Հայերեն


«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն սատարում է Տարոն Մարգարյանին

Հասարակություն

Այսօր ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նիստը, որին ներկա էին հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, կազմակերպության համակիրներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու լրագրողներ:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ունի շուրջ 20 000 անդամ, որոնց կեսը ներկայացնում են մայրաքաղաք Երևանը, ՀՀ առողջապահական ոլորտի ամենաներկայացուցչական կառույցն է, որտեղ ներգրավված են անվանի բժիշկներ, ոլորտի կազմակերպիչներ, գիտնականներ, ինչպես նաև երիտասարդ բուժաշխատողներ: Կազմակերպությունն իր ստեղծման առաջին իսկ օրից մասնակից է եղել նաև մեր երկրի առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկրի հասարակական կյանքին:

Նիստի բացման խոսքում կազմակերպության համանախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախ ողջունեց ներկաներին, ապա, ներկայացնելով կազմակերպության անցած ճանապարհը, խոսեց այն մասին, որ, անկախ հասարակական բոլոր գործընթացներից, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն բոլոր ժամանակներում նաև քաղաքական հարցերում է միշտ իր հստակ դիրքորոշումն ունեցել: Այս առումով Դումանյանը նշեց մայիսի 14-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարևորությունը ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ առողջապահական համակարգի հետագա զարգացման հարցում:

Միավորման համանախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանն իր խոսքում նույնպես կարևորեց կայանալիք ընտրություններին մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու ընդգծեց վերջին տարիներին գործող քաղաքային իշխանությունների մեծ ներդրումն ու աջակցությունը քաղաքային բուժծառայությունների զարգացման գործում. «Կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք բնորոշ են հատկապես մեծ քաղաքներին, ինչպիսին է մեր Երևանը: Տարոն Մարգարյանի ղեկավարման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվել, մայրաքաղաքի վերելակային տնտեսություններն են բարեկարգվել, մայրաքաղաքային տրանսպորտն է զարգացել, և այս շարքում հատուկ պետք է նշեմ առողջապահական մի շարք լուծված խնդիրների մասին, որոնք հաղթահարվել են ներկայումս գործող քաղաքային իշխանությունների շնորհիվ»:

Արա Մինասյանը կիսվեց նաև իր այն դիտարկմամբ, ըստ որի՝ վերջին 5-6 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը ընդգծված զբաղվում է քաղաքային առողջապահությամբ՝ սկսած շտապօգնության համակարգի բարելավումից մինչև պետպատվերի շրջանակներում արվող ստացիոնար, վիրահատական բուժօգնություն ու պոլիկլինիկաներում կազմակերպվող ամբուլատոր բուժումը. «Անձամբ քաղաքապետի վերահսկողությամբ յուրաքանչյուր օր մեր մայրաքաղաքի ու նաև շրջանների բնակիչները պետական պատվերի շրջանակներում ստանում են բուժօգնություն թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում: Անելիքներն էլ են շատ: Օպտիմալացման ծրագրեր են նախատեսվում, խոսվում է Երևան քաղաքի բնակչության առողջապահական ապահովագրության մասին, որը ևս պետք է իր ուսերին վերցնի Երևանի քաղաքապետարանը, եթե, իհարկե, մենք կատարենք ճիշտ ընտրություն ու հնարավորություն տանք ներկայիս քաղաքային իշխանություններին շարունակելու իրենց արդյունավետ գործունեությունը»:

Իր խոսքում միավորման համանախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ևս ի մի բերեց անցած տարիներին առողջապահական համակարգում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված բազմաթիվ բարոփոխումների արդյունքները և նշեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Տարոն Մարգարյանի գլխավորած ավագանու թիմն արդեն իսկ իր գործունեությամբ ապացուցել է, որ բավականին պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց է, ու այդ թիմն էլ հենց կապահովի Երևանի զարգացման շարունակականությունը, եթե մեզանից յուրաքանչյուրը կատարի ճիշտ ընտրություն»: Արա Բաբլոյանը անդրադարձավ նաև մեր երկրում ներառական հասարակություն կառուցելու քաղաքականությանն ու հատկապես ընդգծեց այս հարցում քաղաքապետարանի գործուն քայլերը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի պոլիկլինիկայում վերականգնողական ծառայության ստեղծման ու թիվ 92 մանկապարտեզը ներառական դարձնելու գործում: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերից մայրաքաղաքի նախադպրոցական այս կրթօջախում ներդրվել է ներառական համակարգ: Ներկայումս մանկապարտեզի բոլոր խմբերը ներառական են, և հաշմանդամ երեխաները հավասար իրավունքներով ու պայմաններով իրենց հասակակիցների հետ հաճախում են նույն խմբերը:

Նիստի վերջում ներկաների համար հրապարակվեց «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի հայտարարությունը, որի մեջ մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում նախատեսել է առողջապահական համակարգի մեր ծրագրերին համահունչ բարեփոխումներ և առկա խնդիրների լուծման հստակ ճանապարհներ, ինչպես նաև առավել կարևորելով Երևան քաղաքի առանձնահատուկ դերը մեր երկրի զարգացման, առողջապահական ծրագրերի իրականացման հարցերում՝ 2017թ. մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված ավագանու թեկնածուների կազմին՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ և իր բոլոր անդամներին ու համակիրներին կոչ է անում իրենց քվեն տալ նրանց օգտին»:

Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ
Ամենադիտված