Հայերեն


Տնօրենուհին սիրեկանին ընտանիքից բաժանել չկարողանալով՝ մեղադրել է իր պայուսակից 9 հազար եվրո գողանալու մեջ

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գառնիկ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ:

34-ամյա Գառնիկն ամուսնացած է, 2 անչափահաս երեխաների հայր, և նա միաժամանակ նաև սիրուհի է ունեցել, ով Գառնիկին մեղադրել է իր պայուսակից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:

Գառնիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 13-ն անց 30-ից մինչև 13-ն անց 35-ն ընկած ժամանակամիջոցում Հունաստանի դեսպանատան մոտ Գառնիկ Ս.-ն իր «Մերսեդես» մեքենայի մեջ, օգտվելով ընկերուհու՝ Անուշ Դ.-ի (անունը փոխված է) բացակայությունից, վերջինիս պայուսակից հափշտակել է 8980 եվրո ու մեքենայով հեռացել է:

Գառնիկ Ս.-ն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա դատարանում հայտնել է, որ Անուշի հետ ծանոթացել է 2015 թվականի ապրիլին: Իրենք մտերմացել են: Անուշն առաջարկել է, որ ինքը «թևութիկունք» լինի նրան. Անուշը ցանկանում էր զբոսաշրջային գործակալություն բացել: Նա ասել է, թե նախկինում ունեցել է նմանատիպ գործակալություն, բայց սնանկ է ճանաչվել:

Ինքը համաձայնել է օգնել Անուշին:

Վերջինս իրեն ներկայացնում էր որպես գործընկերոջ, քանի որ ինքն ամուսնացած էր, բայց շուտով Անուշի ծնողներն այնուամենայնիվ իմացել են, որ իրենք ընկերություն են անում:

Եղել են դեպքեր, երբ ինքն օգնել է վերադարձնել Անուշի ու նրա ընտանիքի պարտքերը:

Ինքն ու Անուշը բոլոր առիթներին միասին են եղել, փաստորեն՝ ինքն Անուշի հետ ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան՝ իր ընտանիքի: Անուշն առաջին իսկ օրից իմացել է, որ ինքը ընտանիք ունի, երեխաներ:

Իրենց միջև տարաձայնություններն առաջացել են այն ժամանակ, երբ Անուշը սկսել է իրեն խանդել, պահանջել է, որ ինքը բաժանվի ընտանիքից, իրենք առանձին բնակարան վարձեն ու միասին բացահայտ ապրեն:

Անուշի խանդի պատճառով իրենք որոշ ժամանակ չեն հանդիպել, որովհետև ինքը մտադիր չի եղել ընտանիքից հեռանալու: Նույնիսկ Անուշի հոր հետ է խոսել ու ասել է, թե ընտանիքից չի կարող բաժանվել ու լինել Անուշի կողքին:

Իրենք գժտված մնացել են մոտ երկու ամիս:

Հետո ինքը Անուշից մի քանի հաղորդագրություններ է ստացել՝ «վատ սմայլիկների» տեսքով: Զրուցելու նպատակով հանդիպել են սրճարանում:

Անուշն ասել է, թե այլևս չի կարող առանց իրեն ապրել, նույնիսկ արդեն համակերպվել է այն մտքի հետ, որ ինքը չի բաժանվելու ընտանիքից, պատրաստ է ապրել սիրուհու կարգավիճակով, միայն թե իրար կողքի լինեն:

Այս խոսակցությունից հետո իրենք շարունակել են մտերմությունը:

2015 թվականի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ինքը գնացել է Անուշի բնակարան, քանի որ Անուշը գործնական հանդիպում ուներ Հունաստանից ժամանած հյուրերի հետ:

Այդ հյուրերին դիմավորելու նպատակով իր մեքենայով Անուշի հետ գնացել է օդանավակայան: Հյուրերին տարել են հյուրանոց: Հետո Անուշին տուն է տարել, պայմանավորվել են, որ երկու ժամից՝ արդեն առավոտյան, գնալու են գրասենյակ:

Այդտեղ Անուշի հետ վիճել է՝ նա ցանկանում էր, որ այդ երկու ժամը միասին՝ նրա տանն անցկացնեն, բայց ինքը չի ցանկացել՝ պետք է իր տուն գնար:

Առավոտյան Անուշին տարել է գրասենյակ: Քիչ անց գրասենյակ է եկել մի երիտասարդ զույգ: Ինքը տեսել է, որ Անուշին ծրար են տվել՝ դրանից առաջ հաշվելով ծրարի միջի գումարը:

Անուշն էլ է հաշվել փողը, ապա ծրարը դրել է ոչ թե իր պայուսակի, այլ՝ գրասեղանի դարակի մեջ:

Այնուհետև Անուշի հետ գնացել են հյուրանոց, հանդիպել են հույն հյուրերին: Անուշին տարել է Զեյթուն, որտեղ նա մեքենայից իջել ու հանդիպել է մի կնոջ:

Զեյթունի ճանապարհին ինքն ու Անուշը նորից վիճել են, նա իրեն ասում էր, թե ինքը երեք օր պիտի տուն չգնա, քանի որ Հունաստանից հյուրեր ունեն, պիտի անընդհատ միասին լինեն, ինքը չի համաձայնել, ասել է, թե անպայման տուն է գնալու:

Հետո Անուշին ու հույներին տարել է Հունաստանի դեսպանատան մոտ: Նրանք իջել են մեքենայից: Անուշը պայուսակը թողել է մեքենայի նստատեղի վրա: Նա սեղմել է դեսպանատան զանգի կոճակը, ուղեկցել է հյուրերին: Ինքը հեռախոսով խոսել է, երկու րոպե անց Անուշը վերադարձել է: Ինքը նստատեղից վերցրել է պայուսակը, սպասել է, որ Անուշը նստի, հետո պայուսակը փոխանցել է նրան:

Անուշը խնդրել է, որ ինքը կանգնի մոտակա խանութի մոտ, որպեսզի ջուր գնի, հետո մի տեղ կանգնեն ու զրուցեն: Բայց ինքն Անուշին ասել է՝ եթե նա խանութ մտնի, ինքը նրան չի սպասելու: Անուշը չի հավատացել: Պայուսակը վերցրել ու իջել է մեքենայից: Մտել է խանութ: Իսկ ինքը մեքենայով հեռացել է:

Ամբաստանյալն ասել է, թե այդ օրն ավելի շուտ չի հեռացել, որպեսզի հույն հյուրերի մոտ վատ տպավորություն չթողնի:

Մեքենայից իջնելուց առաջ Անուշն իրեն սպառնացել է, որ իր կնոջը կպատմի իրենց հարաբերությունների մասին:

Երբ ինքը հեռացել է, Անուշն իրեն հաղորդագրություններ է ուղարկել, զանգել է, բայց ինքը չի պատասխանել: Երբ արդեն տանն էր, պատասխանել է զանգին, Անուշն ասել է, թե ինքը նրա պայուսակից փող է գողացել: Բայց ինքն ասել է, որ գողություն չի կատարել, պահանջել է, որ նա այլևս իրեն չզանգի: Երեկոյան իրեն զանգել ու հրավիրել են ոստիկանություն:

Ամբաստանյալը հայտնել է, որ նախկինում՝ իրենց առաջին վիճաբանության ժամանակ էլ է Անուշն իրեն մեղադրել փող գողանալու մեջ, նույնիսկ ինչ-որ տղաների օգնությանն է դիմել: Ինքը խոսել է այդ տղաների հետ, նրանք հասկացել են ինչն ինչոց է ու համոզվել են, որ ինքը Անուշից գումար չի գողացել…

Տուժող ճանաչված Անուշ Դ.-ն ընդունել է, որ Գառնիկի հետ եղել է մտերիմ հարաբերությունների մեջ: Գառնիկը հաճախ է եղել իր գրասենյակում, նա տեղյակ էր բոլոր գործերից:

Դեպքի օրվա առավոտյան հաճախորդը գրասենյակում վճարել է ուղեգրերի արժեք՝ 1890 եվրո, այդ ժամանակ գրասենյակում էր նաև Գառնիկը:

Այնուհետև, երբ Գառնիկն իրեն տարել է Զեյթուն, ինքը հանդիպել է մեկ ուրիշ հաճախորդ կնոջ հետ, ով իրեն է տվել գումար՝ ուղեգրերի արժեք՝ 7 հազար եվրո: Այդ գումարը արևածաղկի փաթեթի մեջ էր, իսկ առավոտյան ստացած գումարը՝ ծրարի մեջ, դրանք իր պայուսակի մեջ էին:

Հունաստանի դեսպանատան մոտ ինքն իջել է մեքենայից՝ պայուսակը թողնելով մեքենայի նստատեղին: Ինքը մեքենայից դուրս գտնվել է մոտ հինգ րոպե:

Երբ հյուրերը մտել են դեսպանատուն, ինքը նորից նստել է մեքենա ու տեսել է, որ Գառնիկը կարմրած է: Նա ասել է, թե ճնշումը բարձրացել է: Խնդրել է, որ ինքը հանքային ջուր գնի մոտակա խանութից:

Ինքը պայուսակը վերցրել ու իջել է մեքենայից, գնել է հանքային ջուր, դուրս է եկել ու տեսել, որ Գառնիկի մեքենան չկա: Անհանգստացել է, մտածել է՝ նա շատ վատ է զգացել ու իրեն չի սպասել: Սկսել է զանգել Գառնիկին, բայց վերջինս չի պատասխանել: Ինքը բացել է պայուսակը ու այդ ժամանակ է նկատել, որ գումարները չկան:

Զանգել է ոստիկանություն: Հետո զանգել է Գառնիկին, հաղորդագրություն է ուղարկել: Գառնիկը իրեն հետ է զանգել, ինքը զայրացած ասել է. «Ա՛յ սրիկա, ո՞ւր են իմ գումարները, դու գիտես, որ դրանք իմ գումարները չեն, վերադարձրու, քանի դեռ չեմ դիմել ոստիկանություն»:

Գառնիկը պատասխանել է՝ ինձ հանգիստ թող, մեր միջև ոչինչ չի կարող լինել, ես ամուսնացած եմ, այլևս չզանգես…

Անուշը նշել է, թե ինքը երբևէ Գառնիկին չի ստիպել, որ նա բաժանվի ընտանիքից, առավել ևս՝ ինքն ամուսնացած է եղել:

Անուշը պնդել է նաև, թե երբեք Գառնիկից հղի չի եղել, իսկ կատարվածից հետո հղի լինելու մասին հաղորդագրություններ է ուղարկել, որպեսզի… նրա հետ հանդիպում կազմակերպի…

Դատական քննության արդյունքում դատարանը եկել է եզրակացության, որ մեղադրանքը հիմնված է բացառապես տուժող Անուշի ցուցմունքների վրա, ում ցուցմունքի արժանահավատությունը գնահատելիս դատարանը հաշվի է առել, որ Անուշը շահագրգիռ անձ է. «Տուժողի և ամբաստանյալի փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև տուժողի՝ գործի ելքով շահագրգռվածությունը կասկած են հարուցում տուժողի կողմից հաղորդած փաստական տվյալների ճշմարտացիության վերաբերյալ»:

Հեռախոսային վերծանումներով հաստատվել է այն հանգամանքը, որ դեպքից հետո՝ ժամը 13-ն անց 29-ին Անուշը Գառնիկին հաղորդագրություն է գրել՝ «Կյանք ուր ես», իսկ 14-ն անց 13-ին գրել է. «Գռնո ես դիմել եմ ոստիկանություն ու 6-րդ վարչություն, զանգի ու ես դիմումը հետ կվերցնեմ»:

Դատարանը եզրակացրել է, որ գործում առկա ապացույցների համակցությունը «բավարար չէ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու», որ ամբաստանյալը կատարել է մեղսագրված հանցավոր արարքը:

Ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել ու հռչակել է Գառնիկ Ս.-ի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Գառնիկ Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Գառնիկ Ս.-ն արդարացվել է՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազը՝ պահանջելով բեկանել դատական ակտը, կայացնել մեղադրական դատավճիռ՝ Գառնիկ Ս.-ի նկատմամբ նշանակելով արդարացի ու համաչափ պատիժ:

 

Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Ամենադիտված