, ե՞րբ սկսվեց:
– Դա մեր վերնախավի մեղքն է: Ազգերն առաջնորդվում են իրենց վերնախավերով: Վերջերս հաճախ եմ հիշում Լեոնիդ Ազգալդյանի հայտնի ճառը, որի եզրափակիչ բառերը սիրում է մեջբերել Սերժ Սարգսյանը` «Սա Հայաստանն է, և` վերջ»: Իսկ այդ ճառը 1992–ին Շահումյանի սահմանին Լեոնիդ Ազգալդյանը սկսեց ծանր մեղադրանքներով` թուլամորթ, ստրկամիտ և ստորաքարշ մտավորականության հասցեին:
Մենք չունենք ազգային էլիտա` ազգային մտավորականություն: Կան մտավորականներ, չկա մտավորականություն: Կան արվեստագետներ, չկա արվեստ: Կան դերասաններ, չկա թատրոն: Կան ֆուտբոլիստներ, չկա ֆուտբոլ: Կան մարդիկ, չկա հասարակություն, չկա պետություն:
Իսկ այսպիսիները պետք է կազմեն ազգի 3–5%–ը: Իսկ մենք հենց այդ 3–5%–ը չունենք: Ավելի ճիշտ` ունենք: Պարզապես այն փոշիացված է, քանդված է, ջարդված է, վաճառված է, վարկաբեկված է:
Կվերականգնե՞նք այն`կվերականգնենք նաև պետությունը:
Մեր սերունդը դա չկարողացավ անել: Հույս ունեմ, որ մեր երեխաները կանեն. նրանք մեզանից լավն են, ազատ են և անկախ են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված