Հայերեն


Ցեղասպանության ուրացման հերթական ակորդները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության թեման այն խնդիրներից մեկն է, որը ոչ միայն ողջ հայությանն է վերաբերում, այլև շոշափում է համայն մարդկության շահերը, քանի որ դրա դատապարտման ու ճանաչման բացակայությունը ճանապարհ է բացում այդ հանցագործության կրկնության համար։ Ու գլխավոր խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել ու դատապարտվել այդ հանցագործությունն իրականացնող պետության՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի կողմից։

Թուրքիան, նաև մտահոգություն ունենալով, որ իր կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է բերել փոխհատուցման հետ կապված հարցեր, կտրուկ ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական իրողության փաստը՝ չնայած որ թուրքական հասարակության, մտավորականության որոշ ներկայացուցիչներ և անհատներ ընդունում են, որ 1915 թվականին տեղի ունեցածը հենց ցեղասպանություն էր։ Ավելին, պաշտոնական Անկարայի ու թուրքական ազգայնական շրջանակերի կողմից շրջանառության մեջ են դրվում Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքող կամ ժխտող բազմաթիվ կեղծ փաստարկներ, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում տեղի ունեցածը ու խեղաթյուրում են պատմական իրողությունները։ Ու պատահական չէ, որ պաշտոնական Անկարան տարիներ շարունակ նաև մեծ ռեսուրսներ է ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ։ Այնինչ Հայոց ցեղասպանությունը այդ հանցագործության դասական օրինակներից է և ամբողջությամբ արտացոլում է այդ երևույթը։

Թուրքական ժխտողականությունն, ըստ էության, արդարացնում է ցեղասպանության իրագործումը, իսկ դա այնպիսի պրակտիկա է ստեղծում, թե այդ միջազգային հանցագործությունը կարելի է իրականացնել ու դրա համար չպատժվել, չբախվել դրա իրավական հետևանքներին։ Իսկ այս հանգամանքը միանգամայն կարող է թևեր տալ տարբեր ոճրագործ ռեժիմներին։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ Հայաստանի ջանքերը արդյունքներ են տվել, բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են Ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային առերեսվել սեփական պատմության սև էջերի հետ։

Բայց, չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն էական արդյունքներ է գրանցել, վերջին տարիներին ՀՀ գործող իշխանությունները որոշել են ամբողջովին վերանայել Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը։ Նրանք ինչպես ուրացան Արցախը, այնպես էլ ուրանում են Հայոց ցեղասպանությունը։ Դա իրենց կարևոր քաղաքական առաքելությունն է, որի համար եկել են իշխանության, և որն առաջ են տանում։

Մասնավորաբար, Փաշինյանը այնպիսի հայտարարություններ է անում, որոնք գերազանցում են նույնիսկ թուրքական ժխտողական թեզերին։ Նրա խոսույթից այնպիսի տպավորություն է առաջանում, որ նա արդարացնում է ոճրագործ պետությանը, փոխարենն այնպիսի պատկեր ստեղծում, թե Ցեղասպանության զոհերն են մեղավոր, որ իրենց նկատմամբ նման հանցագործություն է իրականացվել։ Պատահական չէ, որ անցյալ տարի անգամ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն տարածեց՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունները։

Այս համատեքստում այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ Փաշինյանն իր արտաքին քաղաքական գործունեության հիմնական նպատակը համարում է ամեն կերպ Թուրքիային ու թուրքական իշխանություններին գոհացնելը։ Իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ վերջերս արած հայտարարությունը, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Փաշինյանի համար հերթական առիթը ստեղծեց Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե ինչների՞ս էր պետք Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Հետո այնքան է պրիմիտիվացնում հարցը, թե իբր ճանաչումները տարբեր երկրներում տեղի են ունեցել ընդամենը մի քանի ձայն ավելի ստանալու համատեքստում։

Փաստացի նա ուզում է ասել, թե այս հարցը չի վերաբերում պատմական արդարության վերականգնման հետ կապված իրողությանը, ու թեման ներկայացնում է ընդամենը որպես աշխարհաքաղաքական մանրադրամ։ Սա մի պնդում է, որ տարիներ շարունակ անում է թուրքական կողմը, թե իբր տարբեր երկրներ Ցեղասպանության թեման ուղղակի դարձրել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու աշխարհաքաղաքական մանրադրամ։

Ինչ վերաբերում է Ներթանյահուի հայտարարությանը, ապա տպավորություն է, թե Փաշինյանը, հետևելով պաշտոնական Անկարայի արձագանքին, որը դատապարտում է այդ հայտարարությունը, փորձում է ասել, թե մեզ հարկավոր չէ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը։ Այնինչ Հայաստանի ղեկավարի կողմից ամենաադեկվատ պատասխանը կլիներ դիվանագիտական արձագանքը, որ եթե Նեթանյահուն ասում է, թե Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրի խորհրդարանը թող կոնկրետ բանաձև ընդունի դրա հետ կապված, ոչ թե երկրի ղեկավարը կիսատ-պռատ հայտարարություններ անի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք
Ամենադիտված