Հայերեն


«Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններն անցողիկ են, բայց պետությանը հասցրած նրանց վնասը դեռ երկար ժամանակ իրեն զգացնելու։ Տնտեսական ոլորտի փորձագետների հետ մեր զրույցներում շատ անգամ է հնչել այս տեսակետը, բարձրացվել այն հարցը, որ երբ Հայաստանի այս կամ այն ընկերությանը, քաղաքացիներին վերաբերող իրավական հարցերը դուրս են գալիս երկրի սահմաններից և քննարկման առարկա դառնում միջազգային հարթակներում, դա կարող է Հայաստանին անվստահելի գործընկեր դարձնել պետությունների, ֆինանսական կազմակերպությունների աչքում, նրանք կարող են, օրինակ՝ այլևս մեզ վարկեր չտրամադրել կամ էլ տրամադրել բարձր տոկոսադրույքներով։ Այս օրերին դրա ցայտուն օրինակը դարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը, որն, ի դեպ, Հայաստանի կառավարությունը չի կատարում՝ էլ ավելի սրելով ստեղծված իրավիճակը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ Հայաստանը միջազգային հանրության մաս է և պետք է շարժվի ընդհանուր խաղի կանոններով, որին միացել է։ «1995 թվականին Հայաստանը Կիպրոսի հետ կնքել է ներդրումների պաշտպանության վերաբերյալ երկկողմանի համաձայնագիր, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին, իրավաբանական անձանց վեճերի պարագայում դիմել միջազգային արբիտրաժ։ Այդ հիմքով ՀԷՑ-ի սեփականատերերը, որոնք նաև Կիպրոսի քաղաքացիներ են, դիմել են Ստոկհոլմի միջազգային արբիտրաժ՝ պահանջելով, որ հայկական կողմը, մասնավորապես՝ կառավարությունը, դադարեցնի ՀԷՑ-ի նկատմամբ միջամտությունը և նաև կանխի հնարավոր ազգայնացումը։ Դատարանը միջանկյալ հրատապ որոշում է կայացրել՝ փորձելով կանխել հնարավոր վնասները։ Ըստ էության, սա հայցի ապահովման միջոց է, որը նաև մեր ազգային դատարաններում ևս կիրառվում է։ Ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դատարանի միջանկյալ կամ հրատապ որոշումները պետք է կատարվեն ամբողջությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։

Ընդգծում է՝ վերջին շրջանում կառավարության քայլերն ավելի շատ քաղաքական են և ոչ թե իրավական ու տնտեսական։ «Նրանք քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր իրավական, էներգետիկ օրակարգերի տակ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ քաղաքական խնդրի լուծումը կարող է բավականին խոր, բացասական հետևանք թողնել մեր տնտեսության վրա։ Դրա վառ ապացույցը հենց միջազգային արբիտրաժի որոշումն է, որը բացասական ազդակ է ներդրողներին։ Նրանք ևս մեկ անգամ համոզվում են, որ հայկական կողմը՝ ի դեմս Հայաստանի կառավարության, չի կատարում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, և որևէ մեկը երաշխիք չունի, որ իրենց դեպքում, երբ լինի վեճ, և դիմեն միջազգային արբիտրաժ, հայկական կողմը նույն վարքագիծը չի դրսևորի։

Այս պայմաններում պետք է նաև արձանագրենք, որ միջազգային արբիտրաժի որոշումները կատարվում են 1958 թվականի նյույորքյան կոնվենցիայի համաձայն, որին միացել է նաև Հայաստանը։ Եթե Հայաստանը չկատարի այդ որոշումը, ապա մյուս կողմը կարող է դիմել կոնվենցիային միացած այլ երկրի դատարան՝ պահանջելով, օրինակ՝ բռնագանձում իրականացնել Հայաստանի Հանրապետությանը պատկանող ակտիվների նկատմամբ։ Այսինքն, նրանք կարող են դրսում պահանջել արդարություն, փոխհատուցում և այլն։ Մի կարևոր