Հայերեն


Արցախի հարցը չի ավարտվել․ իրավական հիմքը մնում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը

Քաղաքականություն

Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գործունեությունն աստիճանաբար դադարեցրել էր դեռևս 2022 թվականին՝ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, բոյկոտում էին Ռուսաստանի մասնակցությունը, ինչը հանգեցրեց ձևաչափի փաստացի լուծարմանը։

Նահապետյանը շեշտեց, որ արցախցիների վերադարձի իրավունքի և Արցախի պետականության վերականգնման հարցում վճռորոշը ոչ թե Մինսկի խմբի որոշումներն են, որոնց այլևս ոչ ոք հետամուտ չէ, այլ այն չորս եռակողմ հայտարարությունները, որոնցից առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։

«Այդ փաստաթուղթը շարունակում է ունենալ իրավական ուժ։ Մեր հայրենակիցների վերադարձի հավանականությունը պետք է դիտարկել այդ տեսանկյունից։ Փաստաթղթում հստակ նշված են և՛ Լաչինի միջանցքը, և՛ Արցախը, և՛ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Թեև հաճախ ասում են՝ թղթի վրա գրված է միայն, սակայն իրավական ուժն առկա է։ Օրինակ կարող է ծառայել Պաղեստինը․ իրավականորեն պետությունը գոյություն ունի, թեև փաստացի՝ ոչ, բայց ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների համար»,– ընդգծեց փորձագետը։

Խոսելով հնարավոր լուծումների մասին՝ Նահապետյանը նշեց, որ ընդդիմությունը, եթե հետևողականորեն վերադառնա նոյեմբերի 9-ի փաստաթղթին և նրա դրույթների իրագործմանը, ապա դա կհամընկնի այն պետությունների շահերին, որոնք աջակցել են այդ պայմանավորվածություններին՝ Ռուսաստանին և Իրանին։ «Այդ պարագայում Հայաստանում ուժերի հարաբերակցությունը կարող է իրական փոփոխության ենթարկվել»,– ասաց նա։

Անդրադառնալով նորաստեղծ «Մեր ձևով» շարժմանը՝ Նահապետյանը ողջունեց դրա քաղաքական ակտիվությունը և անօրինությունների վերացմանը նպաստելու մտադրությունը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ շարժման ծրագրում գերակշռում են տնտեսական բարեփոխումների դրույթները, մինչդեռ Հայաստանի համար առաջնայինը մնում են անվտանգային հարցերը։

«Ժամանակը ցույց կտա նրանց արդյունավետությունն ու արդյունավետությունը։ Նրանք դեռ պետք է անցնեն լուրջ քննություն։ Թող Աստված հաջողություն տա նրանց գործին, ես միայն ուրախ կլինեմ»,– եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Ստի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ը
Ամենադիտված