Հայերեն


Մարող արևը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան

Տնտեսություն

Կարծես թե իշխանությունները Հայաստանի էներգետիկ ոլորտը տուրբուլենտության մի գոտուց մյուսը գցելու ռազմավարությունն են որդեգրել՝ անտեսելով երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը։ Նախ իշխանությունների օրակարգում ՀԷՑ-ի, այսպես կոչված, «ազգայնացման» օպերացիան էր, որի հետևանքներն առաջիկա ամիսների ընթացքում միանշանակ ի հայտ կգան, այնուհետև հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արևային կայաններ տեղադրելուն ուղղված վարկերի սուբսիդավորման ծրագիրը, ինչին զուգահեռ «օդում կախված» լուրերի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է մշակվում, որի ուժի մեջ մտնելու պարագայում հայաստանյան արևային էներգետիկայի կենսունակ ոլորտը կվերածի զուտ թղթային կարգավիճակ ունեցող չզարգացող ճյուղի։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, թեև առաջին հայացքից տեխնիկական բնույթ են կրում, սակայն իրականում հանգեցնելու են լրջագույն հետևանքների։ Խոսքը վերաբերում է արևային էլեկտրաէներգիա արտադրողների և բաշխիչ ցանցի միջև իրականացվող փոխհաշվարկի (Net-Metering-ի) պարբերականության փոփոխությանը՝ տարեկան հաշվարկից անցում դեպի ամսական և ժամային հաշվարկների։

Ինչպես հայտնի է՝ արևային կայաններ են շահագործում և արևային էլեկտրաէներգիա արտադրում ինչպես առաձին ոլորտային ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ ասել է թե ՀՀ սովորական քաղաքացիները։ Մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ՝ արևային կայան շահագործողի (ինքնավար էներգաարտադրողների) մոտ տեղադրված է երկկողմանի հաշվիչ սարք, որը ներկայումս գործող կարգով ֆիքսում է, թե հաշվարկային տարվա ընթացքում (մայիսի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը) որքա՞ն հոսանք է մատակարարվել բաշխիչ ցանցին և ցանցից որքան հոսանք է ստացվել՝ սպառման համար։

Հաշվարկային տարվա ավարտից հետո կատարվում է փոխհաշվարկ ու, արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի քանակների դրական տարբերության դեպքում, բաշխիչ ցանցը ինքնավար էներգաարտադրողին վճարում է այդ տարբերության համար` մեծածախ շուկայի տվյալ տարվա նվազագույն գնով։ Օրինակ, 2024-2025թթ. հաշվարկային տարվա համար այդ վճարը բավական ցածր է եղել՝ 1 ԿՎտ ժամի արժեքը կազմել է 13.17 դրամ։

Ընդ որում, հատկապես սովորական անհատների պարագայում արևային կայան տեղադրելու հիմնական մոտիվացիան պայմանավորված չի եղել հաշվարկային տարվա ավարտից հետո բաշխիչ ցանցից գումար ստանալով, այլ նրանով, որ արևային կայան տեղադրելով հնարավորություն էր ընձեռնվում ամռան արևոտ օրերին արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան այսպես ասած «ի պահ հանձնել» բաշխիչ ցանցին և այնուհետև այն օգտագործել ձմռան ամիսներին, երբ արտադրված հոսանքը չի բավականացնում սպառման համար՝ բնականաբար այս միջոցով կլորիկ գումար խնայելով։

Եթե օրենսդրական փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները հաստատվեն, ապա վերոհիշյալ փոխհաշվարկը (Net-metering-ը) 2026թ. մայիսի 1-ից հետո տեղադրված արևային կայանների համար իրականացվելու է բացառապես նոր կարգով՝ փոխհաշվարկը տարեկանից կդառնա ամսական (մեծ ինքնավար էներգաարտադրողների համար՝ նույնիսկ ժամային)։

Օրենքի նման փոփոխության ընդունումը բիզնես-տրամաբանության տեսանկյունից վերջնականապես անիմաստ կդարձնի բնակչության կողմից արևային նոր կայանների տեղադրումը, քանի որ միակ օգուտը կմնա դրական տարբերության դեպքում բաշխիչ ցանցին վաճառված արևային էներգիայի դիմաց ստացած ցածր սակագնով հաշվարկված գումարը։

Ինչ վերաբերում է արդեն իսկ տեղադրված ու գործող կայաններին, ապա ասում են, որ նախագծի անցումային դրույթներով «մեծահոգաբար» ամրագրվելու է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղադրված կայանների համար փոխհաշվարկի հաճախականության փոփոխությունը կատարվելու է կայանի տեղադրման ամսաթվին հաջորդող հաշվարկային տարվա սկզբից 5-8 տարի անց (կախված ինքնավար էներգաարտադրողի տեսակից)։ Կարելի է եզրակացնել, որ կոնկրետ այս դրույթը ներառվելու է՝ զուտ հնարավորություն տալու համար մարել արևային կայանների տեղադրման համար վերցված վարկերը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունները քաղաքացիներին ասում են. «մենք ձեզ թույլ կտանք հասցնել փակել ձեր վարկերը, հետո մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Փաստորեն, մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ հազիվհազ կկարողանան փակել արևային կայանի տեղադրման համար վերցված վարկը (որը, կախված կայանի հզորությունից, սովորաբար կազմում է մոտավորապես 1.5-3 մլն դրամ), իսկ հետագայում «անվճար» էլեկտրաէներգիա արտադրելու և սպառելու պլանները կմնան որպես չիրականացած երազանք։

Իսկ ի՞նչ է լինելու այն տնտեսավարողների հետ, որոնց մրցունակությունը կախված է արևային կայանների միջոցով ինքնաբավության և ծախսերի կրճատման հնարավորությունից։ Ի՞նչ է լինելու այն հազարավոր ֆերմերների, փոքր և միջին բիզնեսների հետ, որոնց բյուջեն կառուցվել է հենց արևային էներգիայի հաշվին ծախսերի օպտիմալացման տրամաբանությամբ։ Միանշանակ է, որ, եթե շրջանառվող խոսակցությունները ճշմարտացի լինեն, ապա փոփոխության հետևանքներն առավել շոշափելի կլինեն մարզերում, որտեղ ոլորտն առավել դինամիկ զարգացում է ապրել։ Ֆերմերներն ու ինքնուրույն արտադրողները կարող են կորցնել իրենց մրցունակությունը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանման հնարավորությունների առումով։ Էլ չասած, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար նախկինում գայթակղիչ ներդրումները կարող են վերածվել տնտեսական բեռի, իսկ դրանցից շատերը պարզապես կդառնան վնասաբեր։ Արդյունքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի աշխատաշուկան։

Հարկ է նշել, որ այս օրենսդրական փոփոխությունը լրջագույն խնդիր կդառնա ոչ միայն արևային կայան տեղադրած անձանց և կազմակերպությունների, այլև Հայաստանում արևային էներգետիկայով զբաղվող շուրջ 70 ընկերությունների համար։ Այդ ընկերությունները 2016թ.-ից ի վեր ոլորտում կատարել են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ, ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղ, իսկ միայն 2024թ. պետբյուջե վճարել են 4.1 մլրդ դրամ հարկեր։

Արևային կայանների տեղադրման ոչ-շահավետ դառնալն անդառնալիորեն կհարվածի այս ոլորտին, կկրճատի պետական բյուջեի մուտքերը, կվատթարացնի առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ ներդրումային միջավայրը, կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, իսկ մինչ այդ կատարված ներդրումները կդառնան կորցրած տնտեսական պոտենցիալ։

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանություններն իրենց այս հերթական «գլուխգործոցը» հիմնավորում են այսպես կոչված էներգետիկ համակարգի բալանսավորման խնդիրներով. արևային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի արագ զարգացումը գերազանցել է պետության ենթակառուցվածքային և տեխնիկական հնարավորությունները, ինչի պատճառով համակարգը բախվել է լրջագույն մարտահրավերների։ Հայաստանի «հեռատես» իշխանությունների գնահատմամբ արևային էներգիայի արտադրությունը գերազանցում է սպառումը՝ հատկապես ցերեկային ժամերին։

Օրինակ, 2024թ.-ի ամռանը կեսօրին սպառումը կազմել է 650 ՄՎտ, մինչդեռ միայն արևային կայաններն արտադրել են շուրջ 780 ՄՎտ։ Այդ ավելցուկը շատ հաճախ ստիպված չեզոքացնում են ի հաշիվ էլեկտրաէներգիայի արտադրության մյուս աղբյուրների՝ ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի «բեռնաթափման»։

Երբ ամբողջ զարգացած աշխարհը շարժվում է դեպի վերականգնվող էներգիայի առավելագույն օգտագործում և ավանդական ռեսուրսների կրճատում, Հայաստանում օրենսդրական նման նախագծի ընդունումը կնշանակի միայն մեկ բան՝ պետական քաղաքականությունից բացարձակապես դուրս թողնել արևային էներգետիկայի զարգացումը։ Տարածաշրջանում, որտեղ էներգետիկ անկախությունը կենսական նշանակություն ունի, իշխանություններն ընտրում են հետընթացի ճանապարհը: Սա ոլորտի հանդեպ կիսաքաղաքական ու կիսատնտեսական թշնամանք է այն տրամաբանությամբ, որ եթե համակարգը դժվար է կառավարել, ապա ավելի հեշտ է այն ուղղակի չեզոքացնել։

Փոխանակ հպարտանալու, որ Հայաստանն արևային էներգիայի արդյունավետ օգտագործման առաջատարն է դառնում տարածաշրջանում, իշխանությունները նախընտրում են խեղդել այդ ներուժը՝ «ցավող գլուխը բուժելու փոխարեն՝ այն կտրելով»:

Տեխնոլոգիական առաջընթացը կառավարելու անկարողությունից զատ գուցե առկա են նաև այլ պատճառներ, օրինակ՝ վախը ապակենտրոնացված համակարգից։ Հստակ է մեկ բան՝ այս փոփոխությունը կդառնա ոչ միայն տնտեսական, այլև խորապես քաղաքական ազդակ առ այն, որ իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու սեփական երկրի էներգետիկ անվտանգության ու տնտեսական կայունության կառուցմանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն քաղաքական կարճատեսություն, այլև՝ նպատակաուղղված սաբոտաժ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ
Ամենադիտված