հանգամանք ևս. արբիտրաժի որոշման մեջ նշված է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա ՀԷՑ-ի կառավարմանը միջամտելուց, կառավարման մարմինները փոփոխելուց, չպետք է զրկի լիցենզիայից, և երրորդ՝ չպետք է միջամտի ՀԷՑ-ի գործունեությանը՝ մինչև գործի ավարտը։ Հայաստանի կառավարությունն իր վարքագիծը բացատրում է հանրային շահից ելնելով, բայց հանրային շահն այնքան լայն հասկացություն է, այնքան հայեցողական կարող է մեկնաբանվել, որի պայմաններում ակնհայտ կարող է դառնալ՝ ցանկացած պետական, անօրինական միջամտություն կարելի է հանրային շահի անվան տակ իրականացնել։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ ներդրողների, ներդրումային միջավայրի համար։ Արբիտրաժային այս որոշումը չկատարելու պատճառով վարկեր, փոխառություններ տրամադրող միջազգային ինստիտուտները կարող են այլևս դրանք չտրամադրել։ Այդպիսի պրակտիկա էլ կա միջազգային փորձում, երբ այս կամ այն երկիրը չի կատարում իր պարտավորությունները, միջազգային ինստիտուտները նրանց սև ցուցակ են գցում, որևէ վարկ, աջակցություն չեն տրամադրում։ Հայաստանի կառավարությունը փորձում է իր այս քայլերն ապահովագրել Արևմուտքի հետ լավ կապերով՝ կարծելով, որ նրանք դժվար թե մեր նկատմամբ պատժամիջոցներ, ճնշումներ կիրառեն։ Այս պահին են հարաբերությունները լավ, բայց երբ ինչոր փուլում դրանք վատանան, նրանք հիշելու են այս բոլոր բացթողումները, կյանքի չկոչած որոշումները և Հայաստանի նկատմամբ կիրառելու են բավականին խիստ միջոցներ։ Նույնիսկ քո «բարեկամին» չպետք է նման հնարավորություն, խաղաքարտեր տալ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ այս բոլոր գործընթացները պետք է հեռու մնան քաղաքական շահարկումներից, քանի որ էներգետիկ համակարգը մեզ համար ռազմավարական ոլորտ է, և դրանում ցանկացած փոքր ճգնաժամ երկարաժամկետ հետևանք է թողնելու տնտեսության վրա։ «Ունենք բազմաթիվ խնդիրներ այս համակարգում, և այդ խնդիրները պետք է փորձենք միասնաբար լուծել՝ և՛ պետության, և՛ մասնավորի, և՛ օտարերկրյա տարբեր ներդրողների համատեղ ջանքերով։ Մոտակա տարիների համար մեկ միլիարդ դոլարի չափով ներդրումներ պետք է արվեն ՀԷՑ-ում, որը թույլ կտա համակարգը արդիականացնել, զարգացնել, որակը բարձրացնել։ Եթե այս իրավիճակը շարունակվի, այդ մեկ միլիարդ դոլարը սեփականատերը չի ներդնելու, որովհետև ոչ մի սեփականատեր ներդրում չի կատարում մի կազմակերպությունում, որի ղեկավարումը կորցրել է։ Իսկ Հայաստանի կառավարությունն այդքան ազատ միջոցներ չունի և ոչ էլ միջազգային որևէ ինստիտուտ պարտք կտրամադրի Հայաստանին, որ այդ գործընթացն իրականացնեն։ Այս պայմաններում մասնավոր կազմակերպությունն էլ չի համարձակվի ներդրում կատարել՝ հաշվի առնելով, որ կա արբիտրաժային վեճ, բավականին լուրջ քաղաքական լարվածություն և այլն։ Այսինքն՝ երկարաժամկետ պետք է նայենք այս հարցին և փորձենք արդյունավետ լուծումներ գտնել հնարավորինս մասնագիտական դաշտում»,-ասում է տնտեսագետը։

