Հայերեն


4 տարվա ազատազրկում՝ աղջկան օրգազմի հասցնելու համար

Ամենաընթերցված

1in.am /  Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի փետրվարին ծնված երևանաբնակ Հայկ Հ.-ն 2015 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուքով» ծանոթացել է 2001 թվականի հունվարի 9-ին ծնված Լենա Պ.-ի (անունը փոխված է) հետ: Ծանոթություն հաստատելիս Հայկը հարցրել ու իմացել է, որ Լենան 14 տարեկան է:

Հայկը շփվել է Լենայի հետ, նրանց միջև սիրային հարաբերություններ են սկսվել:

2015 թվականի դեկտեմբերի վերջին Հայկ Հ.-ն իր անձնական «Օպել» մեքենայով գնացել է Կոտայքի մարզում բնակվող Լենայի հետ հանդիպելու: Նրանք զրուցել են մեքենայի մեջ, համբուրվել են, Հայկը մատի միջոցով սեքսուալ գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ, և, ըստ մեղադրանքի, աղջիկը «ստացել է օրգազմ»:

2016 թվականի հունվարի 9-ին Հայկը հեռախոսազրույցի ընթացքում և «Ֆեյսբուքով» շնորհավորել է Լենայի 15-րդ տարեդարձը: Հունվարի վերջին նա նորից այցելել է Լենայի բնակավայր, վերստին մեքենայի մեջ շփվել է աղջկա հետ ու մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ՝ նույն հետևանքով:

Մարտի 3-ին արդեն 21 տարեկան դարձած Հայկը դարձյալ մեքենայով գնացել է աղջկա բնակավայր, հանդիպել է աղջկան, մեքենան կանգնեցրել է եկեղեցու ավտոկայանատեղիում ու մեքենայի մեջ նորից մատի միջոցով անառակաբարո գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Հայկ Հ.-ն դատարանում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե Լենային մեկ անգամ է հանդիպել ու նրա նկատմամբ սեքսուալ գործողություն կատարել է միայն մեկ անգամ, ոչ թե՝ երեք:

Հայկը հայտնել է, որ նախաքննության ժամանակ ինքը չի հասկացել իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքների հետևանքները, չի հասկացել քննիչի կողմից իրեն տրվող հարցերի բուն իմաստը, քննիչի կողմից ենթարկվել է ուղղորդման, տվել է իրականությանը չհամապատասխանող պատասխաններ՝ արդյունքում հայտնվելով «անհիմն ծանր իրավիճակում»:

Հայկը ցանկություն է հայտնել դատարանում մանրամասնել իր ու Լենայի ծանոթության պատմությունը:

Նա հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերին Լենայի հետ «Ֆեյսբուքով» ծանոթացել է, երբ Լենան «լայքել է» իր նկարը և ընդգրկվել է իր ընկերների ցուցակում: Ինքը փորձել է աղջկա անձնական տվյալներին ծանոթանալ: Ինչքան հիշում է՝ նրա էջում տարիքը նշված չէր, միայն ծննդյան օրն ու ամիսն էր նշված՝ հունվարի 9: Լենան ասել է, որ Կոտայքի մարզում է ապրում:

Իրենք շփվել են որպես ընկերներ:

Նույն դեկտեմբեր ամսին, օրը չի հիշում, ժամը 22-ի սահմաններում իրեն զանգել է Լենան ու ասել է, թե տնից դուրս է եկել ու տուն չի գնալու՝ մինչև իրեն չտեսնի, քանի որ ասելու կարևոր բան ունի:

Ինքը չի մերժել աղջկա խնդրանքը՝ մտածելով, թե գուցե՝ մի բան է պատահել, աղջիկն իր օգնության կարիքն ունի:

Ինքը մեքենայով գնացել է աղջկա բնակավայր: Լենան իրեն սպասում էր երկու տղաների հետ: Իր մեքենան տեսնելով՝ նա առանձնացել է տղաներից, մոտեցել է իր մեքենային, նստել է մեքենա: Նա ասել է, թե մրսում է: Նստել է իր կողքին: Զրուցել են: Լենան ասել է, թե ծնողներ չունի, ապրում է տատի հետ, հիմա էլ վիճել է նրա հետ, որոշել է տուն չգնալ:

Ինքը փորձել է նրան համոզել, որ նման բան չանի, տուն գնա, ասել է, որ նրա տարիքում դրսում մնալը անպատվաբեր է ու վտանգավոր:

