Հայերեն


«Չեմ տեսել մի հայ, որը հայ եկեղեցուն դեմ լինի, չպետք է վախենանք մեր կարծիքն արտահայտել»․ Հայաստանի պատվո նախկին հյուպատոս

Քաղաքականություն

«Այո, ճիշտ եք հասկանում։ Մտածում եմ, որ դա ինձ համար շատ կարևոր, հոգեհարազատ շարժում է։ Գիտեք՝ շարժումը կամավորական է։ Ես կամավոր իմ աջակցությունը, կամքը՝ թիմին միանալու հայտնել եմ, միացել եմ շարժմանը»,- դիտարկմանը՝ ներկա էիք «Մեր ձևով» շարժման շնորհանդեսին, կանգնած էիք շարժման անդամների շարքում և հարցին՝ ճի՞շտ ենք հասկանում, որ Դուք էլ եք միացել շարժմանը, այսպես պատասխանեց Հայաստանի պատվո նախկին հյուպատոս Նարեկ Սպարտակյանը։

 

Նա մանրամասնեց՝ հինգ աշխատանքային խումբ ունեն․ ներգրավված է խմբում, որը զբաղվում է արտաքին քաղաքականությամբ, արտաքին հարաբերություներով, սփյուռքի հետ կապված հարցերով․ «Դուրս գալիս է շարժումը, միացել եմ և ամեն ինչ անելու եմ լիարժեք, որ իմ ներդրումն ունենամ՝ հօգուտ ՀՀ-ի, հայ ժողովրդի»։

Փաստմանը՝ վերջերս ազատվեցիք Եկատերինբուրգում ՀՀ-ի պատվո հյուպատոսի պաշտոնից եկեղեցուն պաշտպանելու համար և հարցին՝ ի՞նչ ճակատագրի է արժանացել հյուպատոսությունը Ձեր՝ պաշտոնից ազատվելուց հետո, Նարեկ Սպարտակյանը պատասխանեց․ «Իմ՝ պատվո հյուպատոսի կարգավիճակը սառեցվեց, որովհետև ՀՀ-ի կողմից նման նոտա էր եկել ՌԴ ԱԳՆ, որ սառեցնեն կարգավիճակը։ Մենք պատվո հյուպատոսի գրասենյակը ստեղծել էինք մեր ուժերով, յոթ տարի առաջ ծրագիր էի մշակել, և ամբողջովին մեր ուժերով էինք անում թե′ գրասենյակը, թե′ այդ ամենը կազմակերպելը։ Երբ սառեցվեց կարգավիճակը, գրասենյակը, պարզ է, փակեցինք, դրոշն իջեցրինք, զինանշանը հանեցինք, բայց մեր քաղաքացիներին տեղեկացրինք։ Սվերդլովսկի մարզի շրջանում ունենք 25 հազար հայ, Պերմսկում՝ 40-50 հազար և Չելյաբինսկի մարզում 40-50 հազար։ Այսօր փաստացի չունենք գրասենյակ, դրոշն իջեցրել ենք։

Գրասենյակը հեղինակավոր տեղ էր՝ հենց եկեղեցու կողքին։ Հայ քաղաքացիների համար էլ կարևոր էր տեղանքը, այն հայտնի էր, խորհրդանիշ էր դարձել։ Փակեցինք, այժմ տարածաշրջանում չկա Հայաստանի պատվո հյուպատոսության գրասենյակ։ ԱՊՀ երկրներն ունեն գլխավոր հյուպատոսություն, մենք չունենք։ Նախկինում՝ մինչև այդ գրասենյակն իմ կողմից ստեղծելը, քաղաքացիների ընդունելություն եղել է եկեղեցում՝ շրջիկ հյուպատոսներով, այդ ամենը՝ թե′ մշակութային և այլ առումներով եկեղեցու, համայնքի այլ կառույցներում երևի փորձեն անել, որ ժողովրդին կարողանան սպասարկել։ Բոլորը ցավով էին նայում գրասենյակի փակվելուն․ ում կարողացել եմ, անձանց ասել եմ, որ մինչև պատվո հյուպատոս լինելը՝ ակտիվ եմ եղել հայկական կյանքում, մեր եկեղեցու հետ միջոցառումներ ենք կազմակերպել։ Անկախ մանդատից, պարզ է, մի քիչ գործիքներն են այլ, բայց վստահ եմ՝ կգտնենք մեթոդներ օգնել տարածաշրջանի մեր հայրենակիցներին»։

Փաստմանը՝ վստահաբար Ձեր շրջապատում կան հյուպատոսներ, դիվանագետներ, որոնք Ձեր կարծիքին են եղել, պաշտպանել եկեղեցուն, բայց վախենում են բարձրաձայնել կամ մտածել են, որ չարժի բարձրաձայնել և հարցին՝ ունե՞ք նման մարդիկ Ձեր շրջապատում, Հայաստանի պատվո նախկին հյուպատոսը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ խնդիրը նույնիսկ վախի մեջ չէ։ Ազգային լուրջ խնդիր ունենք անտարբեր լինելու․ մենք ինչ- որ հարցի կողքով, նեղության մեջ ընկած հայի կողքով կարող ենք անցնել ու ձև անել, որ չենք նկատում։ Ուղղակի տալ մեզ կենցաղին, որ դե, կյանքը լավ է, բնակվում ենք։

Իմ տարածաշրջանում էլ բավականին կայացած գործարարներ կան, բայց Ռուսաստանում գործարարներն ինչքան կայանում են, այնքան մոտենում են ՀՀ-ին․ ուզում են գալ, ներդրում անել։ Հարցի մասին մտածում եմ՝ այո, բայց նաև այն կարծիքին եմ, որ դա ճիշտ չէ։ Մեր երկիրը ժողովրդավարական է, պետք է արտահայտվենք, մեր կարծիքն ունենանք, իսկ հայ եկեղեցին մեր հիմքն ու հարստությունն է, մեր տունն է։ Իմ գործընկերների մեջ, թե ընդհանրապես չեմ տեսել հայի, որ դեմ է հայ եկեղեցուն։

Ռուսական ԶԼՄ-ներն ինձ հարցնում էին Սամվել Կարապետյանի մասին։ Ասացի՝ անձամբ ճանաչում, հարգում եմ, ինքն ինձ համար մեծ հայի, գործարարի օրինակ է։ Ուրալյան շրջանում, ՌԴ-ում չեմ տեսել մի հայ, որը Սամվել Կարապետյան անձին չի հարգում, չի լսել, չի իմանում այդ մարդու արած մեծ գործերի մասին, ինչ մեծ ներդրումներ է անում Հայաստանում և դրսում հայկական կյանքի մեջ։

Ես կողմնակից եմ, որ կարևոր բանի նկատմամբ անտարբեր չլինենք։ Կարող ենք լինել կողմ, կարող ենք լինել մի քիչ կողմ, մի քիչ՝ ոչ, բայց ունենանք կարծիք և չվախենանք արտահայտել։ Ի՞նչ կա վախենալու, պետք է ասենք։ Գործընկերներս էլ, ով այդ կարծիքին է, դեռ չի արտահայտվել կամ մտածում է՝ երբ արտահայտվի։ Կարող է՝ մոտենաք, հարցը տաք, իրենք ճիշտ կպատասխանեն»։

Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»
Ամենադիտված