Այս բոլոր գործընթացներն ուղղակի հարված են մեր քաղաքացիներին, նրանց սոցիալական վիճակին։ Պարսյանի խոսքով, ՀԷՑ-ի գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտվում կամ տուժում են հազարավոր քաղաքացիներ։ «ՀԷՑ-ում կա մոտ 7000 աշխատող, որոնք աշխատավարձ են ստանում։ Հիմա ղեկավարության փոփոխության հետևանքով որոշակի փոփոխություն է լինում նաև աշխատողների ցուցակներում։ ՀԷՑ-ի նոր ղեկավարությունը, վստահության բացակայության հիմքով, աշխատողներին աջ ու ձախ ազատում է աշխատանքից։ Իրավական տեսանկյունից դա բավականին թույլ հիմք է և դատարանում շատ դժվար հիմնավորվող։ Վստահ եմ՝ ապագայում աշխատակիցներից շատերը դատարան են դիմելու, հաղթելու են, և ՀԷՑ-ը ստիպված է լինելու այդ աշխատակիցների պարապուրդի գումարները վճարել։ Այս դեպքում և՛ աշխատակցի, և՛ կազմակերպության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում։ Շատ է շահարկվում նաև սակագնի հարցը։ Նշեմ, որ սակագինը հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սակագնի բարձրացումը, իջեցումն իրենք են իրականացնում, բոլոր ծախսերը հաշվարկում, ընդունում է այս հանձնաժողովը։ Մեր իրականության մեջ հաճախ ենք տեսնում մանիպուլ յացիաներ, որ ՀԷՑ-ն իրեն թույլ է տալիս միլիարդավոր դրամների ծախսեր կատարել, տնօրինությանը բարձր աշխատավարձեր է տալիս և այլն։ Եթե համարենք անգամ, որ դա տեղի է ունենում, դա անում է ոչ թե շարքային սպառողների սակագնի, այլ իր շահույթի հաշվին։ Արձանագրենք, որ եթե կա որևէ շռայլություն, դա նշանակում է՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է դա։ Սրա հետ կապված՝ մեր հարցերի հասցեատերը հանձնաժողովն է, ոչ թե ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրինությունը։ Վերջին տարիների ընթացքում գործող իշխանություններն ամբողջությամբ փոխեցին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների կազմը, ամբողջովին իրենց մարդիկ են։ Այս պայմաններում խոսել շռայլ ծախսերի, գերշահույթի մասին, նշանակում է՝ դու դա թույլ ես տվել, այդ ամենի մեջ «փայ» կամ մասնակցություն ես ունեցել։ Հիշեցնեմ՝ 2022 թվականին սակագինը հայ սպառողների համար միջինում թանկացավ 4,7 դրամով, որի նախաձեռնողը ոչ թե ՀԷՑ-ն էր, այլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ինչո՞ւ, որովհետև ատոմակայանը լրացուցիչ վարկ էր վերցրել արդիականացման համար, և պետք է վարկի տոկոսները վճարեին։ Երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը 2013 թվականին կնքել է համաձայնագիր Ռուսաստանի հետ, որով Գազպրոմի հինգերորդ էներգաբլոկից պետք է գներ հոսանք, չէր գնել, և Գազպրոմը պահանջում էր չգնած հոսանքի փոխհատուցում։ Այսինքն՝ ստացվում է, որ կառավարության ստանձնած պարտավորությունը, որը տարեկան 34 միլիոն դոլար է կազմում, դրվեց էլեկտրաէներգիա սպառող շարքային բաժանորդների վրա։ Հայաստանի կառավարությունը ստանձնած պարտավորությունը չկարողացավ կատարել, իր պարտքը վճարեցին էլեկտրաէներգիա սպառողները։ Սրա մասին չեն խոսում, սրա մասին չեն ուզում հիշել, բայց փաստ է, որ իրենց ձախողված էներգետիկ քաղաքականության արդյունքում մեր սպառողները Գազպրոմին տարեկան 34 միլիոն դոլար գումար են վճարում, այսպես ասած, չօգտագործված հոսանքի համար։ Սա այն դեպքում, երբ պետք է կառուցվեր Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը, որով պետք է Գազպրոմի հոսանքը գնվեր և արտահանվեր։ Կառավարությանն է պատկանում ԲԷՑ-ը, որը պետք է կառուցեր այդ ցանցը, նա չկարողացավ կառուցել, արդյունքում վնասները կուտակվեցին։ Իրենց չկատարած աշխատանքի համար մեր շարքային սպառողները վճարում են բարձր սակագին»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված