Հայերեն


Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ

Քաղաքականություն

Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագիրը շարունակում է մնալ հանրային և փորձագիտական քննարկումների կիզակետում։ Եթե իշխանությունները փորձում են այն ներկայացնել որպես «խաղաղության խաչմերուկ» և տնտեսական հեռանկարների սկիզբ, ապա փորձագետների զգալի մասը շեշտում է՝ փաստաթուղթը ոչ միայն չի ապահովում անվտանգություն, այլև չի պարունակում իրական տնտեսական հնարավորություններ։

Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ընդգծելով․ «Այս պայմանագիրը, եթե տնտեսական որևէ հարց է լուծում, ապա ոչ մեզ համար»։

Պիպոյանի խոսքով՝ բոլոր պետությունների առաջին շեշտադրումը տնտեսականն է, մինչդեռ Հայաստանում այն դրվում է վերջին պլանում․

«Քննադատություններից խուսափելու համար իշխանությունը փորձել է փաստաթղթին տնտեսական փաթեթավորում տալ՝ օգտագործելով «խաղաղության խաչմերուկ» ձևակերպումը։ Բայց իրականում դա չի ապահովում որևէ տնտեսական հնարավորություն Հայաստանի համար»։

ՀԿ նախագահի գնահատմամբ, հռչակագրի դրույթների մասին որևէ հստակ պատկերացում չկա, և այդ անորոշությունը լրջագույն խնդիր է․

«Տնտեսությունն առանց դետալների չես կարող հավաքել։ Դա նման է առանց անհրաժեշտ մասերի մեքենա կառուցելուն։ Եթե ստացվի՝ արդյունքը կլինի բարեբեր, բայց ձախողման դեպքում հետևանքները աղետաբեր կլինեն»։

Պիպոյանը նաև ընդգծեց, որ չի հավատում ճանապարհների ապաշրջափակումից բխող խաղաղությանը․

«Ես չեմ լսել ադրբեջանական իշխանություններից որևէ թեզ, թե իրենց ճանապարհները հայերի համար էլ են բացվելու։ Ընդհակառակը, նրանք շարունակում են մնալ թշնամի»։

Ըստ Պիպոյանի՝ Հայաստանի քաղաքական դաշտում բացակայում են ուժեր, որոնք առաջնորդվելու են բացառապես ազգային շահերով․

«Այսօր մեզ պակասում են հայամետ քաղաքական ուժեր, որոնք ցանկացած պայմանավորվածության հիմքում կդնեն հայի շահը։ Առանց դրանց, ցանկացած փաստաթուղթ դառնում է վտանգավոր»։

Վաշինգտոնի հռչակագիրը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացվում։ Փոխարենը, փաստաթուղթը ընդգծում է երկրի վրա գնալով ուժգնացող արտաքին ճնշումները։ Իսկ ներսում իշխանությունը շարունակում է գործել կոշտ մեթոդներով․ եկեղեցականների կալանքի երկարացումը, գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը և ունեցվածքի նկատմամբ հարձակումները վկայում են, որ այլախոհությունը վերածվել է քրեական հետապնդման պատճառի։

Այս ամենը խորացնում է հասարակական հիասթափությունը․ մարդիկ չեն տեսնում ոչ տնտեսական հնարավորություն, ոչ էլ իրական խաղաղություն։ Նրանց համար առավել տեսանելի է աղքատության աճը, անորոշությունը և ապագայի հանդեպ անվստահությունը։ Իսկ իշխանության խոստացած «խաչմերուկները» վերածվում են ոչ թե բարգավաճման, այլ նոր կախվածությունների։

Իրանի նախագահի այցը ևս ընդգծում է, որ տարածաշրջանում ձևավորվում են նոր խաղի կանոններ, որտեղ Հայաստանը հայտնվել է թուլացած ու անպաշտպան դիրքում։ Իսկ Բաբկեն Պիպոյանի հնչեցրած գնահատականը, թե «այս պայմանագիրը մեզ համար որևէ տնտեսական հարց չի լուծում», փաստում է ոչ միայն փաստաթղթի դատարկությունը, այլև հանրային սպասումների կործանումը։

Եթե երկրում չձևավորվեն իրական հայամետ ուժեր, որոնք ազգային շահը կդնեն ցանկացած գործարքի հիմքում, ապա հանրային անվստահությունն անխուսափելիորեն կվերածվի պետական ճգնաժամի։

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռում
Ամենադիտված