Լենան ավելի է մոտեցել իրեն, տեղավորվել է իր թևի տակ, գլուխը դրել է իր ուսին, համբուրել է իր պարանոցը: Ինքն էլ նրան է համբուրել:

Մեկ-երկու րոպե իրենք համբուրվել են: Հետո տեղափոխվել են մեքենայի հետևի նստատեղ: Լենան իր ձեռքը բռնել, տարել է անդրավարտիքի ու ներքնաշորի ներսը, սեղմել ու սկսել է շարժումներ անել, հետո էլ ասել է. «Ես պրծա»: Ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, միայն լպրծուն, լորձի պես բան է զգացել ձեռքի վրա, ինչից նույնիսկ զզվել է, ձեռքն անմիջապես հետ է քաշել, թաշկինակով սրբել է, մինչև անգամ հայացքով ջուր է փնտրել դրսում, չի գտել:

Մեքենան գործի է գցել, Լենային տարել-իջեցրել է նրա շենքի մոտ, ինքը վերադարձել է Երևան: Այդ հանդիպումից հետո ինքն այլևս Լենային չի հանդիպել, նրա հետ շփվել է միայն հեռախոսով ու «Ֆեյսբուքով»:

Մնացած դրվագներն իրականությանը չեն համապատասխանում:

Երբ ինքը նախաքննության ժամանակ գնացել էր հարցաքննության, միջանցքում սպասելու ժամանակ իրեն է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու խորհուրդ է տվել, որ ցուցմունք տա՝ իբր աղջկա հետ մի քանի անգամ է հանդիպել, այդ դեպքում կհամարեն, որ ինքը անկեղծորեն զղջացել է, ու իրեն… չեն կալանավորի…

Ինքը հավատացել է այդ անծանոթին, նրա ասածով է ցուցմունք տվել՝ առանց հասկանալու դրա հետևանքները:

Այն միակ անգամը, երբ ինքը հանդիպել է Լենային՝ 2015 թվականի դեկտեմբերին, ինքը եղել է ոչ թե 21, այլ՝ 20 տարեկան: Ինքը նոր է հասկանում, որ իր մեղքը ավելի ծանրացնելու համար արհեստականորեն մի հանդիպում էլ իրեն մեղսագրել են 2016 թվականի մարտին, երբ ինքն արդեն 21 տարեկան էր:

Իրենց միակ հանդիպման ժամանակ իրենք սեքսուալ գործողություններ են կատարել Լենայի նախաձեռնությամբ ու համաձայնությամբ:

Այդ հանդիպումից հետո Լենան իրեն հաճախ է զանգել, առաջարկել է հանդիպել: Ինքը, ճիշտ է, նրա հետ շփվել է, բայց չի ցանկացել հանդիպել, քանի որ առաջին հանդիպման ժամանակ զզվել էր նրանից: Բացի այդ, ինքը ընկերուհի ուներ:

Լենան իրեն ասել է, թե 17-18 տարեկան է: Ինքն էլ եղել է 20 տարեկան:

Անչափահաս տուժող Լենան հայտնել է, թե ինքը սիրել է Հայկին և շարունակում է սիրել: Հայկի հետ սեքսուալ գործողություն կատարելու ժամանակ ինքը սկզբում ցավ է զգացել, հետո՝ հաճույք: Կարծում է՝ հենց այն ժամանակ վնասվել է իր կուսաթաղանթը:

Լենան դատարանում նշել է, թե Հայկի հետ հանդիպել է միայն մեկ անգամ: Հետո շարունակել է հեռախոսով ու «Ֆեյսբուքով» շփվել Հայկի հետ, բայց իմացել է, որ նա ընկերուհի ունի, ու խանդի հողի վրա դադարեցրել է նրա հետ շփումը:

Նախաքննական ցուցմունքներում ինչպես Հայկը, այնպես էլ Լենան ասել են, թե հինգ անգամ են հանդիպել, դրանցից երեք անգամը սեքսուալ գործողություններ են կատարել:

Հայկի հետ հանդիպումների ժամանակ Լենան 9-րդ դասարանցի աղջիկ էր:

Լենայի տատիկը հայտնել է, որ Լենայի ծնողները մահացել են, երբ նա 9 տարեկան էր: Տատիկը Լենային բնութագրել է որպես «սուտասան, չենթարկվող երեխայի»… Նա իրեն չի լսում, ուշ է տուն գալիս, անում է այն, ինչ ուզում է, դրա պատճառով իրենք հաճախ վիճում են: Որպես այդ վեճերի պատճառ՝ տատիկը նշել է, թե Լենան տարբեր տղամարդկանց հետ է հանդիպել, գիշերները պատահել է՝ տուն չի եկել: Ի վերջո, ինքը հերթական գիշերից հետո դիմել է ոստիկանություն: Պարզվել է, որ Լենան ինչ-որ տղայի հետ գիշերն անց է կացրել գոմում, գոմի պահակի հետ էլ սեռական հարաբերություն է ունեցել…

Տատիկը, տեսնելով, որ չի կարողանում զբաղվել Լենայի դաստիարակությամբ, դիմել է իրենց տարածքային խնամակալության մարմնին ու հրաժարվել է Լենայի խնամակալը լինելուց:

Սակայն հետագայում տատիկը Լենայի մոտ դրական տեղաշարժ է նկատել: Նրան տարել է հոգեբանի, սեքսոպաթոլոգի մոտ: Հոգեբանն ասել է, թե Լենայի խնդիրն այն է, որ նա չի ցանկանում… փոխվել…

Տատիկն ասել է, թե Լենային զրկել է հեռախոսից, տեխնիկայի մյուս միջոցներից, քանի որ նկատել է՝ նա «Ֆեյսբուքով» ծանոթացել է անծանոթ մարդկանց հետ ու զբաղվել է նաև… վիրտուալ սեքսով…

Դատարանը հաստատված է համարել, որ չափահաս Հայկի ու անչափահաս՝ 16 տարին չբոլորած Լենայի հանդիպումները՝ ուղեկցված սեքսուալ գործողություններով, եղել են երեք անգամ:

Հայկ Հ.-ն մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռը, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնեն:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալ Հայկը և նրա շահերի պաշտպանը:

Բողոքաբերները խնդրել էին բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով, կամ՝ պատժի մասով փոփոխել դատավճիռը, Հայկ Հ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով բերված բողոքը, ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ժ. Կոտիկյանը նշել է, որ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել առ այն, որ Հայկն իմացել է Լենայի՝ 16 տարին լրացած չլինելու մասին: Լենան մշտապես թաքցրել է տարիքը, ներկայացել է որպես 17-18 տարեկան աղջիկ: Հայկը Լենայի հետ հանդիպման է գնացել վերջինիս խնդրանքով: Սեքսուալ գործողություն կատարելու ցանկություն ունեցել է աղջիկը, նա դրանից «հաճույք ու բավարարվածություն է ստացել…», իսկ Հայկը նույնիսկ զզվել է ու մեկ հանդիպումից հետո խուսափել է նոր հանդիպումներից, շփվել է միայն հեռախոսով ու համացանցով… Բողոքաբերները մատնանշել են, որ անգամ հարազատ տատիկն է հրաժարվել Լենայի խնամակալը լինելուց՝ նրա վարքի պատճառով…

Պաշտպանական կողմը պնդել է, որ Հայկը Լենայի հետ հանդիպել է մեկ անգամ, այն ժամանակ Հայկի 21 տարին դեռ չէր բոլորել, հետևաբար նրան՝ որպես 21 տարին լրացած անձի առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Բողոքաբերները վերաքննիչ դատարանին խնդրել են արդարացման դատական ակտ չկայացնելու դեպքում Հայկ Հ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանում տուժող Լենան պաշտպանի ու ամբաստանյալի բողոքի դեմ, ըստ էության՝ առարկել է: Նա պնդել է, որ Հայկն իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել է ոչ թե մեկ, այլ՝ երեք անգամ: Միաժամանակ Լենան չի առարկել, որ Հայկ Հ.-ն ավելի մեղմ պատժի դատապարտվի:

Լենան դատարան էր ներկայացել օրինական ներկայացուցչի՝ համապատասխան մանկատան տնօրենի հետ, ով հայտնել է, որ Լենան ներկայումս ապրում է մանկատանը, կարճ ժամանակահատվածում նա իրեն շատ դրական կողմերով է դրսևորել, ընդունակ աղջիկ է, լավ է սովորում, ապագայի նկատմամբ լավատեսորեն է տրամադրված, նույնիսկ նպատակ ունի բարձրագույն կրթություն ստանալու…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի ու ամբաստանյալի վերաքննիչ բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի իրական ազատազրկումով, թողնվեց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված